«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը հանդիսանում է եվրոպական առաջին արենան, որտեղ առաջիկա երեք ամսում կտեղադրվի Wi-Fi ծառայություն: Մարզադաշտի շուրջը տեղադրվելու է 500 ալեհավաք՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ: Ցանցն ընդգրկելու է ողջ մարզադաշտը՝ պատշգամբները, տրիբունաները, VIP-օթյակները, ինչպես նաև դաշտի շրջակայքը: Ինտերնետն ունենալու է առավելագույն արագություն: Հանդիսատեսները հնարավորություն են ունենալու նաև անխափան կատարել հեռախոսազանգեր: