BLOG TV MOBILE

«ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ԳԱՐՈՒՆ 2011». Realmadrid.am-Ն ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է
02:23:18 08.07.2011

Հարգելի´ այցելուներ. Ձեզ ենք ներկայացնում մի նյութ, որը, միանշանակ, շատ կարևոր է թե´ հայ ինտերնետի, թե´ մեզ՝ մադրիդիստներիս համար: Նյութի հիմքը վերցված է b24.am կայքից, որը կազմակերպել է մի նախագիծ, որով հանրությանն են հայտնում Հայաստանում առավել շատ այցելվող կայքերը՝ համեմելով դրանք փաստացի ապացույցներով, այսինքն՝ սրանք բացառապես պաշտոնական տվյալներ են՝ վերցված Circle.am կայքի ցուցանիշներից:

«Ինտերնետը Հայաստանում - գարուն 2011»-ի ներկայացմամբ՝ մեր կայքը՝ Realmadrid.am-ը, հայաստանյան այցելություններով, գարնանային ամիսների (մարտ, ապրիլ, մայիս) ընթացքում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ 203 728 այցելությամբ, 8-րդ հորիզոնականը՝ 253 350 այցելությամբ, և 6-րդ հորիզոնականը՝ 280 910 այցելությամբ՝ համապատասխանաբար:

Ընդհանուր (աշխարհից) այցելություններով առայժմ մենք տասնյակում չենք, սակայն համոզված ենք, որ դրա ժամանակն էլ կգա, չէ՞ որ մենք սովոր ենք հաղթանակների: Հավատացեք, հարգելի´ մադրիդիստներ՝ սա մեծ նվաճում է, որն անգամ չի տրվում բազմաթիվ լրատվական կայքերի, պորտալների, և այլ մեծածավալ նախագծերի: Մենք ներկայացնելով ընդամենը մեկ ֆուտբոլային ակումբի կայք՝ կարողացել ենք հասնել այսպիսի արդյունքի, որն, ինքնին, հաջողության ու նման կերպով շարունակելու գրավականն է: Առաջնայինը շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, որ հավատարիմ եք «Ռեալին», ու այսպիսի հիշարժան պահեր եք պարգևում հենց Ձեր կայքին՝ Realmadrid.am-ին: Միանշանակ, եթե չլինեիք Դուք՝ այցելուներդ, չէինք կարողանա այս օրը տոն դարձնել ու նշել որպես հաջողության օր, երկար տարիների ջանքերի կատարման արդյունք, փաստ, որն անառարկելի է: Շարունակելու ենք նման կերպ ու հասնելու ենք ավելի ու ավելի մեծ հաջողությունների, քանի որ «Մենք ենք Մադրիդը, Մենք ենք չեմպիոնը» խորագիրը միայն դա է պահանջում:

Այժմ կներկայացնենք բազմազան ապացույցներ ու փաստեր՝ ծրագրի լրջությունն ու հաջողության սահմանն ավելի դյուրին դարձնելու նպատակով: 

Ընդհանուր տվյալներ

2011թ.-ի մայիս ամսվա վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված է եղել 1974 կայք: Այս տարվա գարնան երեք ամիսների ընթացքում համակարգում ավելացել է 334 նոր կայք: Նախորդ տարվա մայիս ամսվա տվյալների համեմատ Circle.am-ում գրանցված կայքերի թիվն աճել է 46.65%:

Circle.am-ում 2011թ.-ի գարնան երեք ամիսների ընթացքում գրանցվել են այցելությունների և էջերի դիտումների հետևյալ ցուցանիշները.

Մարտ` այցելություններ` 19 707 292, էջերի դիտումներ` 84 400 554: Ապրիլ` այցելություններ` 20 420 301, էջերի դիտումներ` 86 968 473: Մայիս` այցելություններ` 20 368 725, էջերի դիտումներ` 86 295 525:

2011թ.-ի մայիս և փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակի աճը կազմել է 20.94%, իսկ էջերի դիտումներինը` 17.33%: Միևնույն ժամանակ, 2011թ.-ի մայիս և ապրիլ ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ մայիսին արձանագրվել է և´ այցելությունների, և´ էջերի դիտումների քանակների նվազում, ինչն, ամենայն հավանականությամբ, սեզոնային բնույթ է կրում և կշարունակվի մինչև 2011թ.-ի օգոստոս ամիս:

2011 մայիսի տվյալների համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա տվյալների հետ ցույց է տալիս, որ վերջին մեկ տարում համակարգում գրանցված այցելությունների քանակի աճը կազմել է 94.65%, իսկ էջերի դիտումներինը` 50.68%: 

