«Ռեալի» ու «Բարսայի» խաղերից հետո առաջին կարևոր դրական քայլը տեղի ունեցավ: Երկու թիմերի խաղացողները հավաքականում գտնվելու ժամանակ միասին նկարահանվել են տարբեր գովազդներում:
Իսկ ահա Իկեր Կասիլյասի ու Խավի Էրնանդեսի սպասված հանդիպումը վաղուց կայացել է: Այսօր առավոտյան, ընդհանուր թիմի հավաքվելուց մեկ ժամ շուտ ժամանել են Իկերը ու Խավին, միասին նախաճաշել են ու քննարկել «Ռեալ»-«Բարսա» խաղերի դրական ու բացասական կողմերը: Դրանից մի փոքր ուշ երկու թիմերի խաղացողները, ովքեր հրավիրվել են հավաքական, նկատարահանվեցին հավաքականի հովանավորների գովազդներում: «ԱԴԻԴԱՍ» ընկերությունը, որը 15 մլն եվրո է տալիս ֆեդերացիային որպես հովանավոր, իր գովազդում նկարահանել է Խավիին, Վիլյային, Խաբի Ալոնսոյին, Սանտի Կասորլային ու Ֆերնանդո Լյորենտեին:
Խաղացողները եկել էին Լաս Ռոսաս խաղաղություն հաստատելու պատրաստակամությամբ: Ամենաառաջին քայլը եղել է Պեպեի Ռեյնայի ծննդյան առիթով կազմակերպված երեկույթը Մադրիդում: Այդ հանդիպմանը, սակայն, ներկա չի եղել Կասիլյասը, ով բացակայում էր քաղաքից, բայց այսօր նա գրկել է իր ընկեր Խավիին ու դրանով ամեն ինչ հարթել. այս երկուսը իրար ճանաչում են դեռ 14 տարեկանից: Իսկ «Ռեալի» մյուս ավագ Սերխիո Ռամոսը շտապել է հարցազրույցներից մեկում նշել.«Հավաքականում խնդիրներ չկան, այնպես որ կարիք չկա ինչ-որ բան փոխել կամ ինչ-որ մեկին փոխել: Մենք միասին ուրախացել ենք Աշխարհի առաջնությունը ու Եվրոպայի առաջնությունը հաղթելուց հետո, իսկ ինչ հիմարություններ որ եղել են դաշտում, մնացել են այնտեղ»: Եվ վերջում Կասորլան հավելել է.«Հավաքականը շատ միասնական է»:
Գևոր, Realmadrid.am