«Ռեալի» դարպասապահն իր ուրախությունն է հայտնել Կառլես Պույոլի՝ հավաքական վերադառնալու վերաբերյալ, ինչպես նաև նշել է, որ թիմն անհոգ մոտենում է «Եվրո2012»-ի առաջիկա որոկավորման խաղերին:
Կասիլյասը մեծ ուրախություն է ապրում, որ կատալոնական ակումբի ու Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլի մոտ ամեն ինչ կարգին է:
33-ամյա պաշտպանը վերջերս էր ենթարկվել վիրահատության՝ ծնկի խնդիրներից ազատվելու նպատակով: Կառլես Պույոլը, ապաքինվելով վնասվածքից, հնարավորություն էր ստացել ընդգրկվելու Իսպանիայի հավաքականի առաջիկա՝ «Եվրո2012»-ի շրջանակներում կայանալիք Չեխիայի ու Շոտլանդիայի դեմ խաղերին: (Չեխիա - Իսպանիա՝ 0-2. Ալոնսոն՝ գոլի հեղինակ) Գրեթե մեկ տարի է անցել այն դեպքից, երբ վերջին անգամ Պույոլը հայտնվել է թիմում:
- Պույոլը կարևոր է թիմի համար,- ասել է Կասիլյասը,- սա մի ուրախություն է վետերանների համար, որ Պույոլը վերադարձել է, լավ լուր է նաև նոր տղաների՝ հավաքականում հայտնվելը, ինչպես, օրինակ, Խորդի Ալբայինը:
Նա նաև խոսել է հավաքականի խաղերի մասին՝ նշելով, որ իրենք արհեստավարժորեն են մոտենում խաղերին. մտածում են միայն տվյալ խաղում հաղթանակի մասին, հաջորդում՝ հաջորդի»:
Fenomeno, ©Realmadrid.am