Հայաստանյան տվյալներ 

2011թ.-ի մարտ ամսում հայաստանյան այցելությունների քանակը կազմել է 10 194 768 կամ այցելությունների ընդհանուր թվի 51.73%-ը, ապրիլին սույն ցուցանիշը կազմել է 10 296 869 կամ այցելությունների ընդհանուր թվի 50.42%-ը, իսկ մայիսին` 10 215 654 կամ այցելությունների ընդհանուր թվի 50.15%-ը:

2011թ.-ի մայիսի տվյալների համեմատությունը նույն տարվա փետրվարի տվյալների հետ ցույց է տալիս, որ 2011թ.-ի գարնան ընթացքում հայաստանյան այցելությունների քանակն աճել է 19.36%-ով: Անցյալ տարվա մայիսի տվյալների համեմատ` հայաստանյան այցելությունների քանակն աճել է 6 030 151-ով կամ 144.07%-ով: Եթե 2010թ.-ի մայիս ամսին հայաստանյան այցելությունների ծավալը կազմում էր այցելությունների ընդհանուր թվի 39.99%-ը, ապա այս տարվա մայիսին արձանագրված 50.15% ցուցանիշը խոսում է այն մասին, որ վերջին մեկ տարում Հայաստանում պահպանվել է ինտերնետի աճի բավական բարձր տեմպ:

Առաջատար կայքեր 

Առաջատար կայքերն ըստ Circle.am-ի (Ընդհանուր այցելություն)

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակները մարտ, ապրիլ և մայիս ամիսներին.

Մարտ - 1. News.am ` 1 992 359 (այցելություն), 2. Hamovhotov.com` 1 482 030, 3. Regnum.ru (Armenia)` 1 209 798, 4. Tert.am` 819 928, 5. Uzood.com` 622 793, 6. A1plus.am` 551 204, 7. Armtoday.info` 435 316, 8. Armsport.am` 434 301, 9. Lragir.am` 423 076, 10. 1in.am` 422 957: 8 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ:

Ապրիլ - 1. News.am` 2 129 586, 2. Hamovhotov.com` 1 610 141, 3. Regnum.ru (Armenia)` 1 586 731, 4. Tert.am` 709 221, 5. Uzood.com` 514 243, 6. Armtoday.info` 420 465, 7. Armsport.am` 418 756, 8. A1plus.am` 414 863, 9. BarevHayer.am` 413 747, 10. 1in.am` 395 479: 7 լրատվական կայք, 3 վիդեո պորտալ:

Մայիս - 1. News.am` 2 658 091, 2. Regnum.ru (Armenia)` 1 411 199, 3. ArmeniaTV.com` 1 146 518, 4. Tert.am` 746 222, 5. 1in.am` 464 303, 6. BarevHayer.am` 451 998, 7. Armtoday.info` 442 265, 8. Armsport.am` 439 809, 9. A1plus.am` 398 828, 10. Lragir.am` 375 610: 8 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ:

Գարնան ընթացքում առաջատար տասնյակից ընդհանրապես դուրս են մղվել սոցիալական կայքերը. լրատվական կայքերի գերազանցությունն ավելի զգալի է դարձել: Պետք է նշել նաև, որ ապրիլ և մայիս ամիսներին News.am լրատվականին հաջողվել է գերազանցել ամսական 2 միլիոն այցելություն սահմանագիծը:

2011թ.-ի մարտ ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 8 393 762 կամ ընդհանուր այցելությունների 42.59%-ը, ապրիլին` 7 389 143 (41.18%), մայիսին` 7 320 596 (41.90%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. մարտ` 16 271 778 (82.56%), ապրիլ` 16 757 067 (82.06%), մայիս` 16 625 077 (81.62%):

Եթե 2010թ.-ի մայիս ամսին Circle.am-ում գրանցված կայքերի առաջատար 10-նյակում հայտնվելու համար պահանջվում էր նվազագույնը 177 849 այցելություն, ապա այս տարվա մայիս ամսին սույն ցուցանիշը կազմել է 375 610 (+ 111.19%)։

Առաջատար կայքերի տասնյակն ըստ Circle.am-ի (հայաստանյան այցելություն)

Մարտ - 1. News.am` 1 228 404, 2. Tert.am` 598 466, 3. A1plus.am` 384 070, 4. Armsport.am` 361 730, 5. 1in.am` 327 473, 6. Lragir.am` 321 441, 7. Auto.am` 272 193, 8. Realmadrid.am` 203 728, 9. Hayland.am` 155 303, 10. ArmTimes.com` 152 806:

Ապրիլ` 1. News.am` 1 400 943, 2. Tert.am` 514 301, 3. Armsport.am` 356 148, 4. 1in.am` 307 437, 5. A1plus.am` 283 039, 6. Auto.am` 274 539, 7. Lragir.am` 272 099, 8. RealMadrid.am` 253 350, 9. Hayland.am` 170 660, 10. rate.am` 160 505:

Մայիս` 1. News.am` 1 878 961, 2. Tert.am` 536 658, 3. Armsport.am` 375 742, 4. 1in.am` 365 417, 5. Auto.am` 285 478, 6. RealMadrid.am` 280 910, 7. Lragir.am` 277 725, 8. A1plus.am` 267 455, 9. Armeniatv.com` 204 258, 10. Hayland.am` 169 487:

2011թ.-ի մարտ ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 4 005 614 կամ ընդհանուր այցելությունների 39.29%-ը, ապրիլին` 3 993 021 (38.78%), մայիսին` 4 624 091 (45.26%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. մարտ` 8 116 815 (79.61%), ապրիլ` 8 122 969 (78.88%), մայիս` 8 954 649 (87.65%): 


DE LIMA RONALDO, ©Realmadrid.am

 

Աղբյուրը՝ b24.am
Կարդացվել է 7217 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեկնաբանություններ (0)

Կատարել գրառում
Գրառում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

34

92 : 39

81

2

Բարսելոնա

34

101 : 33

78

3

Ատլետիկո Մադրիդ

34

60 : 25

68

4

Սևիլիա

34

60 : 40

68

5

Վիլյառեալ

34

49 : 27

60

6

Ատլետիկ Բիլբաո

33

47 : 35

59

7

Ռեալ Սոսյեդադ

34

51 : 46

57

8

Էյբար

34

52 : 45

51

9

Էսպանյոլ

33

43 : 43

47

10

Ալավես

34

32 : 40

45

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.05.17 23:00

Մալագա

 : 

Սևիլիա

28.04.17 22:45

Վիլյառեալ

3 : 1

Սպորտինգ

29.04.17 15:00

Ռեալ Սոսյեդադ

 : 

Գրանադա

29.04.17 18:15

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

2 : 1

Վալենսիա

29.04.17 20:30

Լաս Պալմաս

 : 

Ատլետիկո Մադրիդ

29.04.17 22:45

Էսպանյոլ

 : 

Բարսելոնա

30.04.17 14:00

Օսասունա

 : 

Դեպորտիվո

30.04.17 18:15

Բետիս

 : 

Ալավես

30.04.17 20:30

Էյբար

 : 

Լեգանես

30.04.17 22:45

Սելտա

 : 

Ատլետիկ Բիլբաո

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

02/05/17 22:30

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Ատլետիկո Մադրիդ

03/05/17 22:30

Մոնակո

 : 

Յուվենթուս

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
ՉԼ. Եզրափակիչում ո՞ր զույգը կլինի
Ռեալ Մադրիդ - Յուվենթուս
Ռեալ Մադրիդ - Մոնակո
Աթլետիկո Մադրիդ - Յուվենթուս
Աթլետիկո Մադրիդ - Մոնակո
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11:40:21 29.04.2017
Ռեալի 10 լավագույն գոլերը Վալենսիայի հետ խաղերում
15:07:06 22.04.2017
Հոր հետքերով. ԿՌ Ժունիորի փայլուն գոլը տուգանայինից
12:26:04 21.04.2017
Մարկո Ասենսիո` մրցաշրջանի բացահայտումը
13:22:57 19.04.2017
Ռոնալդու vs Բավարիա
12:25:06 18.04.2017
Ռետրո / 2004-2014 / Ռեալ-Բավարիա` 17-10

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
33 (4)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
29
32
Սուարես
Բարսելոնա
11
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
31
19
7
1
Սուարես
Բարսելոնա
23
Լոպես
Էսպանյոլ
1,07
32
30
Կրոս
Ռեալ Մադրիդ
9
Մորատա
Ռեալ Մադրիդ
18
13
3
2
Ռոնալդու
Ռեալ Մադրիդ
19 (6)
Ռիկո
Սեւիլյա
1,13
35
31
Պյատի
Էսպանյոլ
9
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
15
9
5
1
Ասպաս
Սելտա
16 (3)
Պաչեկո
Ալավես
1,25
40
32
Նեյմար
Բարսելոնա
8
Ռամոս
Ռեալ Մադրիդ
11
7
2
1
Գրիզման
Աթլետիկո
16
Կամենի
Մալագա
1,35
42
31
Մեսսի
Բարսելոնա
8
Բեյլ
Ռեալ Մադրիդ
9
7
2
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
2

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
3

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
9

Չեմպիոնների
լիգա
11

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
32