Մադրիդի «Ռեալը» հայտնել է «Նապոլիին» և «Արսենալին» հարձակվող Գոնսալո Իգուայինի տրասնֆերային արժեքը:
Մադրիդյան ակումբը պատրաստ է հրաժարվել 25-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններից 40 միլիոն եվրոյի դիմաց, հաղորդում է The Times պարբերականը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Իգուայինի համար առաջարկել է 27 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am