Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան բարձր է գնահատում այն ժամանակահատվածը, երբ միասին աշխատում էր պորտուգալացի մարզչի հետ:
Կարանկայի խոսքերով՝ այդ ժամանակահատվածում նա շատ բան է սովորել:
«Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Մոուրինյոն «Ռեալի» մարզիչ դառնալուց հետո զանգահարեց ինձ: Ես նախկինում նրան չէի հանդիպել, սակայն տպավորվեցի նրա հետ հեռախոսային խոսակցությունից:
Աշխարհի լավագույն մարզչի կողքին աշխատելը առավելագույնն է, ինչի մասին կարող էի երազել: Իսկ կյանքում մենք լավ ընկերներ ենք», - հայտարարել է Կարանկան:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am