HalaMadrid TV MOBILE

ԻԿԵՐ ԿԱՍԻԼՅԱՍ. ««ՌԵԱԼԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ԵՆ. ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ»
15:16:03 27.10.2012

«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր առաջադրել են մեր թեկնածությունն ու արժանացրել այս պատվավոր մրցանակին»,-նշել է  «Ռեալի» ավագը:

Չավի Էրնանդեսի հետ միասին «Աստուրիասի արքայազնի հատուկ մրցանակին» արժանանալու կապակցությամբ Իկեր Կասիլյասը խոսել է մրցանակի, իր թիմի և երկրպագուների մասին: «Այս մրցանակը տրվում է սպորտային մեծ հաջողությունների հասած մարզիկներին: Կարծում եմ` ես ու Չավին արժանացանք այս մրցանակին ինչպես անհատական, այնպես էլ թիմային  (թե՛ ակումբներում, թե՛ հավաքականում) նշանակալից նվաճումների համար: Կուզենայի Լա լիգայի, Եվրոպայի, Աշխարհի ավելի շատ գավաթներ նվաճել: Այս ձգտումը կապված է ոչ թե անձնական շահերի, այլ առաջին հերթին երկրպագուների հետ: Ուզում եմ հաղթել նրանց համար: Ուզում եմ, որ ամեն անգամ երկրպագուները խաղադաշտից երջանիկ ու ուրախ վերադառնան տուն»:

Այս մրցանակը ստացել եք  «Ռեալում» ու Իսպանիայի հավաքականում ունեցած հաջողությունների համա՞ր:

Խոսքը գնում է հեղինակավոր մի մրցանակի մասին, որը տրվում է սպորտային մեծ հաջողությունների հասած մարզիկներին: Կարծում եմ` ես ու Չավին արժանացանք այս մրցանակին ինչպես անհատական, այնպես էլ թիմային  (թե՛ ակումբներում, թե՛ հավաքականում) նշանակալից նվաճումների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր առաջադրել են մեր թեկնածությունը, որոնք որոշել  են այս մրցանակը շնորհել վերջին տասը տարիներին իսպանական ֆուտբոլի հաջողություններին նպաստած երկու ֆուտբոլիստի, որոնք ներկայացնում են երկրի երկու հզոր ակումբները` «Ռեալն» ու «Բարսելոնան»:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ այս մրցանակը Ձեզ վրա:

Շատ դրական ազդեցություն թողեց:  Բնականաբար գոհ եմ, որ արժանացել եմ նման հեղինակավոր մրցանակի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խաղընկերներիս ու մարզիչներիս, ակումբիս ու հավաքականին: Հավաքականի հետ միասին անիրական նվաճումների հասանք վերջին ժամանակներում: Ինձ ու Չավիին միացնում է ոչ միայն երկարամյա ամուր ընկերությունը, այլև մեր թիմում ունեցած հաջողությունները: Երբ ետ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ անչափ հպարտ եմ մեր անցած ճանապարհով:

Սպորտի աշխարհի լեգենդար բազմաթիվ անուններ են ստացել  «Աստուրիասի արքայազնի հատուկ մրցանակը»: Երբևէ երազե՞լ եք նրանց շարքին դասվել:

Անկեղծ ասած, կարծում էի, որ այն դեռ հեռու է, քանի որ միայն լեգենդար մարզիկներ են արժանացել այս պատվավոր մրցանակին: Շատ հպարտ եմ, որ իմ անունը գրվելու է նման անունների կողքին: Ամեն մի մրցանակ մեծ ուրախությամբ եմ ընդունում, և կարծում եմ` մադրիդիզմը նույնպես ուրախանում է յուրաքանչյուր նոր գնահատանքի համար: Շատ ուրախ եմ:

Ի՞նչն է պակասում Ձեր կարիերայում այն լիարժեք համարելու համար:

