Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր է կապում Բորխա Մայորալի հետ, հայտնում է AS-ը։
20-ամյա հարձակվողը իսպանական ու արտասահմանյան ակումբներից մի շարք առաջարկներ ունի, բայց «Ռեալի» դիրքորոշումը հստակ է։ Իսպանիայում նրա ծառայություններով հետաքրքրված է «Լեգանեսը»։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է հաջողությունների հասնել հենց «Ռեալում»։
«Վոլֆսբուրգը» նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ ձեռք էր բերել Մայորալին, ու ֆուտբոլիստը Բունդեսլիգայում մասնակցեց 19 խաղի՝ խփելով 2 գոլ։