HalaMadrid TV MOBILE

ՊԵՐԵՍԻ ՈՒ ԱՆՉԵԼՈՏԻԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ` ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ
22:15:14 26.06.2013

Այսօր Կարլո Անչելոտին «Սանտիագո Բեռնաբեուի» նախագահական սրահում ներկայացվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Ստանալով մեծ ընդունելություն ու բազում ողջույններ` Անչելոտին հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց մի շարք հարցերի:

«Ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ գտնվում: Մեր նպատակը շատ պարզ է: Աշխարհի ամենահայտնի ակումբը պետք է հաղթանակներ տանի` ցուցադրելով գրավիչ խաղ, քանի որ ակումբի պատմությունն ու ավանդույթները ստիպում են խաղալ հարձակվողական ու գեղեցիկ ոճով:

Ես վայելում եմ նախագահի, երկրպագուների ու ակումբի վստահությունը ու կարծում եմ, որ այս տարին հաջողությունների տարի կլինի ակումբի համար»:

Անչելոտիից հետո խոսափողին մոտեցավ Պերեսը` ասելով.«Նա քաջածանոթ է աշխարհի լավագույն առաջնություններին, գիտի, թե ինչ է նշանակում լինել մի ամբողջ թիմի պատասխանատուն ամենաբարձր մակարդակի վրա, ու նա միշտ ցանկացել է մարզել «Ռեալը»: Որոշ ժամանակ առաջ ես նրան ասել էի, որ մի օր դու կլինես «Ռեալի» մարզիչը, ու ահա հիմա իմ խոսքերը իրականություն դարձան»:

Կարլո Անչելոտիի շնորհանդեսը «Բեռնաբեուի» նախագահական սրահում էր հավաքել աշխարհի 180 տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ամեն ինչ սկսվեց Պերեսի խոսքերով.«Մենք մի նոր շրջան ենք սկսում «Ռեալում», մի նոր մարզական դարաշրջան` ունենալով Կարլոյին որպես գլխավոր մարզիչ: Յուրաքանչյուր ոք, որ ճանաչում են նրան, ասում է, որ նա շատ լավ է հասկանում ֆուտբոլից, խելացի մասնագետ է ու շատ լավ մարդկային որակներ ունի: Նրա լուրջ ու կշռադատված բնավորությունը նրան թույլ են տալիս ցույց տալ, որ իր համար սպորտային հաջողությունները առաջնահերթ կապվում են թիմի համար»:

Նախագահ Պերեսը խոսեց նաև Անչելոտիի հաջողակ կարիերայի մասին.«Որպես մարզիչ նա աշխատել է այնպիսի գերակումբներում, ինչպիսիք են «Յուվենթուսը», «Միլանը», «Չելսին» ու ՊՍԺ-ն, ու բոլոր թիմերի ղեկին էլ նա լավագույն գնահատականներին է արժանացել: Նա մեկն է, ով արդեն իսկ սովոր է ամենաուժեղ թիմերում ամենամեծ ճնշման տակ աշխատելուն, ու նա պետք է իմանա, ու կարծում եմ, որ արդեն գիտի, որ այն, ինչ նա տեսել է նախկինում, ոչ մի ընդհանուր բան չի ունենա «Ռեալում» իրավիճակի հետ: «Ռեալ Մադրիդը» բոլոր բնագավառներում էլ աշխարհի ամենապահանջկոտ ակումբներից է, ու կարծում եմ, որ նա դա գիտի, քանի որ մենք հիմա խոսում ենք աշխարհի լավագույն մասնագետներից մեկի մասին: Նա նաև եղել է այն լեգենդար «Միլանի» մի մասը, որ համարվում է լավագույնը այդ ակումբի պատմության մեջ: Խոսքը Արիգո Սակիի «Միլանի» մասին է: Արիգոն ասել է, որ Կարլոն այնպիսի մեկն է, ով բոլորից արագ է մտածում շնորհիվ նրա, որ ոչ միայն խաղը տեսնում է մարզչի, այլ նաև խաղացողի տեսանկյունից»:

Կարլո Անչելոտին նաև եղել է խաղացող ու խաղացել է ամենաբարձր մակարդակով, ու նաև այս փաստը նշվեց Պերեսի կողմից.«Նա նվաճել է Չեմպիոնների լիգան նաև որպես խաղացող: Կարլո´, դու լավ գիտես, որ «Ռեալի» համար դա ամենակարևոր մրցաշարն է, ու այն նույնքան կարևոր է երկրպագուների համար: Այս պահից սկսած դու կհասկանաս, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալ Մադրիդը»: Դու կունենաս այս ակումբի հետ կապված յուրաքանչյուր մարդու աջակցությունը: Մեր երկրպագուները շատ պահանջկոտ են, բայց նրանք նույնքան հավատարիմ են ու իրենց թիմի կողքին են մինչև վերջին վայրկյանը»:

Վերջում Պերեսը իր շնորհակալությունը հայտնեց ՊՍԺ-ին.«Շնորհակալ եմ ՊՍԺ-ի ղեկավարներին: Հատկապես կառանձնացնեմ նրանց նախագահին, ում հետ բանակցությունները ընթացել են առանց որևէ խնդրի, ինչից շահեցին երկու ակումբները, որոնք լավ հարաբերություններ ունեն: Տարիներ առաջ, Կարլո´, ես քեզ ասացի, որ մի օր դու կլինես իմ թիմի մարզիչը: Այդ օրը եկել է, ու ես կատարեցի իմ ցանկությունը: Մարտահրավերը սկսվում է այստեղ, իսկ այստեղ մարտահրավերները միշտ մեծ են ու դժվարին: ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՔՈ «ՍԱՆՏԻԱԳՈ ԲԵՌՆԱԲԵՈՒ», ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ»:

Խոսքը նորից տրվեց Կարլո Անչելոտիին.«Ես շատ հուզված եմ: Ներողություն եմ խնդրում իմ իսպաներենի համար, բայց խոստանում եմ շատ շուտով բարելավել այն: Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ աշխարհի ամենահեղինակավոր ակումբում: Ես գիտակցում եմ դա ու շատ երջանիկ եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Ֆլորենտինո Պերեսին ու գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին, ովքեր շատ բան են արել, որ ես այսօր այստեղ եմ: Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ին այն մեծ փորձառության համար, որ ստացա Ֆրանսիայում: Հիմա մեր նպատակը շատ հստակ է: Մենք աշխատելու ենք ցուցադրել ֆուտբոլ, որը կերջանկացնի երկրպագուներին: Հեշտ աշխատանք չի սպասվում, ու մարզիչ համար էլ հեշտ չի լինի: Ես այսօր եղա Վալդեբեբասում` «Ռեալ Մադրիդ» սպորտային քաղաքում, որը ֆանտաստիկ էր: Այն, ինչի կարիքը մենք ունենք, այնտեղ կա, ու կարծում եմ, որ այն աշխատանքը, որ անելու ենք, կանենք մեծ հաջողությամբ: Ես վայելում եմ նախագահի, ակումբի ու երկրպագուների աջակցությունը ու կարծում եմ, որ այս տարին հաջողության տարի կլինի «Ռեալի» համար»:

Ամբողջ արարողությունը ավարտվեց խմբային նկարով:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ RealMadrid.com
Կարդացվել է 4126 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/06 00:00

Սևիլիա

 : 

Բետիս

12/06 21:30

Գրանադա

 : 

Խետաֆե

13/06 00:00

Վալենսիա

 : 

Լևանտե

13/06 15:00

Էսպանյոլ

 : 

Ալավես

13/06 19:00

Սելտա

 : 

Վիլյառեալ

13/06 21:30

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

14/06 00:00

Մալյորկա

 : 

Բարսելոնա

14/06 15:00

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

14/06 21:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

15/06 00:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33