Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը պատրաստվում է լքել թիմն առաջիկա ամռանը: Այս մասին է գրում իսպանական «Մարկա»-ն:
Աղբյուրի տեղեկացման համաձայն՝ իսպանացի դարպասապահն ընտրություն է կատարելու չորս թիմերի միջև՝ «Գալաթասարայ», «Մոնակո», «Լիվերպուլ» և «Միլան»:
Հաղորդվում է, որ 31-ամյա դարպասապահն ուղղակի վստահ է, որ «Ռեալի» նոր մարզիչն ավելի շատ հավանություն է տալու Իկեր Կասիլյասին:
Հիշեցնենք, որ Լոպեսը «Սևիլիայից» տեղափոխվեց «Ռեալ»: Այդ ժամանակ Իկեր Կասիլյասը ձեռքի կոտրվածք էր ստացել:
Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am