HalaMadrid TV MOBILE

ԱՆՉԵԼՈՏԻ.«ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ, ԻՍԿ ՄՈԴՐԻՉԸ ՄՆՈՒՄ Է»
17:25:40 01.08.2013

«Լոս Անջելես Գելակսիի» դեմ խաղից առաջ Կարլո Անչելոտին զրուցել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Իտալացի մասնագետը գովեստի խոսքեր հղեց իր թիմին.«Այս ակումբն ու երկրպագուները սիրում են լավ ֆուտբոլ, իսկ դա հենց այն է, ինչ մենք ուզում ենք նրանց ցույց տալ: Սա շատ լավ թիմ է: Ինչպես հաճախ եմ կրկնում, մենք ունենք փորձ, երիտասարդություն, բնավորություն ու որակ: Ես շատ գոհ եմ թիմից ու մեր կատարած աշխատանքից: Այստեղ խաղացողների միջև մրցակցությունը սովորական բան է, քանի որ այն գիտակցումը, որ խաղերը շատ են, ու բոլորն էլ խաղալու շանս են ստանալու, մոտիվացնում է նրանց: Մենք պետք է միասնական լինենք ու լինենք մի թիմ, որ խաղալու է գրավիչ ու հարձակվողական ֆուտբոլ»:

«Ռեալի» մարզիչը անդրադարձավ նաև առաջիկա մրցակցին.«Բոլորն էլ գիտեն «ԼԱ Գելակսիի» մասին: Սա ուժեղ թիմ է, որը երկու տարի անընդմեջ նվաճել է երկրի չեմպիոնությունը ու ունի փորձառու խաղացողներ, ովքեր խաղացել են Եվրոպայում, ինչպիսիք են, օրինակ, Դոնովանը, Կուդիչինին ու Քինը: Լավ խաղ է լինելու, ու մենք ուզում ենք ցուցադրել մեր լավագույն որակները, լավ խաղալ ու ներկայացում ստեղծել երկրպագուների համար»:

Անչելոտին խոսեց այն մասին, թե ինչպես են անցել ակումբում առաջին շաբաթները.«Ամեն ինչ շատ լավ է: Խաղացողները շատ պրոֆեսիոնալ են, ու նման աշխատանքը միշտ էլ հաճելի է: Մենք փոքր խնդիր ունեինք Իլյարամենդիի հարցում, բայց այսօր նա արդեն սկսել է վազել, իսկ Վարանն ու Ալոնսոն նույնպես լավ են վերականգնվում: Առ այս մենք լուրջ խնդիրներ չենք ունեցել: Ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ, որ օգնեմ թիմին հաղթել ու պահպանել ամենաբարձր միջազգային մակարդակը»:

Երբ հարց հղվեց հենց Ալոնսոյի վերականգնման մասին, Անչելոտին ասաց.«Նա շատ մոտ է շարք վերադառնալուն: Նա բավականին լուրջ վնասվածք ուներ, բայց շատ լավ է աշխատում, ու հույս ունեմ, որ նա շուտ կսկսի խաղալ, քանի որ շատ կարևոր խաղացող է թիմի համար»:

Կակայի մասին Անչելոտին ասաց.«Նա մարզվում է և´ թիմի հետ, և´ անհատական ծրագրով: Նա կբարելավի իր խաղը, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Մենք շատ վստահ ենք, որ նա շուտով կբարելավի իր խաղը»:

Եվս երկու անուններ հնչեցին մամլո սրահում` Իսկո ու Կրիշտիանու: Պորտուգալացու մասին իտալացի մասնագետը նշեց.«Ըստ իզ` նրա համար հարմար կլինի նոր տակտիկան, քանի որ նա շատ կարևոր խաղացող է, իսկ մենք կարիք չունենք նրա դիրքը փոխելու: Նա չպետք է ծանրաբեռնվի պաշտպանական գործողություններով, այլ պետք է պատրաստ լինի, երբ թիմի մոտ գնդակ լինի»: Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականի խաղացողի մասին Անչելոտին ասաց.«ՄԵնք հստակ չենք որոշել, թե նա որտեղ կխաղա: Կան տարատեսակ տակտիկական սխեմաներ, ու նրա պես խաղացողները կարող են տարբեր դիրքերում խաղալ»:

Մոդրիչի` թիմը լքելու հավանականության մասին Անչելոտին հստակ արտահայտվեց.«Դա սուտ է: Բոլոր խաղացողներն էլ երջանիկ են այստեղ: Նրանք շատ լավ են աշխատում, իսկ մենք տրանսֆերների մասին ընդհանրապես չենք խոսել: Սուտ է, որ Մոդրիչը հեռանալու է: Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է ու առաջիկա մրցաշրջանում լինելու է թիմի մի մասնիկը»:

Եվ վերջում, երբ խոսք գնաց թիմի հավանական ձեռքբերումների մասին ու նշվեցին Բեյլի ու Լևանդովսկու անունները, Կարլոն ասաց.«Դժվար է խոսել Գարեթ Բեյլի մասին, քանի որ նա այս պահին «Ռեալի» խաղացող չէ: Կարծում եմ` ակումբը բանակցություններ է վարում, որ լուծում գտնի այս հարցում. տեսնենք ինչ կստացվի: Ես չեմ խոսել Բեյլի հետ: Ընդհանրապես, ես չեմ սիրում խոսել այն խաղացողների հետ, ովքեր իմ թիմում չեն, ու հիմա էլ ճիշտ կլինի այդպես վարվել: Լևանդովսկին համաշխարհային մակարդակի գոլահար է: Հիմա աշխարհում շատ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ կան, բայց մենք նրանց կարիքը չունենք»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4037 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:45:32 13.11.2019
02:46:07 13.11.2019
02:43:37 13.11.2019
Մոդրիչն արժանացավ «Ոսկե ոտք» մրցանակին
20:25:06 12.11.2019
Բենզեմա՝ Լա լիգայի լավագույն ռմբարկուն
00:19:17 12.11.2019
Զիդանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի՝ էլիտար ակումբների մարզիչների ֆորումին
19:32:54 11.11.2019
Բենզեմա՝ դուբլ երկու խաղում անընդմեջ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33