HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ. ՍԱ ՀԻԱՆԱԼԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԱՌԱՋԻԿԱ 4 ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
23:06:25 22.05.2012

Ժոզե Մոուրինյոն էքսկլյուզիվ հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին այն բանից հետո, երբ երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը:

Մադրիդիստ մինչև 2016 թվականը: Ինչպիսի՞ զգացում է դա:

Ես շատ երջանիկ եմ: Այլապես ես չէի ստորագրի այս պայմանագիրը: Ես ուզում եմ, որ մադրիդիստները նույնպես երջանիկ լինեն. ոչ միայն ես, այլև Ֆլորենտինո Պերեսը, Խոսե Անխել Սանչեսը ու նախագահների խորհուրդը: Նրանք վստահել են ինձ ու հավատում են, որ ես իդեալական մարզիչ եմ այն նախագծի համար, որ մենք ունենք մինչև 2016 թվականը: Ես կուզենայի, որ մադրիդիզմը ուրախ լիներ այս փաստի առիթով: Կարծում եմ՝ նրանցից շատերը ուրախ կլինեն այն համաձայնագրի համար, որ ես ու նախագահների խորհուրդը կնքել ենք: Վերջին ամիսների ընթացքում ես հաճախ եմ խոսել խաղացողների հետ այս որոշման մասին ու զգացել եմ, որ նրանք հիմնականում ուրախ են դեպքերի նման զարգացման համար: Կինս ու երեխաներս, որ վճռորոշ դեր ունեցան որոշման կայացման ընթացքում, նույնպես ուրախ են:

Ինչը՞ մղեց Ձեզ ու ակումբին երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2016 թվականը:

Ընդհանուր նախագիծը. Նախագահի՝ երկարաժամկետ նախագիծ կառուցելու ձգտումը, ինչը անսովոր բան է այսօրվա ֆուտբոլում, այն վստահությունը, որ նա ունեցել է իմ ու իմ կատարած աշխատանքի նկատմամբ, այն հատուկ զգացումները, որոնց մասին ես խոսել եմ, հենց որ իմ հեռանալու մասին ասեկոսեներ էին պտտվում: Ես միշտ ասել եմ, որ դա ինձ համար կարևոր է, ու ես կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ երկրպագուները, խաղացողները ու ղեկավարությունը վստահում են ինձ ու հավատում են իմ կատարած աշխատանքին: Ես արդեն շատ ավելի լավ եմ ծանոթ թիմի փառահեղ որակներին, ինչպես նաև արդեն այն մանր խնդիրներին, որոնք կան աշխարհի ցանկացած հաստատության ներսում: Ես շատ գոհ եմ, որ մնալու եմ ու կենտրոնանալու եմ մարզական մի ցիկլի վրա, որի ընթացքում ավելի շատ պետք է կենտրոնանալ մոտ ապագայի վրա ու շատ նպատակներ չփորձել դնել: Դա հենց այն է եղել, ինչը մենք փորձել ենք անել վերջին մեկ-երկու տարիների ընթացքում, մենք աշխատում ենք ապագայի համար ու մտածում ենք դրա մասին: Մեր կազմին նայելն անգամ բավական է, որ նկատենք, որ մտածում ենք ապագայի մասին, բայց այս կարգի ակումբը կարիք ունի հաղթանակների ու արդյունքների, և դա այն է, ինչ մենք արել ենք ու անելու ենք առաջիկա 4 տարիներին:

Չե՞ք կարծում, որ սա տեղի ունեցավ լավ կատարված աշխատանքի շնորհիվ:

Կարծում եմ, որ դա եղավ շնորհիվ մեկս մյուսին լավ ճանաչելու ու մեր համոզմունքների շնորհիվ: Ես միշտ ասել եմ, որ այս կազմը շատ երիտասարդ է, ու որ նրա լավագույն տարիները դեռ առջևում են: Սա այն թիմը չէ, որտեղ խաղում են կարիերան ավարտող կամ ֆուտբոլային էլիտայում իրենց վերջին տարիները անցկացնող խաղացողներ: Ակումբը, իր հասարակական դիրքով ու կառուցվածքով, կարող է ադապտանալ ժամանակներին ու նրան, ինչ մենք անում ենք հիմա: Որպես մենեջեր, ես միշտ փորձում եմ կատարելագործվել ու ինքնաբարելավվել: Ինձ դուր է եկել այն պրոֆեսիոնալ փորձը, որ ես ստացել եմ՝ տարբեր ակումբներում ու տարբեր մշակույթներում աշխատելով ու այդ ընթացքում շատ բան սովորելով, անելով այն, ինչ կարող էի: Ինձ շատ է դուր եկել այդ գործընթացը: Հիմա ավելի դժվար է, քանի որ ես մտածում եմ երկարաժամկետ նախագծի մասին մի թիմում, որի անունն է «Ռեալ Մադրիդ», որը շատ ավելի պահանջկոտ էր ու ստիպեց ինձ անել բացարձակ հնարավոր ամեն ինչ, քանի որ կային շատ դժվարություններ: Ես ստիպված էի կատարելագործվել որպես մարզիչ ու պրոֆեսիոնալ: Կարծում եմ՝ դա հիանալի մարտահրավեր է ինձ համար առաջիկա տարիների համար, քանի որ միշտ պետք է կատարելագործվես, երբ լուծումներ գտնելը ավելի դժվար է: Ես ունեմ նման մարտահրավերների կարիքը իմ կարիերայի «հասունության շրջանում»: Ինձ պետք  է սա, որ ստիպեմ ինձ ավելի լավ աշխատել:

Ուրա՞խ եք: Զգու՞մ եք արդյոք, որ ակումբը նույնպես ուրախ է, որ ուրախ է տնօրեն Խոսե Անխել Սանչեսը:

Մենք սրա մասին շատ երկար ենք խոսել ու չէինք ուզում ամեն ինչ ստորագրել ու հրապարակել շտապելով: Սա մի կարևոր ընտանիք է` կարևոր խաղացողներով ու երկրպագուներով: Պրոֆեսիոնալ մարտահրավեր է նրանց երջանկացնելը, ու ես պատրաստ եմ դրան:

Հաջորդ մրցաշրջանում ո՞րն է Ձեր գերխնդիրը:

Արդեն իսկ ավարտված մրցաշրջանից առաջ ես խաղացողներին ասացի, որ չէի ուզենա գերխնդիրներ դնել մեր առաջ: Չէի ուզում նախապատվություն տալ որևէ մրցաշարի: Ես միշտ ասել եմ միայն, որ պետք է կատարելագործվենք որպես թիմ ու որպես անհատ, ու որ մենք պետք է ֆուտբոլ խաղանք ու հաղթենք թե՛ խաղը, թե՛ երկրպագուների վստահությունը: Վստահ եմ, որ այս տարի մեր երկրպագուների շարքերը համալրեցին շատ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, քանի որ մենք ցուցադրեցինք լավագույն ֆուտբոլը աշխարհում անկախ այն փաստին, որ չհաղթեցինք Չեմպիոնների լիգայում: Բայց մենք հաղթեցինք առաջնությունում՝ ցուցադրելով ֆանտաստիկ խաղ, ինչը, կարծում եմ, ամենակարևոր բանն է: Պետք է շարունակենք նույն ոգով: Միշտ ասել եմ, որ դժվար է այն մարդու համար, որ տքնաջան աշխատում է, բայց դա ապարդյուն է լինում: Մենք հաղթեցինք առաջնությունում մեր երկրորդ մրցաշրջանի ընթացքում, ինչպես և նախապես պլանավորել էինք, իսկ հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո: Բայց մենք չենք կենտրոնանա մի բանի վրա, քանի որ դա երբեք չի օգնում: Մենք միայն պետք է կենտրոնանանք այն բաների վրա, որոնք կարևոր են, օրինակ լրջությունը, պրոֆեսիոնալիզմը, քրտնաջան աշխատելը ու հարգանքը «Ռեալի» պատմության նկատմամբ, որը ամենապահանջկոտն է իր պրոֆեսիոնալների համար: Մենք դեռ քառամյա նախագիծ ունենք ու պետք է վայելենք այն:

Վստա՞հ եք արդյոք այն կազմի վրա, որ կա հիմա, մինչև 2016 թվականը:

