HalaMadrid TV MOBILE

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԴՈՐՏՄՈՒՆԴԻ ԵՎ ՄԱԴՐԻԴԻ ՄԻՋԵՎ
22:06:10 22.04.2013

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Պետրոսյանի բլոգը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանն ընդառաջ: Հիշեցնենք, որ յուրաքանչյուրդ կարող եք գրել բլոգային գրառումներ կայքի համապատասխան բաժնում, ու եթե ձեր գրառումը համապատասխանում է պահանջվող չափանիշներին, ապա այն կհայտնվի կայքի գլխավոր էջում:
Հաշված ժամեր են մնացել «Ռեալ Մադրիդի» համար 2012/2013 մրցաշրջանի անկասկած ամենակարևոր հանդիպման մեկնարկին: «Բորուսիան» «Սիգնալ Իգունա Պարկ» մարզադաշտում կհյուրընկալի «Սպիտակ արքաներին»: Առաջնորդվելով «Մրցակցին հաղթելու համար անհրաժեշտ է ճանաչել նրան» կարգախոսով, համեմատենք երկու ակումբներին:

Այս ակումբներին համեմատելիս առաջինը ինչ ցանկանում եմ նշել, այն է, որ այս երկուսն էլ կորցրել են իրենց ազգային առաջնություններում հետաքրքրությունը: Շատ մասնագետներ շտապում են «Արքայական ակումբին» համարելով եզրափակչի առաջին մասնակիցը, սակայն թերագնահատել մրցակցին պետք չէ: «Ռեալի» և «Բորուսիայի» ամենահզոր զենքերից մեկը՝ արագ հակագրոհներն են: Երկու ակումբներն էլ ունեն համապատասխան ֆուտբոլիստներ, որոնք կարող են գնդակը սեփական տուգանային հրապարակից հաշված վայրկյանների ընթցքում հասցնել մրցակցի դարպասը: 

Գերմանիայի և Իսպանիայի արդեն նախկին չեմպիոնները կարող են հպարտանալ իրենց մարզիչներով: Յուրգեն Կլոպն ու Ժոզե Մոուրինյոն մարզիչներ են, որոնց մասին երազում է ցանկացած ակումբ: Սակայն պետք է նշեմ, որ այս առումով «Բեռնաբուի տիրակալները» մի փոքր առավելություն ունեն: Շատերը կարող են չհամաձայնվել, սակայն իմ կարծիքով ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆ Է: Պորտուգալացին այն մարզիչն է, որ թիմի ավագի և «Ռեալի» երկրպագուների կողմից ամենասիրված ֆուտբոլիստի հետ ունեցած խնդիրների պայմաններում, կարողացավ համախմբել ակումբը և ոչնչացնել «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում: Սակայն պետք է արժանին մատուցել նաև Յուրգեն Կլոպին, ով երկու տարի անընդմեջ կարողացավ «խլել» Բունդեսլիգայի տիտղոսը «Բավարիայից»:

Ֆուտբոլիստների համեմատությունը սկսենք դարպասապահներից: Ակնհայտ է, որ չորեքշաբթի օրը կայանալիք խաղում «Ռեալի» դարպասը պաշտպանելու է Դիեգո Լոպեսը, իսկ հակառակորդի դարպասը՝ Ռոման Վայդենֆելերը: Երկուսն էլ փորձառու դարպասապահներ են (իսպանացին 31 տարեկան է, իսկ գերմանացին՝ 32):  Վայդենֆելերը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման՝ բաց թողնելով 31 գնդակ (1,1 գոլ/խաղ), իսկ Դիեգո Լոպեսը Լա Լիգայում անցկացրած 11 հանդիպումներում սեփական դարպասից գնդակը հանել է 10 անգամ (0,9 գոլ/խաղ): Չնայած բաց թողաց գոլերի ցուցանիշով Դիեգո Լոպեսի փոքր առավելությանը, արդարության համար պետք է նշել, որ այս երկու դարպասապահները հավասար մակարդակի դարպասապահներ են:

