HalaMadrid TV MOBILE

ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ԱՅՍՊԻՍԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՏՈՆԵՆՔ»
10:48:48 30.10.2011

«Մրցակիցը հիանալի մթնոլորտ էր ստեղծել իր խաղադաշտում ու մինչև վերջին րոպեն լարվածության մեջ պահեց մեզ»:

«Ռեալի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն երեկվա խաղի ավարտից հետո «Անոետա» մարզադաշտի ասուլիսի սրահում խոսեց լրագրողների հետ: Պորտուգալացին գովեց իր ֆուտբոլիստների խաղն ու նշեց, որ այդպիսի հաղթանակը պետք է լավ տոնել. «Մրցակիցը հիանալի մթնոլորտ էր ստեղծել իր խաղադաշտում ու մինչև վերջին րոպեն լարվածության մեջ պահեց մեզ: Ամբողջ  ընթացքում  վերահսկում էինք խաղը: Գիտեինք, որ նրանք հոգեբանորեն ու տակտիկապես լավ էին նախապատրաստվել այս հանդիպմանը:  Պահեստայինների նստարանին այնպիսի խաղացողներ ունեին, որ կարող էին թարմացնել թիմի խաղն ու դժվարություններ ստեղծել մեզ համար: Հասկանում էինք, որ մինչև վերջին րոպեն պետք է պայքարեինք հաղթանակը բաց չթողնելու համար: Մեր թիմը, չնայած հոգնածությանը,  կարողացավ համախբված խաղ ցուցադրել»:

ժոզե Մոուրինյոն վերլուծեց իր թիմի անընդմեջ ութերորդ հաղթանակը. «Ստացվում է, որ գրեթե երեք օրը մեկ խաղում ենք, ու սա այդպիսի հագեցվածությամբ հինգերորդ խաղն էր: Այս փաստը իր ազդեցությունն է ունենում ֆուտբոլիստների վրա՝ ֆիզիկական ու հոգեբանական հոգնածություն առաջացնելով: Երկրորդ խաղակեսում նրանք կորցրին վտանգավոր գրոհելու պահերը, իջեցրին խաղի որակը, բայց միասնական ուժով, մեծ ջանքեր գործադրելով կարողացանք հասնել այս կարևոր հաղթանակին: Անցած տարի պատժվում էինք վերջին րոպեներին, բայց հիմա կարողանում ենք վերահսկել խաղի ավարտը»:

Պորտուգալացի մասնագետը խոսեց նաև մրցակցի, նրա առաջադրած դժվարությունների մասին. «Հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցը որակյալ թիմ ուներ: Հիմնական կազմի մեջ չորս փոփոխություն էի կատարել, և գոհ եմ իմ ընտրությունից: Այդ չորս խաղացողները արժանի էին խաղադաշտ դուրս գալ, իսկ փոխարինման դուրս եկած երեքը կարողացան կատարել իմ հանձնարարությունները: Բոլորն էլ լավ են աշխատում, մենք գնալով ավելի ուժեղ կազմ ենք ձևավորում: Ծանր ամիսը մոտենում է իր ավարտին, երկու խաղից հետո ֆուտբոլիստները կմեկնեն հավաքականների կազմում ընկերական խաղեր անցկացնելու»:

«Ռեալն» ապացուցեց, որ ընդունակ է հաղթել նման ծանր խաղերում. «Իմ կարիերայի ընթացքում միշտ էլ արտագնա խաղերը բարդ են ստացվել թիմերիս համար: Կարողանում էինք հաղթել մեծ ջանքեր գործադրելուց հետո միայն: Ինձ դուր է գալիս այն հաղթանակը, որին հասնում ենք խաղի տեխնիկական ու հոգեբանական վերահսկողության շնորհիվ»:

Վերջում Մոուրինյոն խոսեց Իգուաինի մասին. «Անցած տարի նա նույնպես լավ էր խաղում, բայց այս տարի պարզապես ֆանտաստիկ է: Չեմ հոգնում կրկնել, որ մենք երկու հիանալի կենտրոնական հարձակվող ունենք, երկուսն էլ լավ մարզավիճակում են, ձգտում են խաղալ ու օգտակար լինել թիմին: Մենք հոգնած ենք, բայց գոհ մեր խաղից ու արդյունքից»,-ավարտել է Մոուրինյոն:

Armin R.M.,Realmadrid.am

 

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 3687 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33