HalaMadrid TV MOBILE

ԿԱՏԱԼՈՆՅԱՆ ԿԻՐՔՆ ԸՆԴԴԵՄ ՄԱԴՐԻԴՅԱՆ ԱԶՆՎԱՅՐՈՒԹՅԱՆ
00:16:14 21.04.2012

«Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև ձևավորված հակամարտությունը, ինչպես հայտնի է, աչքի է ընկնում ամբողջ աշխարհում, թերևս ոչ միայն ֆուտբոլային ասպարեզում: Այս երկու գերակումբներն ունեցել են պատմական բազմապիսի իրողություններ, որոնց հետ հաշտվում են շատերը, իսկ մնացածը՝ ոչ, բայց դրանից գրեթե ոչինչ չի փոխվում՝ չհաշված ինքնաբավարարումը:

Այս դիմակայության հիմքում մերթ ընկնում է Իսպանիա - Կատալոնիա քաղաքական բախումը, մերթ «Ռեալ» - «Բարսելոնա» հակամարտություն կոչվածը: Բայց սա ունի և´ իր դրական, և´ բացասական կողմերը: Ինչպես վաղուց է ասված, ֆուտբոլը սպորտաձև է, բայց ահա այն չի սահմանափակվում սոսկ սպորտային ասպարեզով. այն ելնում է իր ափերից ու գրավում ամեն ինչ, ինչպես վայրագ գետն է վարվում ապառաժների հետ: Ահա այս տեսանկյունից, կարելի է ասել, լավ է ունենալ այսպիսի դիմակայություն, սակայն այն երբեմն վերածվում է իսկական աննորմալության, խելագար ու հիվանդ պահվածքի: Սա հիմնականում վերաբերում է երկրպագուներին, որոնք, իբրև սիրելով իրենց թիմը, հիմնականում ոչ թե երկրպագում են, այլ պախարակում  հակառակորդ թիմին, իսկ դա երկրպագել, հիրավի, չի կոչվում:

Կատալոնական ակումբը, բոլորին է հայտնի, վերջին տարիներին ապրում է խորը վերելք՝ նոր հենասյուն դնելով համաշխարհային ֆուտբոլում: Սակայն, ինչպես շատ դեպքերում են ասում, «Բարսելոնան» դարձել է նորաձևություն, ավելի կոպիտ՝ մոդա: Ահա սա է, որ խանգարում է կատալոնական թիմի որոշ երկրպագուներին՝ հասկանալու, թե ինչ է ֆուտբոլը, այն ինչպես են նայում ու ինչպես պիտի «ուտեն»՝ հեղձամահ չլինելու համար: Ուրեմն ստացվում է այսպես՝ կատալոնական թիմին երկրպագում են մե´կ ֆուտբոլն իսկապես գնահատողները, գեղեցիկ խաղ վայելողները, մե´կ իրենց՝ մոդայի վերջին բարձրակետը համարողները, մե´կ պարզապես երկրպագուները, որոնք ուղղակիորեն համակրում են այս թիմին: Մոդայի կողմնակիցներին պատասխանեմ Կասիլյասի խոսքերով՝ ««Բարսելոնան» մոդա է, իսկ մոդան անցողիկ է»: Իսկ իրական երկրպագուներին, որոնք իրոք հավակնում են այս ակումբին, ցանկանում եմ, որ հաջողությունն ուղեկցի իրենց, շարունակեն երկրպագել իրենց սիրելի թիմին ու մնան իրական երկրպագուներ:

Ահա այս մի հատկանիշն է, որ «Ռեալի» մոտ բացակայում է. թիմն ունի բազմապիսի երկրպագուներ(երևի անգամ արվամոլներ), բայց չունի այնպիսի երկրպագուներ, որոնք մոդայիկ համարեն «Ռեալն» ու, հայրիկի, մայրիկի, հորեղբոր կամ թե ուսուցչի խոսքից դրդված, «սիրեն» այս ակումբը: «Ռեալն» իր զգացական դաշտով, ոգեշնչանքով, աննկարագրելի զգացողություններով առանձնանում է ոչ միայն ֆուտբոլային մյուս թիմերից, այլև ընդհանրապես: Թիմը միայն ֆուտբոլային չէ. «Ռեալն» ապրելակերպ է... Բացառիկ ակումբ, որ հանդիսացավ մույթ՝ համաշխարհային մասշտաբով, որ վայելում է մեծ ժողովրդայնություն, որ հայտնի է, սիրված, ճանաչված: Այսպես է ասված՝ ««Ռեալը» միշտ վերադառնում է՝ պատմությունը նորից ոսկե տառերով գրելու»: Սա պարզապես ասված չէ. սա ակումբի բնութագիրն է, միշտ հաղթանակների ձգտող ակումբի, ուր միշտ խաղում են հաղթողները: Լավագույն ակումբը՝ մի աբողջ դարաշրջանի. արդյոք սա հերիք չէ՞, որ հակադարձես այն բյուր բազմությանը, որ ասում է՝ «Ռեալը» ակումբ չէ... Յուրաքանչյուրը, անկախ ունեցած դիրքից, սեռից, ազգությունից, ունի նաև մտավոր կարողություններ, որոնք, եթե ոչ միշտ, ապա ժամանակ առ ժամանակ արժե օգտագործել ու ապավինել վերջիններիս: 

Առջևում Էլ Կլասիկոն է՝ «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»-ն: Առջևում հերթական առճակատումն է աշխարհի ամենաուժեղների միջև: Ի հավելումն՝ ցանկանում եմ բոլորիդ խելացի դատողություն, ֆուտբոլային հոտառություն ու, այսպես ասած, թացը չորից տարբերելու կարողություն. թե´ «Բարսելոնան», թե´ «Ռեալը» հրաշալի թիմեր են, կարելի է ասել՝ անկրկնելի՝ իհարկե յուր հատկանիշներով: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ ուղղակի վարպետներ են, որոնց մի ակնթարթ է պետք՝ ամբողջ 90 րոպեն որոշիչ դարձնելու համար: 

Կատալոնյան կրքերն ընդդեմ մադրիդյան ազնվայրության... Ո՞վ է հաղթելու... Թող հաղթի ուժեղագույնը...


*Նյութը հեղինակային է, ու պարտադիր չէ, որ համընկնի ձեր կամ խմբագրության տեսակետի հետ:

Գևորգ Մովսիսյան, ©Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4017 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

19

49 : 23

40

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

19

36 : 12

40

3

Ատլետիկո Մադրիդ

19

22 : 12

35

4

Սևիլիա

19

24 : 18

35

5

Ռեալ Սոսյեդադ

19

33 : 25

31

6

Վալենսիա

19

29 : 25

31

7

Խետաֆե

19

26 : 20

30

8

Ատլետիկ Բիլբաո

19

20 : 13

29

9

Վիլյառեալ

19

33 : 26

28

10

Գրանադա

19

25 : 25

27

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/01 00:00

Լեգանես

 : 

Խետաֆե

18/01 16:00

Լևանտե

 : 

Ալավես

18/01 19:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Սևիլիա

18/01 21:30

Օսասունա

 : 

Վալյադոլիդ

19/01 00:00

Էյբար

 : 

Ատլետիկո Մադրիդ

19/01 15:00

Մալյորկա

 : 

Վալենսիա

19/01 17:00

Բետիս

 : 

Ռեալ Սոսյեդադ

19/01 19:00

Վիլյառեալ

 : 

Էսպանյոլ

19/01 21:30

Ատլետիկ Բիլբաո

 : 

Սելտա

20/01 00:00

Բարսելոնա

 : 

Գրանադա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19.02.20 00:00

Ատլետիկո Մադրիդ

 : 

Լիվերպուլ

19.02.20 00:00

Բորուսիա Դորտմունդ

 : 

ՊՍԺ

20.02.20 00:00

Ատալանտա

 : 

Վալենսիա

20.02.20 00:00

Տոտենհեմ

 : 

Լեյպցիգ

26․02․20 00։00

Չելսի

 : 

Բավարիա

26․02․20 00։00

Նապոլի

 : 

Բարսելոնա

27․02․20 00։00

Լիոն

 : 

Յուվենտուս

27․02․20 00։00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Մանչեսթեր Սիթի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Գո՞հ եք Կուրտուայի խաղից
Այո
Ոչ
Չեմ կողմնորոշվում
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01:06:41 13.01.2020
23:23:51 08.01.2020
14:53:54 06.01.2020
Վինիսիուսը հրաժարվել է կատարել հետխաղյա պարտադիր վարժանքը «Խետաֆեի» հետ հանդիպումից հետո (տեսանյութ)
21:10:41 04.01.2020
«Խետաֆե»-«Ռեալ Մադրիդ»՝ 0-3. խաղի տեսությունը
17:39:57 28.12.2019
Սերխիո Ռամոսի զվարճալի պարը TikTok-ում
01:57:23 23.12.2019
«Ռեալ» - «Ատլետիկ»՝ 0-0․ Խաղի տեսությունը

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
13 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.63
12
19
Սուարես
Բարսելոնա
7
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
16
12
4
0
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
12 (2)
Վացլիկ
Սևիլիա
0.95
18
19
Ռոդրիգո
Վալենսիա
6
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
6
2
4
0
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,05
20
19
Բանեգա
Սևիլիա
6
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
3
2
0
Չիմի Ավիլա
Օսասունա
9
Մասիպ
Վալյադոլիդ
1,21
23
19
Մեսի
Բարսելնոա
6
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ռոջեր
Լևանտե
9 (4)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,32
25
19
Վիկտոր Դիաս
Գրանադա
5
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
3
2
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33