Անկասակած թիմերի պաշտպանությունը առացքային դեր է ունենալու հանդիպման հաղթողին որոշելու հարցում: Ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ դաշտի տերերի պաշտպանությունը կունենա հետևյալ տեսքը՝ Շմելցեր – Սուբոտիչ- Սանտանա (Հումելս) – Պիշչեկ: Սուբոտիչի հետ պաշտպանության կենտրոնում կխաղա Սանտանա-Հումելս զույգից մեկը: Անկասկած Հումելսի տարբերակը ավելի ձեռնտու կլիներ «Բորուսիայի» համար, սակայն վերջինս նոր է ապաքինվել վնասվածքից և նրա մարզավիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Սանտանայի տարբերակը նույնպես վատ տարբերակ չէ, քանի որ հենց Սանտանայի գոլի շնորհիվ գերմանական ակումբը դուրս եկավ կիսաեզրափակիչ: 

Ամեն ինչ ավելի բարդ է «Ռեալի» պաշտպանությունում: Պաշտպանության ձախ եզրում անկասկած կխաղա Կոենտրաոն, իսկ ահա մնացած դիրքերում խնդիրներ կան: Կենտրոնական գոտում իդեալական տարբերակ կլիներ Ռամոս-Վառան տարբերակը, սակայն այդ դեպքում անհայտ է, թե ով է խաղալու աջ պաշտպանի դիրքում: Արբելոան որակազրկված է, իսկ Էսյենը վնասվածք ունի: Մասնագետների մի մասը կարծում է, որ աջ եզրում կխաղա Ռամոսը, իսկ կենտրոնական պաշտպանի դիրքում Պեպեն և Վառանը: 

Հենակետային կիսապաշտպանների դիրքում ամեն ինչ ակնհայտ է: «Արքայական ակումբի» կազմում այդ դիրքում կխաղան Ալոնսոն և Խեդիրան, իսկ գերմանական ակումբի կազմում՝ Գյունդոգանը և Բենդները: Շատերը Գյունդոգանին անվանում են երկրորդ Ալոնսո:

Երկու թիմերի ամենահզոր զենքերը առջևի գծում են:  «Ռեալի» և «Բորուսիայի» կազմերում ենթահարձակվողի դիրքում ամենայն հավանականությամբ կխաղան Օզիլն ու Ռոյսը համապատասխանաբար: «Ռեալի» կազմում աջ հարձակվողի դիրքում լավագույն տարբերակը Դի Մարիայի տարբերակն է, իսկ նույն դիրքում «Բորուսիայի» կազմում կխաղա Բլաշիկովսկին: Եթե գերմանական ակումբի դեպքում ակնհայտ է, որ կենտրոնական հարձակվողը կլինի Ռոբերտ Լևանդովսկի, ապա իսպանական գրանդի կազմում մինչև վերջին րոպեները անհայտ է լինելու այդ դիրքի խաղացողի անունը՝ Բենզեմա թե Իգուային: Վերջին խաղերում Ժոզե Մոուրինյոն նախապատվությունը տալիս է ֆրանսիացուն, սակայն ոչ-ոք չի կարող գուշակել թե ինչ կա Ժոզեի մտքում:

Ամենամեծ առավելությունը «Արքայական ակումբը» ունի ձախ հարձակվողի դիրքում, որտեղ անկասկած Պիշչեկին հոգնեցնելու է Կրիշտիանու Ռոնալդուն: Հակառակորդի կազմում այդ դիրքում ամենայն հավանականությամբ կխաղա Մարկո Ռոյսը, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում: Սակայն այս պահին աշխարհում չկա մի ֆուտբոլիստ, որին կարելի է համեմատել Ռոնալդուի հետ: Դրանում համոզվելու համար նշենք, որ 2013 թվականին նա գոլի հեղինակ է դարձել 28 անգամ, ինչը առաջին ցուցանիշն է աշխարհում:

