Realmadrid.am-ը կրկին անգամ ձեզ է ներկայացնում խաղացողների գնահատականները: Ճիշտ է, թիմը այնքան էլ լավ հանդիպում չանցկացրեց ու պարտվեց, բայց մենք այնուամենայնիվ փորձել ենք գնահատել նրանց:
Իկեր Կասիլյաս – 7.5 - Երևի թե միակ խաղացողն է, որ մեղավոր չէ պարտության մեջ: Նա բաց թողեց 2 գնդակ, որոնք բաց կթողներ աշխարհի ցանկացած դարպասապահ, բայց նա 2 ֆանտաստիկ սեյվեր արեց Մեսսիի հարվածներից հետո ու մի քանի անգամ էլ շատ լավ դուրս եկավ դարպասից անկյունայիններ ժամանակ: Նա այս խաղում «Ռեալի» կազմում լավագույնն էր
Սերխիո Ռամոս – 6 – Առաջին գոլը ծնվեց հենց նրա եզրից, քանի որ նա չկարողացավ պահել Մեսսիին: Շատ պասիվ էր խաղի ընթացքում, բայց երևի դրա պատճառը Լեո Մեսսին էր, որը անընդհատ ուշադրություն էր պահանջում ու թույլ չէր տալիս Ռամոսին հաճախ միանալ գրոհներին: Մի քանի անգամ նա կորցրեց իր դիրքը ու Կասիլյասի շնորհիվ էր, որ հաշիվ չեղավ 0-4:
Ռաուլ Ալբիոլ – 6.5 – Նա չկարողացավ պահել Մեսսիին առաջին գոլի ժամանակ, իսկ երկրորդի ժամանակ կորցրել էր դիրքը: Անցկացրեց շատ վատ հանդիպում: Սակայն նշենք նաև լավ կողմերը: Նա մի քանի անգամ հիանալի կերպով փախցրեց գնդակը Պեդրոյի ու Մեսսիի ոտքերի դիմացից:
Գարայ – 5.5 – Ապացուցեց, որ նա այն պաշտպանը չէ, որ կարող է պայքարել արագաշարժ հարձակվողների դեմ, քանի որ անընդհատ կորցնում էր իր դիրքը: Երկրորդ գոլը խփվեց հենց նրա դիքից, իսկ ինքը վազում էր մի փոքր հեռու և հետևում էր, թե ինչպես է Պեդրոն գրավում Կասիլյասի դարպասը: Նրա վատագույն խաղերից էր «Ռեալի» կազմում:
Արբելոա – 6.5 – Նրան հանձնարարվել էր պահել Մեսսիին, բայց վերջինս փոխել էր եզրը Պեդրոյի հետ և այսպիսով Արբելոային հանել էր Պեդրոյի դեմ: Բայց Ալվարոն այնքան էլ լավ չկատարեց իր պարտականությունները և չկարողացավ կանգնեցնել Պեդրոյին երկրորդ գոլի ժամանակ:
Գագո – 6 – Նա չարդարացրեց սպասելիքները, մի քանի անգամ կորցրեց իր դիրքը: Երբ առաջ էր գնում հարձակման ու կորցնում էր գնդակը, չէր հասցնում վերադառնալ: Մի անգամ ոչ այնքան շատ վտանգավոր հեռահար հարված կատարեց
Ալոնսո – 7 – Վատ խաղ չանցկացրեց: Կարող էր հավասարեցնել հաշիվը 0-1-ի ժամանակ, բայց 3 մետրից գլխի հարվածը բարձր ստացվեց: Նրան քիչ թե շատ հաջողվում էր քանդել մրցակցի գրոհները, ի տարբերություն Գագոյին: Մի քանի անգամ էլ փորձեց հեռահար հարվածներով դառնալ գոլի հեղինակ:
Մարսելո – 5.5 – Շատ վատ խաղ անցկացրեց: Փչացրեց մի քանի հիանալի հակագրոհներ: Անընդհատ ուշանում էր ու չէր հասնում գնդակներին, անիմաստ փոխանցումներ էր կատարում: Ի վերջո նրան փոխարինեց Գուտին:
Վան դեր Վարտ – 6 – Հոլանդացին չկարողացավ իր իսկական խաղը ցուցադրել: Մեն մենակ դուրս եկավ Վալդեսի հետ և վրիպեց` հարվածելով ուղիղ Վալդեսի վրա: Մի քանի սուրս փոխանցումներ կատարեց Դեպի Ռոնալդուն: Նրան փոխարինեց Ռաուլը:
Ռոնալդու – 7 – Պորտուգալացին շատ էր տեղաշարժվում, անընդհատ փորձում էր գնդակ ստանալ: Մի քանի անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից ու տուգանային հարվածներից: Բայց ինչպես գիտենք ֆուտբոլը թիմային խաղ է ու միայնակ նա ոչինչ չկարողացավ անել:
Իգուաին – 5.5 – Նա անցկացրեց իր վատագույն խաղը այս մրցաշրջանում: Միայն մեկ անգամ կարողացավ նպաստավոր դիրք դուրս գալ, բայց շատ շեղ հարվածեց: Չկարողացավ օգնել Ռոնալդուին և ի վերջո փոխարինվեց Բենզեմայով:
ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆԵՐ
Գուտի – 7 - Շատ ակտիվ մտավ խաղի մեջ: Մի քանի հիանալի փոխանցումներ կատարեց խաղընկերներին, բայց վերջիններս չօգտագործեցին իրենց հնարավորությունները:
Ռաուլ – Առանց գնահատականի
Բենզեմա – 5.5 - Երկար բացակայությունից հետո դուրս եկավ խաղադաշտ: Մի քանի անգամ վտանգավոր պահեր ստեղծեց, գլխով շատ վտանգավոր հարված կատարեց վերջնամասում: Մեծ ցանկություն ուներ գոլ խփել, բայց չստացվեց:
Ռեալ Մադրիդ – 5.89 – Թիմը շատ վատ հանդիպում անցկացրեց: Երևաց, որ դեռ այն լավ չի կազմավորված ու հենվում է անհատների խաղի վրա, բայց վերջիններս չեն կարող անընդհատ փրկել խաղը: Հիմա պետք է հուսալ, որ «Բարսելոնան» կսայթակի ու «Ռեալը» կկարողանա դառնալ չեմպիոն:
Realmadrid.am, 2010