Անչելոտին «Նապոլիում» ցանկանում է տեսնել Բենզեմային և Աշրաֆին
10.07 12:48
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» 2 ֆուտբոլիստների՝ Կարիմ Բենզեմայի և Աշրաֆ Հակիմիի ծառայություններով:
Marca-ի տեղեկություններով, իտալացի մասնագետը ժամանել է Մադրիդ, որպեսզի այս 2 ֆուտբոլիստների տրանսֆերի հարցում բանակցի «սերուցքայինների» ղեկավարության հետ:
Պարբերականը հայտնում է նաև, որ Աշրաֆն արդեն բանավոր համաձայնություն ունի «Բորուսիայի» հետ, իսկ Բենզեմայի ապագան թիմում կախված է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարվող տրանսֆերներից:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին 2013-2015 թվականներին մարզել է «Ռեալը» և սերտ հարաբերությունների մեջ է որոշ ֆուտբոլիստների հետ: