Կասիլյասն արժանացել է բազմապիսի մրցանակների՝ թիմային, անհատական, սակայն նա դեռ շարունակում է իր փառքի ճամփան՝ չբավարարվելով ոչ մի բանով: «Ռեալ Մադրիդի» դարպասապահն առաջադրվել է որպես «Golden Foot»-ի թեկնածու: Հաղթողը կհայտարարվի երկուշաբթի օրը Մոնակոյի արքայազն Ալբերտ II կողմից:
Այս մրցանակին արժանացել են Ֆրանչեսկո Տոտտին (2010), Ռոնալդինյոն (2009), Ռոբերտո Կառլոսը (2008), Ալեշանդրո Դել Պիերոն (2007), Ռոնալդոն (2006), Անդրեյ Շևչենկոն (2005), Պավել Նեդվեդը (2004) և Ռոբերտո Բաջջոն (2003):


Fenomeno, ©Realmadrid.am