Ինչպես հայտնի է Մադրիդի «Ռեալի» հայկական ֆան-ակումբի ֆուտբոլային թիմը հաղթահարել է Totalfootball.am-ի կողմից անցկացվող Fanclubs cup ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի արգելքը և հայտնվել է քառորդ եզրափակիչում:
Կիսաեզրափակիչի ուղեգիր տվող այդ խաղում մեր մրցակիցը կլինի «Բոկա Խունիորսը», որը երեք հաղթանակ է տարել խմբային փուլում: Հիշեցնենք, որ մեր թիմը, խմբում տանելով մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտելով ոչ-ոքի և մեկ պարտություն կրելով, երկրորդ տեղն էր զբաղեցրել իր խմբում, ապա անցումային խաղում հաղթանակ էր տարել Ռոմայի երկրպագուների թիմի նկատմամբ:
Հանիպումը կկայանա երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, 20:30-ին, «Դինամո» մարզադահլիճում:
Բոլորիդ հրավիրում ենք ձեր սիրելի ակումբի երկրպագուների թիմին աջակցելու: