Մադրիդի «Ռեալը» «Սան Մամես» մարզադաշտում կարողացավ ժամանակից շուտ վճռել 2011/2012 թվականների Լա լիգայի հաղթողի հարցը: «Սպիտակների» երկրորդ ավագը՝ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է կատարվածը. «Մրցաշրջանի ընթացքում շատ ջանք ու եռանդ է ներդրվել, եղել են մեծ զոհաբերություններ: Մենք արդարացիորեն նվաճում ենք Լա լիգայի գավաթը և արժանի ենք այս տիտղոսին: Մենք հպարտ ենք, որ այս մրցաշրջանում կատարված աշխատանքից հետո այսօր նվաճում ենք Լա լիգայի 32-րդ գավաթը»- նշել է Ռամոսը:
«Շատ ուրախ ենք այս հաջողության համար: Ուրախ են նաև մեր երկրպագուները, որոնց մենք հավատարիմ ենք: Սա շատ երկրար մրցաշրջան թվաց մեզ համար, քանի որ խաղ առ խաղ առաջ գնալը և բոլոր խաղերում հաղթանակ տոնելը երկարացնում է դրա ընթացքը: Հիմա մենք միասին ուրախանում, զվարճանում և վայելում ենք»:
«Բոլորից շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցելու համար: Շնորհակալ ենք բոլոր երկրպագուներին: Հիմա պետք է հանդիպենք երկրագուներին, որոնք մեզ սպասում են «Սիբելեսում»»:


Գոքոր 08, Realmadrid.am