Անշուշտ: Սա շատ երիտասարդ թիմ է, ու չկա գեթ մեկ խաղացող, որ չի կարողանա խաղալ մինչև 2016-ը, իսկ շատ շատերը կհասնեն այդ ժամանակներին՝ իրենց կարիերայի գագաթնակետում գտնվելով: Ոմանք կհասնեն այդ ժամանակներին իրենց ֆուտբոլային կարիերայի մայրամուտին, բայց չեն ունենա որևէ խնդիր: Իսկ տարվա այս ժամանակահատվածի համար բնական է խոսել այն մասին, թե ովքեր են մնում ու ովքեր գնում, ինչպես նաև այլ խաղացողների հետ կապ հաստատելը: Սա բնական բան է ամռանը, բայց մեր կազմը կազմավորված է: Մեկ-երկու ձեռքբերումը կօգնի 100 միավոր հավաքած թիմին կատարելագործվել, իսկ այդքան միավոր հավաքելը մի բան է, որի շնորհիվ, հուսով եմ, այս թիմը դեռ շատ երկար է հիշվելու: Նրանք արժանի են մեր վստահությանը ու մյուս մրցաշրջանը մենք նրանց հետ ենք սկսելու:

Իսկ հիմա ի՞նչ եք անելու. արձակու՞րդ, թե՞ կշարունակեք աշխատել:

Ես կշարունակեմ աշխատել, քանի որ երեխաներիս դպրոցական պարտականությունները առայժմ ինձ ու կնոջս թույլ չեն տալիս հեռանալ Մադրիդի սահմաններից: Ես աշխատում եմ առավոտները, բայց հետո ես 15 օր չեմ աշխատի, կլինեմ կնոջս ու երեխաներիս հետ ու ընդհանրապես կկտրվեմ ֆուտբոլային անցուդարձից: Ես Մադրիդ եմ վերադառնալու հուլիսի 14-ին, որ ներկա լինեմ Ռաֆա Նադալի ու Նովակ Ջոկովիչի միջև կայանալիք թենիսային մրցավեճին, որը կազմակերպել է Realmadrid Foundation-ը, իսկ արդեն հուլիսի 15-ին կսկսեմ մարզումներ անցկացնել նրանց հետ, ովքեր չեն մեկնելու Եվրո-2012:

Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am

Աղբյուրը՝ RealMadrid.com
Կարդացվել է 3954 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Melbet
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

25

62 : 29

55

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

25

46 : 17

53

3

Ատլետիկո Մադրիդ

25

28 : 18

43

4

Սևիլիա

25

34 : 25

43

5

Խետաֆե

25

36 : 25

42

6

Ռեալ Սոսյեդադ

24

42 : 31

40

7

Վիլյառեալ

25

43 : 35

38

8

Վալենսիա

25

35 : 37

38

9

Գրանադա

25

32 : 31

36

10

Լևանտե

25

31 : 36

32

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

22/02 00:00

Բետիս

3 : 3

Մալյորկա

22/02 16:00

Սելտա

1 : 0

Լեգանես

22/02 19:00

Բարսելոնա

5 : 0

Էյբար

22/02 21:30

Ռեալ Սոսյեդադ

3 : 0

Վալենսիա

23/02 00:00

Լևանտե

1 : 0

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

23/02 15:00

Օսասունա

0 : 3

Գրանադա

23/02 17:00

Ալավես

2 : 1

Ատլետիկ Բիլբաո

23/02 19:00

Վալյադոլիդ

2 : 1

Էսպանյոլ

23/02 21:30

Խետաֆե

0 : 3

Սևիլիա

24/02 00:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Վիլյառեալ

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 0

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

2 : 1

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

4 : 1

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

0 : 1

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Ի՞նչ արդյունք կգրանցվի «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում
«Ռեալը» կհաղթի
«Սիթին» կհաղթի
Ոչ-ոքի
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:29:03 25.02.2020
13:03:12 24.02.2020
12:35:05 23.02.2020
«Ռեալ» 6-1 «Ռեալ Օվիեդո». Լա լիգա. 23.02.1997
01:54:59 23.02.2020
«Լևանտե» - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0․ Խաղի տեսությունը
13:26:33 22.02.2020
«Ռեալ» 2-1 «Կադիս». Լա լիգա. 22.02.1987
14:24:08 21.02.2020
«Ռեալ» 6-1 «Բետիս». Լա լիգա. 21.2.2009

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
18 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.72
18
25
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
18
13
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 (2)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1
25
25
Սուարես
Բարսելոնա
7
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.12
28
25
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
10 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․44
36
25
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
10
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․76
44
25
Տորես
Օսասունա
6
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33