• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Երազանք, որն իրականություն դարձավ»․ Մբապեի գրառումը

Լուրեր

«Երազանք, որն իրականություն դարձավ»․ Մբապեի գրառումը
03.06.2024
2046 0

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը։

«Երազանք, որն իրականություն դարձավ։ Շատ ուրախ եմ և հպարտ, որ միանում եմ իմ երազանքների ակումբին՝ Մադրիդի «Ռեալին»։ Ոչ–ոք չի կարող հասկանալ, թե որքան ոգեշնչված եմ հիմա։

Ես անհամբերությամբ սպասում եմ հանդիպմանը՝ մադրիդիստներ և շնորհակալ եմ անհավանական աջակցության համար, Hala Madrid»։