Մարսելոն, ով Բրազիլիայի հավաքականի կազմում դարձավ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող, մինչև հուլիսի 28-ը արձակուրդի մեջ է լինելու, բայց սկսել է անհատապես մարզվել Ռիո դե Ժանեյրոյում, որպեսզի լավ մարզավիճակում միանա թիմին Լոս Անջելեսում: Նրա նպատակը հնարավորինս լավ ֆիզիկական վիճակ ձեռք բերելն է:
Անցած մրցաշրջանում վնասվանքները նրան թույլ չտվեցին խաղալ այն մակարդակով, որով կարող է բրազիլացին: Հիմա նա պետք է իր համար ամենաբարդ մրցաշրջանն անցկացնի:
Ֆաբիո Կոենտրաոն, ով լավ մարզավիճակում է, ավելի մոտ է մեկնարկային կազմին: Նա արդեն իսկ իր տեղը վերգտել է Բրազիլիայի հավաքականում, ու հիմա հերթը ակումբինն է:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am