HalaMadrid TV MOBILE

ՈՒՂԻՆ ՄԻՆՉԵՎ ՄԱԴՐԻԴ
00:20:06 02.07.2011

Մինչդեռ Կակայի ապագան «Ռեալում» դեռևս մշուշոտ է, Ռեալմադրիդ.ամ-ը յուրատեսակ հոդված է պատրաստել: Առաջարկում ենք ծանոթանալ բրազիլացի աստղի՝ մինչև Մադրիդ անցած ուղուն: Իսկ Մադրիդում նրա գործունեությունը մենք պարբերաբար ներկայացրել ենք ձեզ հոդվածների և Վիդեո 2010 ու Վիդեո 2011 շարքերի ընթացքում: Այդ պարզ պատճառով էլ Ռիկարդոյի կարիերայի մադրիդյան հատվածի մասին այսօր չենք խոսի:

Ակումբը-«Ռեալ» (Մադրիդ)
Խաղային դիրք-կիսապաշտպան
Հասակը-186 սմ
Քաշը-73 կգ
Ամբողջական անունը-Ռիկարդո Իզեկսոն Դոս Սանտոս Լեյտե
Ծննդավայրը-Բրազիլիա, Բրազիլիա 

Այս տաղանդավոր տղայի անվան հեղինակը նրա կրտսեր եղբայրն է՝ Դիեգոն, ով մանուկ հասակում չի կարողանում արտաբերել Ռիկարդոյի ամբողջական անունը:  Դիեգոն եղբորը  պարզապես «Caca» է կանչում, որից հետո Ռիկարդոյին այդպես են սկսում անվանել ծնողները և ընկերները: Մանուկ հասակում Կական ոսկորների աճի և հասակի հետ կապված խնդիրներ է ունենում, որի արդյունքում որոշ ժամանակ հետ է մնում իր հասակակիցներից: Սակայն պարապմունքների, հատուկ դիետայի, ինչպես նաև իր համբերության շնորհիվ նա ոչ միայն հասնում է իր տարիքայիններին, այլև գերազանցում է նրանց:
Հենց այդ շրջանում պատանի ֆուտբոլիստը ստանում է իր առաջին մրցանակը: Դպրոցների միջև ընթացող մրցաշարում նրա թիմը պարտվում է եզրափակիչում, սակայն ապագա աստղը ճանաչվում է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Տասներկու տարեկանում Կական իր "Objective" դպրոցի հետ նվաճում է "Reebok"-ի գավաթը և հենց այդ տարում էլ փայլուն կերպով ընդունվում է «Սան-Պաուլուի» պատանիների թիմ: Հետագայում հենց այս թիմն էլ կօգնի ֆուտբոլիստին բացել բոլոր ճանապարհները դեպի եվրոպական մեծ ֆուտբոլ:
Ռիկարդոն մեծանում է կրոնապաշտ ընտանիքում: Լինելով հավատացյալ՝ նա ունի ապարանջաններ «Հիսուս» գրվածքով: Բրազիլացու խնդրանքով «Ադիդասը» նրա խաղակոշիկների վրա հատուկ գրվածք է անում. «Աստված բարեգութ է»: Կական ասում է, որ իր կյանքի դժվար շրջաններում ինքը միշտ իրեն հարց է տալիս. «Իսկ ի՞նչ կաներ Հիսուսը իմ փոխարեն»:
Շատերի հիշողության մեջ դեռ վառ է 2000 թվականի հոկտեմբերի դեպքը: Կական իր ընտանիքի հետ գնում է ջրաշխարհ հանգստանալու: Սկսնակ ֆուտբոլիստը հանկարծ որոշում է ցատկել ամենաբարձր արգելքի վրայից: Ցատկելուց հետո Կական անհաջող վայրէջք է կատարում: Այդ պահին, ոչ ոք վտանգավոր ոչինչ չի կասկածում, որովհետև ֆուտբոլիստը վստահորեն կարողանում է ոտքի վրա մնալ, և միայն որոշ կապտուկներ են առկա լինում: Սակայն հաջորդ օրը մարզման ժամանակ Ռիկարդոն անկարագրելի ցավ է զգում և գրեթե կորցնում է գիտակցությունը: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Ախտորոշումը ցնցում է բոլորին. ողնաշարի վնասվածք և ուղեղի ցնցում: Շատ քիչ է հավանականությունը այն բանի, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա և ընդհանրապես կարող է քայլել:
Սա Կակայի կյանքի ամենասարսափելի հատվածն էր: Երկու ամիս նա պառկած էր և չէր կարողանում ոտքի կանգնել: Եվ միայն իսկական հավատը դեպի Աստված օգնեց լիարժեք վերականգնվել: Ամեն օր Կական աղոթում էր: Աղոթում էր, որ Աստված հաշմանդամ չթողնի իրեն: Ամեն ինչ իր տեղն ընկավ, սակայն բժիշկները մինչև հիմա էլ պնդում են, որ ՀՐԱՇՔ է տեղի ունեցել: Հենց այս իրադարձության համար էլ Ռիկարդոն իր յուրաքանչյուր գոլից հետո ձեռքերը պարզում է երկինք՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն նրա համար, որ իրեն թողեց ֆուտբոլում:
2001 թվականին նա տեղափոխվում է «Սան-Պաուլուի» գլխավոր թիմ, և նրա անվան «c» տառերը փոփոխվում են  «k«-երի:
