«Ռեալի» պաշտպանը 50 հանդիպումներից 28-ը անց է կացրել «Ռեալի» կազմում, իսկ 22-ը՝ «Լիվերպուլի»:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռեալը» «Սանտիահո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Մանչեստեր Յունայթեդին»: Այս հանդիպումը յուրահատուկ էր «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոայի համար, ով անցկացրեց իր 50-րդ հանդիպումը հեղինակավոր մրցաշարում, որում նրան հաջովել է նաև դառնալ գոլի հեղինակ: Իսպանացին երեք մրցաշրջան անցկացրել «Լիվերպուլում» և չորս մրցաշրջան արքայական ակումբում:
Արբելոան 22 խաղ է անցկացրել անգլիական ակումբում, որտեղ թիմի հետ տարել է 12 հաղթանակ, հինգ խաղ ավարտել է ոչ-ոքի և հինգ խաղում էլ պարտություն կրել: Նրա խաղային վիճակագրությունը բարելավվեց «Ռեալի» կազմում, որի հետ նա 28 խաղ է անցկացրել և գրանցել է 17 հաղթանակ, ութ ոչ ոքի և երեք պարտություն: Նա նույնիսկ գոլ է խփել մադրիդյան ակումբի մարզաշապիկով: Արբելոան թիմին միացել է 2010/2011 մրցաշրջանում, իր նորամուտը նշելով «Այաքսի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» հաղթեց 0-4 հաշվով, իսկ նա խփեց այդ խաղի երկրորդ գնդակը:
ԱՐԲԵԼՈԱՅԻ 50 ԽԱՂԵՐԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
|
Մրցաշրջան |
Թիմ |
Խաղ |
Հաղթանակ |
Ոչ-ոքի |
Պարտություն |
2006/07 |
Լիվերպուլ |
5 |
2 |
0 |
3 |
2007/08 |
Լիվերպուլ |
7 |
4 |
2 |
1 |
2008/09 |
Լիվերպուլ |
10 |
6 |
3 |
1 |
2009/10 |
Ռեալ Մադրիդ
|
6 |
3 |
2 |
1 |
2010/11 |
Ռեալ Մադրիդ
|
9 |
6 |
2 |
1 |
2011/12 |
Ռեալ Մադրիդ
|
9 |
7 |
1 |
1 |
2012/13 |
Ռեալ Մադրիդ
|
4 |
1 |
3 |
0 |
Ընդամենը |
|
50 |
29 |
13 |
8 |

A r M, Realmadrid.am