Մոուրինյո. «Երբեք չեմ ցանկացել ձեռքբերել Բեյլին և Ռոնալդուին»
24.07 09:10
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ երբեք չի դիտարկել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլին և Կրիշտիանու Ռոնալդուին գնելու տարբերակը:
«Բեյլը և Կրիշտիանուն երբեք չեն եղել իմ ցանկում: Երբեք չեմ ցանկացել ձեռքբերել նրանց», - ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ մինչմրցաշրջանային պատրաստության շրջանականերում «Մանչեսթեր Յունայթեդը» 11 մետրանոց հարվածաշարում առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ: