Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղից հետո «Ռեալի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն խոսել է Իսկոյի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Իսկոն շատ ստեղծագործ խաղացող է, նա մեր հարձակումը շատ ուժեղ է դարձնում, ինչի ապացույց են նաև գոլերը, որ նա խփում է:
Կրիշտիանուն նույնպես շատ բան է տալիս ակումբին, միշտ փորձում է թիմին օգնելու տարբերակներ գտնել, ինչը և վայել է առաջատարին», – ասել է Բուտրագենիոն:
Հիշեցնենք, որ հենց Իսկոյի դուբլի ու Ռոնալդուի գոլի շնորհիվ «Ռեալը» հաղթանակ տարավ:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am