HalaMadrid TV MOBILE

ԻՎԱՆ ԷԼԳՅԵՐԱ. «ՆԵՐԿԱՅԻՍ «ՌԵԱԼԸ» ՇԱՏ ՏՊԱՎՈՐԻՉ ԹԻՄ Է»
13:03:21 01.06.2012

Իվան Էլգյերան ուրախ է, որ նորից խաղալու է «Սանտիագո Բեռնաբեուում» ու զգալու է մարդրիդիստների ջերմությունն ու աջակցությունը: «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը նույնպես մասնակցելու է “Corazon Classic Match”-ին, որը տեղի ունենալու կիրակի օրը: Այս անգամ «Ռեալի» վետերանները հանդիպելու են «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդներին:

Ուրա՞խ եք, որ նորից խաղալու եք «Սանտիագո Բեռնաբեուում»:

Իհա՛րկե, այն էլ նախկին թիմակիցներիս հետ: Համոզված եմ, որ շատ գեղեցիկ խաղ է ստացվելու:

Լավ մարզավիճակու՞մ եք: Ի՞նչ եք զգում նորից մարզաշապիկ կրելուց առաջ:

Իհարկե առաջվա պես էլ չեմ կարող խաղալ: Երբեմն խաղում եմ ընկերներիս հետ, բայց, ճիշտն ասած, հիմա շատ քիչ եմ զբաղվում ֆուտբոլով: Ուրախ եմ, որ նորից առիթ ունեմ խաղալու:

Խաղալու եք Զիդանի, Ֆիգուի, Կառլոսի, Հիերոյի հետ: Ի՞նչ հիշողություններ ունեք նրանց հետ կապված:

Մենք շատ լավ պահեր ենք ապրել միասին: Այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ինձ համար: Ներկա են լինելու նաև ընտանիքս, երեխաներս, որոնք հնարավորություն չեն ունեցել տեսնել իմ խաղը, երբ դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի:

Ձեր մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Համոզված եմ, որ այս թիմի հետ կապված  ևս հիշողություններ ունեք:

Այո՛, ՉԼ-ի շրջանակներում կարողացանք 3-4 հաշվով հաղթել նրանց «Օլդ Թրաֆորդում»: Մեծն հանդիպում էր:

Ֆուտբոլիստը երբևէ դադարու՞մ է ֆուտբոլիստ լինել:

Երբ խաղ եմ դիտում, մտքում ինքնաբերաբար խաղում եմ թիմի հետ: Երբեք չեմ կարող դադարել ֆուտբոլիստ լինել, քանի որ ամբողջ կյանքս այս սպորտաձևին եմ նվիրել:

Ի՞նչ կասեք այս մրցաշրջանում «Ռեալի» նվաճումների մասին:

«Ռեալում», ինչպես և «Բարսելոնայում», խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Ռոնալդուի դիմաց վճարած 94 մլն.-ը իզուր չանցավ, չնայած այդ գումարով կարելի է մի ամբողջ թիմ կառուցել:

«Ռեալը» կարողացավ 121 գնդակ խփել ու մի քանի ռեկորդ գերազանցել: Ի՞նչ կարծիքի եք Մոուրինյոյի ստեղծած թիմի մասին:

Շատ լավ թիմ է: ՉԼ-ի եզրափակչում պետք է մրցեին «Ռեալն» ու «Բարսելոնան»: Այս թիմերը լավագույնն են Եվրոպայում: Այս մրցաշրջանում «Ռեալը» շատ տպավորիչ խաղ ցուցադրեց ու հասավ արժանի տիտղոսին:

Բացի ֆուտբոլիստներից թիմի հաջողության մեջ իրենց դերն ունեն նաև մարզիչները: Ի՞նչ կասեք Մոուրինյոյի ու Գվարդիոլայի տարած աշխատանքի մասին:

Նրանք աշխարհի ուժեղագույն մարզիչներից են, բայց համոզված եմ, որ ցանկացած այլ մարզիչ «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ կարող էր հասնել նույն հաջողություններին:

Մեսսին 50 գնդակի հեղինակ դարձավ Լա լիգայում, Ռոնալդուն՝ 46: Ի՞նչ կարծիքի եք այս ցուցանիշների մասին:

Չտեսնված արդյունքներ են: Ինձ համար Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ երբևէ եղած ամենալավ ֆուտբոլիստն է, իսկ Ռոնալդուն արդեն մոտենում է նրան:

Արդյո՞ք  «Ռեալը» գահընկեց է արել «Բարսելոնային» ու վերջիններիս հաղթական շրջանն արդեն անցյալում է:

Կարծում եմ՝ այո: Հիմա «Բարսելոնային» ավելի մեծ դժվարություններ են սպասվում «Ռեալի» դեմ խաղերում: «Բարսելոնան» այնպիսի ֆուտբոլիստեր ունի, որոնք ժամանակին լավագույնն են եղել, բայց խաղացանկը խիտ է, հանդիպումները շատ են, և տարիքը արդեն չի ներում:

Կուզենա՞յիք մարզիչ լինել:

Այո՛, բայց ժամանակը ցույց կտա՝ կստացվի, թե՝ ոչ:

Եթե ձեզ տեսնենք գլխավոր մարզչի դերում, ավելի շատ նման կլինեք Մոուրինյոյին, թե՞ Գվարդիոլային:

Կախված է թիմից ու ֆուտբոլիստներից: Միշտ նախընտրել եմ հարձակվողական ֆուտբոլը, այդ պատճառով ավելի շատ նման կլինեի Գվարդիոլային, բայց Մոուրինյոյի հատկանիշներից նույնպես կունենայի:

Ի՞նչ եք կարծում, Իսպանիայի հավաքականը կկարողանա՞ կրկնել նախորդ առաջնության հաջողությունը:

Իսպանիան Եվրո 2012-ի ֆավորիտներից մեկն է, միշտ էլ լավագույնների շաքրում է: Այնուամենայնիվ, դժվար է լինելու: Ինչքան առաջնությունը մոտենա ավարտին, այնքան հաղթանակները ավելի դժվար են տրվելու:

Armin R.M.,Realmadrid.am

Աղբյուրը՝ Marca
Կարդացվել է 3831 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33