HalaMadrid TV MOBILE

ԴԻԵԳՈ ԼՈՊԵՍ.«ԵԹԵ ԲԵՅԼԸ ՄԻԱՆԱ ԹԻՄԻՆ, ՀԻԱՆԱԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
20:29:15 23.07.2013

Այսօր «Սյուդադ Ռեալ Մադրիդի» մամլո սրահում ասուլիսի էր եկել Դիեգո Լոպեսը: «Ռեալի» դարպասապահը խոսել է առաջին հիանալի հանդիպման, ինչպես նաև վաղը կայանալիք երկրորդ խաղի մասին, որում «Ռեալը» մրցելու է «Լիոնի» դեմ:

«Ես շատ ոգևորված եմ: Մենք բոլորս լավ կանխազգացումներ ունենք, իսկ նորեկները լավ են հարմարվել: Բոլոր խաղացողները իրենց «մարտկոցները ամբողջությամբ լիցքավորել են», ու բոլորս մեր լավագույն խաղ ենք ուզում ցույց տալ: Մեզ մի շարք դժվար խաղեր են սպասվում, որոնցից մեկն էլ «Լիոնի» դեմ խաղն է: Առաջնության մեկնարկին քիչ է մնացել, ու մենք պետք է շատ աշխատենք, որ պատրաստ լինենք, երբ ժամանակը գա»:

Դարպասապահը խոսեց նաև թիմում իր վիճակի մասին.«Ես հույս ունեմ, որ կշարունակեմ խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում: Ես շատ լավ վեցամսյակ ունեցա ու այստեղ եմ, որ վաստակեմ մարզչի վստահությունն ու աշխատեմ թիմի բարօրության համար: Մենք բոլորս ուզում ենք հաղթանակներ տանել ու տիտղոսներ նվաճել»: 

Դիեգոն նաև բարձր գնահատեց Ուիլիամ Վեկիի աշխատանքը, ում Անչելոտին բերել է որպես դարպասապահների մարզիչ.«Ինձ շատ է դուր գալիս նրա հետ աշխատելը: Նա լավ մարդ է, ու նրանից շատ բան կսովորեմ: Նա հիանալի անձնավորություն է ու շատ փորձառու է»:

Երբ հարց հղվեց այն մասին, թե արդյոք չի մտածել թիմը լքելու մասին, Դիեգոն ասաց.«Երբ հունվարին եկա այստեղ, ասացի, որ երազանք էր նորից տուն վերադառնալը: Երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Ես վստահ եմ իմ ուժերին ու իմ մակարդակը պահելու և կատարելագործվելու վրա: Եթե նույնիսկ առաջարկներ լինեն, դա պետք է ակումբի ղեկավարությունը քննարկի, բայց իմ նպատակը միշտ եղել է մնալը: Ես գիտեի, թե ինչ է ինձ սպասվում, ու պատրաստ եմ նման ճնշմանը: Ես ապրում եմ` մտածելով մարզումների մասին, ինձ լավ խնամելու ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելու մասին: Երբ դու նման կերպ ես վերաբերվում աշխատանքիդ, նույնիսկ չես էլ լսում այն խոսակցությունները, որ պտտվում են քո շուրջ»:

Լոպեսը խոսեց Իգուայինի մասին.«Նա այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ: Նա հիանալի խաղացող է: Նա ակումբի համար շատ գոլեր է խփել ու կարևոր դերակատարում է ունեցել: Իսկ այն, ինչ հիմա կատարվում է նրա ու ակումբի միջև, իրենց սեփական գործն է»: 

Իսկ Կոենտրաոյի մասին, ով չէր մարզվել այսօր ակումբի թույլտվությամբ, Լոպեսն ասաց.«Նա նույնպես այնպիսին է, ինչպիսին եղել է միշտ, իսկ իրեն հուզող հարցերը Ֆաբիոն քննարկելու է ակումբի հետ ու ընդհանուր հայտարարի է գալու»:

Երբ դարպասապահին հարց հղեցին «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի մասին, Դիեգոն առաջին հերթին աջակցության խոսքեր հղեց Տիտո Վիլանովային.«Ես ուզում եմ աջակցությունս հայտնել Տիտո Վիլանովային ու ասել, որ մենք իր կողքին ենք: «Բարսելոնան» որոշեց պայմանագիր կնքել մի մարզչի հետ, ով լավ աշխատանք էր կատարել Պարագվայի հավաքականում, իսկ ավելի ուշ` իր հայրենիքում»:

Եվ վերջում, խոսելով Գարեթ Բեյլի` ակումբ գալու հավանականության մասին, Լոպեսն ասաց.«Ցանկացած խաղացող, ով «Ռեալում» չի խաղում այս պահին, պետք չէ ակումբին: Եթե նա միանա թիմին, հիանալի ձեռքբերում կլինի, բայց նրանք, ովքեր արդեն այստեղ են, այն խաղացողներն են, ովքեր շատ լավ են աշխատում»:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3998 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33