Աշխարհի ամենաթանկարժեք 5 ֆուտբոլիստներից 3–ն արդեն հանդես են գալիս «Ռեալում»։
Transfermarkt–ի հաղորդմամբ՝ Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը 180 միլիոն եվրո է, սակայն նա մադրիդցիներին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Նույնքան գնահատվում է նաև Ջուդ Բելինգեմը, որը նույնպես խաղում է իսպանական ակումբում և Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիից»։ Լավագույն հնգյակում են նաև Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի») և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»):