Ամեն դեպքում հիմա անհնար է գուշակել սպասվելիք խաղի արդյունքը, սակայն մենք, որպես մադրիդիստներ հույս ունենք, որ կկարողանանք շրջանցել «Բորուսիայի» արգելքը:
Արտուր Պետրոսյան, Realmadrid.am
Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4028 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

15

41 : 18

34

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

15

32 : 11

34

3

Սևիլիա

16

20 : 15

31

4

Ռեալ Սոսյեդադ

16

26 : 18

27

5

Խետաֆե

16

24 : 16

27

6

Ատլետիկ Բիլբաո

16

19 : 12

26

7

Ատլետիկո Մադրիդ

16

16 : 10

26

8

Վալենսիա

16

26 : 23

26

9

Գրանադա

16

23 : 20

24

10

Օսասունա

16

22 : 18

23

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/12 00:00

Վիլյառեալ

0 : 0

Ատլետիկո Մադրիդ

07/12 16:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 0

Էսպանյոլ

07/12 19:00

Գրանադա

3 : 0

Ալավես

07/12 21:30

Լևանտե

2 : 4

Վալենսիա

08/12 00:00

Բարսելոնա

5 : 2

Մալյորկա

08/12 15:00

Էյբար

0 : 1

Խետաֆե

08/12 17:00

Բետիս

3 : 2

Ատլետիկ Բիլբաո

08/12 19:00

Վալյադոլիդ

0 : 0

Ռեալ Սոսյեդադ

08/12 21:30

Լեգանես

3 : 2

Սելտա

09/12 00:00

Օսասունա

1 : 1

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

12/12 00:00

ՊՍԺ

 : 

Գալաթասարայ

12/12 00:00

Բրյուգե

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12/12 00:00

Բավարիա

 : 

Տոտենհեմ

12/12 00:00

Օլիմպիակոս

 : 

Ցրվենա Զվեզդա

11/12 21:55

Շախտյոր

 : 

Ատալանտա

11/12 21:55

Դինամո Զագրեբ

 : 

Մանչեսթեր Սիթի

12/12 00:00

Բայեր Լևերկուզեն

 : 

Յուվենտուս

12/12 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լոկոմոտիվ Մոսկվա

10/12 21:55

Նապոլի

 : 

Գենկ

10/12 21:55

Զալցբուրգ

 : 

Լիվերպուլ

11/12 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

Սլավիա Պրահա

11/12 00:00

Ինտեր

 : 

Բարսելոնա

11/12 00:00

Լիոն

 : 

Լեյպցիգ

11/12 00:00

Բենֆիկա

 : 

Զենիթ

11/12 00:00

Չելսի

 : 

Լիլ

11/12 00:00

Այաքս

 : 

Վալենսիա

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Էլ Կլասիկոյում»
«Ռեալը» կհաղթի
«Բարսելոնան» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06:11:47 10.12.2019
06:07:41 10.12.2019
06:02:29 10.12.2019
Բենզեմայի գոլային փոխանցումներն ընթացիկ մրցաշրջանում
18:01:45 07.12.2019
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 2-0․ Խաղի տեսությունը
19:03:37 06.12.2019
«Պատմական գոլեր». Ռոբերտո Կառլոս
19:02:42 06.12.2019
«Ռեալ» - «Էսպանյոլ»․ Զիդանի նախախաղային ասուլիսը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
12 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
10
16
Ռոդրիգո
Վալենսիա
6
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
15
11
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
11 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.94
15
16
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
2
3
0
Սուարես
Բարսելոնա
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
16
16
Էվեր Բանեգա
Սևիլիա
5
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Մասիպ
Վալյադոլիդ
1,13
18
16
Մեսի
Բարսելոնա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
8 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,25
20
16
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բեյլ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33