Պակասում են մի շարք տիտղոսներ, որոնցից արդեն նվաճել եմ: Խոսքը գնում է, բնականաբար, թիմային նվաճումների մասին: Պետք է միշտ ամբիցիոզ լինել: Երիտասարդ տարիքում, երբ դեռ նոր ես մուտք գործում ֆուտբոլի աշխարհ, ամբիցիոզ ասելով կարող ես հասկանալ անձնական նվաճումները, բայց հիմա մտածում եմ երկրպագուներին երջանկություն պարգևելու մասին: Ինձ բախտ է վիճակվել բազմաթիվ անկրկնելի պահեր ապրել ակումբի ու հավաքականի կազմում, և այդ ապրումները փոխանցել նաև երկրպագուներին: Կուզենայի Լա լիգայի, Եվրոպայի, Աշխարհի ավելի շատ գավաթներ նվաճել: Այս ձգտումը կապված է ոչ թե անձնական շահերի, այլ առաջին հերթին երկրպագուների հետ: Ուզում եմ հաղթել նրանց համար: Ուզում եմ, որ ամեն անգամ երկրպագուները խաղադաշտից երջանիկ ու ուրախ վերադառնան տուն: Հիմա մի ժամանակաշրջանում ենք, երբ իսպանական հասարակությունը կարող է ավելի քան երբևէ միասնական լինել ու այդ միահամուռ ուժով հաղթահարել ցանկացած դժվարություն:

Վերջերս 400-րդ հաղթանակը գրանցեցիք «Ռեալի» կազմում: Սա մի ցուցանիշ է, որին շատ քչերը կարող են հասնել:

Գիտակցում եմ, որ օրեցօր ինձնից ավելին են պահանջելու, քանի որ բոլորը լավագույն արդյունքն են սպասում նման թվեր գրանցած ֆուտբոլիստից: Ինձ դուր են գալիս մարտահրավերները: Եթե մարդիկ պահանջում են, ուրեմն կարող ես բավարարել նրանց պահանջները, քանի որ հակառակ դեպքում քեզնից նման բան չէին սպասի: Երջանիկ եմ իմ թիմում, և հուսով եմ` 500-րդ հաղթանակն էլ կգրանցեմ: Երանի շարունակենք ուրախացնել մեր երկրպագուներին: Վաստակել եմ նրանց հարգանքը, ինչը միանգամայն փոխադարձ է: Ինձ համար «Ռեալի» երկրպագուները սրբություն են, նրանք արժանի են ամենալավին:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4003 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Խետաֆե

24

36 : 22

42

4

Ռեալ Սոսյեդադ

24

42 : 31

40

5

Ատլետիկո Մադրիդ

24

25 : 17

40

6

Սևիլիա

24

31 : 25

40

7

Վիլյառեալ

24

42 : 32

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

22/02 00:00

Բետիս

3 : 3

Մալյորկա

22/02 16:00

Սելտա

1 : 0

Լեգանես

22/02 19:00

Բարսելոնա

5 : 0

Էյբար

22/02 21:30

Ռեալ Սոսյեդադ

3 : 0

Վալենսիա

23/02 00:00

Լևանտե

1 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

23/02 15:00

Օսասունա

0 : 3

Գրանադա

23/02 17:00

Ալավես

 : 

Ատլետիկ Բիլբաո

23/02 19:00

Վալյադոլիդ

 : 

Էսպանյոլ

23/02 21:30

Խետաֆե

 : 

Սևիլիա

24/02 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Վիլյառեալ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում
«Ռեալը» կհաղթի
«Սիթին» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:03:12 24.02.2020
12:35:05 23.02.2020
01:54:59 23.02.2020
«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0․ Խաղի տեսությունը
13:26:33 22.02.2020
«Ռեալ» 2-1 «Կադիս». Լա լիգա. 22.02.1987
14:24:08 21.02.2020
«Ռեալ» 6-1 «Բետիս». Լա լիգա. 21.2.2009
10:31:08 18.02.2020
Ազարի վերադարձը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
14 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.71
17
24
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.92
22
24
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Վացլիկ
Սևիլիա
1.04
25
24
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Ռոջեր
Լևանտե
10 (4)
Մասիպ
Վալյադոլիդ
1.13
27
24
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,50
36
24
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33