«Սևիլիայի» կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:
«Իհարկե, հաճելի է, երբ քեզանով հետաքրքրվում է այնպիսի մեծ ակումբ, ինչպիսին «Ռեալն» է: Բայց ես ամպերում չեմ սավառնում ու հասկանում եմ, որ դեռ բավականին առաջադիմելու տեղ ունեմ:
Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ ինձ շատ լավ եմ զգում «Սևիլիայում»: Իսկ ինչ վերաբերվում է այլ ակումբ տեղափոխվելու հավանականությանը, ապա եկեք սպասենք մինչև վերջանա Աշխարհի երիտասարդական առաջնությունը», – ասել է երիտասարդ ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռեալը» պատրաստ է 20-ամյա խաղացողի համար վճարել 20 մլն եվրո:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am