Բրազիլիայում ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլը: B խմբի վերջին տուրում Իսպանիան մրցում էր Նիգերիայի դեմ, Ուրուգվայը` Թաիթիի:
Երկու խաղերում էլ կողմերից մեկը մեծ առավելություն ուներ: Իսպանացիները Խորդի Ալբայի դուբլի ու Ֆերնանդո Տորեսի գոլի շնորհիվ 3:0 հաշվով ջախջախեցին Նիգերիային: Իսկ ահա Ուրուգվայը Աբել Հերնանդեսի պոկերի, Լուիս Սուարեսի դուբլի ու Լուգանոյի և Պերեսի գոլերի հաշվին 8:0 հաշվով ջախջախեց մրցաշարի ամենաթույլ թիմին` Թաիթիին: