Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը մեկնաբանել է Պրիմերայի 18-րդ տուրում կայացած «Օսասունայի» դեմ խաղը։
«Մենք շատ քիչ պահեր ստեղծեցինք։ Մեր վարպետությունը պահանջում է ավելի շատ՝ չնայած դժվար խաղադաշտին։ Գիտեինք, որ հակառակորդը այդպես էլ պաշտպանվելու է։
Դաշտի որակը արդարացում չէ, այնտեղ երկու թիմերն էլ հանդես էին գալիս։ Չենք կարող գոհ լինենք արդյունքից, պետք է պայքարենք, որ լինենք առաջինը, իսկ ոչ-ոքի արդյունքը չի օգնում դրան»,- ասել է Կրոսը։