Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը և Realmadrid.am-ը համատեղ նախատեսում են իրականացնել «Ապրենք օգնելով» խորագիրը կրող ֆուտբոլային բարեգործական խաղ՝ նվիրված փոքրիկ Անգելինային: Սա Realmadrid.am-ի կողմից նախաձեռնած թվով 6-րդ բարեգործական խաղն է։ Խաղի նպատակը Անգելինայի միայնակ մորը գումարով օգնելն է, որպեսզի Անգելինան կարողանա համապատասխան բուժօգնություն ստանա Գերմանիայում։
Խաղը տեղի կունենա սույն թվականի հունիսի 11-ին, ժամը 15։00-ին` ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում:
Ակնկալում ենք շատերիդ ներկայությունը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք նշանակված օրը, ժամը 14:00-ին հավաքվել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, որպեսզի միասին շարժվենք դեպի դահլիճ:
Անգելինայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ֆեյսբուքի իվենթին կարող եք միանալ` այցելելով այստեղ:

Realmadrid.am