2001 թվականի մարտի 7. «Րիո-Սան Պաուլու» մրցաշարի եզրափակիչ. «Սան-Պաուլու»-«Բոտաֆոգո». Կակայի թիմը պարտվում է 0:1 հաշվով, և գնալով ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում հանդիպման ավարտին: «Սան-Պաուլուի» մարզիչը խաղավարտից մոտավորապես 15 րոպե առաջ խաղադաշտ է մտցնում Կակային: Ընդամենը 2 րոպեների ընթացքում բրազիլացին 2 գոլ է խփում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Ողջ Բրազիլիայով մեկ Կակամանիա է սկսվում: Նրան հանգիստ չեն տալիս, ոչ մամուլը, ոչ երկրպագուները, որոնք պարզապես հեղեղում են իրենց երիտասարդ կուռքին նամանկներով: Սակայն Կական աստղային հիվանդությամբ չի տառապում, ավելին, նա շարունակում է մնալ նույն համեստ տղան՝  հաճելի ժպիտը դեմքին, ում սենյակի պատին փակցված է պաստառ՝ «Երջանիկ երեխաները ապրում են Հիսուսը սրտում» գրվածքով: Նրան սիրում են ոչ միայն որպես տաղանդավոր ֆուտբոլիստի, այլև որպես չափից շատ անկեղծ անհատականության: 2001 թվականին Ռիկարդոն դառնում է պենտակամպիոնների երիտասարդականների հավաքականի ավագը: Հենց այդ ժամանակ էլ ստանում է Բրազիլիայի Ոսկե գնդակը, որպես երկրի լավագույն ֆուտբոլիստ: 2002 թվականի գլխավոր իրադարձությունից՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, երկրպագուների ճնշման տակ, Կակային ընդգրկում է թիմի կազմ:
Եվ ահա, ընդամենը 20 տարեկանում Եվրոպային անհայտ կիսապաշտպանը իր հավաքականի հետ միասին հռչակվում է աշխարհի չեմպիոն:
Ավելորդ չէ նշել, որ նրա տեսողությունը -2 է: Առօրյա կյանքում բրազիլացին ակնոցներ է կրում, իսկ խաղադաշտում՝ լինզաներ: Խաղերից մեկի ընթացքում Կական խաղային դրվագում ընդհարվում է մրցակցի ֆուտբոլիստի հետ, և լինզաներից մեկը ընկնում է, սակայն ֆուտբոլիստը, չկորցնելով իրեն, ավարտին է հասցնում խաղը՝ խաղին հետևելով մեկ աչքի տեսողությամբ:
Աշխարհի առաջնությունից հետո քսանամյա կիսապաշտպանի մասին սկսում է խոսել ողջ ֆուտբոլային աշխարհը: Բրազիլացի տղան  հայտնություն է դառնում: Սակայն այս համընդհանուր հարգանքը չի փոխում Կակային: Նա շարունակում է չսիրել աղմկոտ երեկույթները, շարունակում է հետևել ծնողների խորհուրդներին, շարունակում է պատասխանել իր երկրպագուների բոլոր նամակներին:
Կակայի ուղղությամբ «որս» է սկսվում: Եվրոպական առաջատար ակումբների մեծամասնությունը հետաքրքվում է նրանով:
2002 թվականին «Սան-Պաուլուն» մերժում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ չնայելով առաջարկվող աստղաբաշխական գումարին: 2003 թվականին, իտալական «Միլանի» հետ երկար բանակցություններից հետո Ռիկարդոն տեղափոխվում է Իտալիա: Փոխհատուցման գումարի չափը երկու անգամ քիչ էր այն գումարից, որը առաջարկում էր անգլիական ակումբը: Պատճառը ֆուտբոլիստի ցանկությունն էր. «Սան-Պաուլուից ես կտեղափոխվեմ միայն «Միլան«, որովհետև միշտ էլ հիացել եմ այդ թիմով»:
Կական միանգամից գերում է «Միլանի» տիֆֆոզիների սրտերը. անհավատալի արագություն, գնդակին տիրելու վստահ ընդունակություններ, դիպուկություն, խաղընկերներին հասկանալու ունակություն: Ռիկարդոն միշտ շարժվում է առաջ և միտված է դարպասին: Խաղերին նա ներդրվում է ամբողջությամբ, ներդնում է իր ողջ ուժերը: Նրա հարվածը անհամեմատելի է, խաղը՝ էլեգանտ: Կակա-Շևչենկո գերարդյունավետ տանդեմը վախեցնում է հակառակորդներին, ուրախացնում երկրպագուներին: «Իմ համար շատ հեշտ է խաղալ Շևչենկոյի հետ: Նա խելացի է, արագ: Նա խաղում է այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին ես եմ խաղում»,-իր հարցազրույցներից մեկում շեշտել էր կիսապաշտպանը:
Կական «Միլանի» ադամանդե տրանսֆերն էր: Հետագայում Պելեն կասի. «Նա ֆուտբոլի հանճար է»:

2005 թվականի ավարտին քսաներեքամյա «ոսկե տղան» ամուսնանում է քսանամյա գեղեցկուհու՝ Կարոլին Սելիկոյի հետ, ով պրոֆեսորների ընտանիքից էր: Նրանք մեծ հարսանիք են անում, որին ներկա են լինում 600 հյուրեր: Կական այդ ժամանակ աշխարհի ամենաերջանիկ մարդն էր: Կատարվել էր նրա ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ:

Սակայն յուրաքանչյուրի կյանքում լինում են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ:
2005-2006 թվականի Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում «Միլանը» զիջում է «Բարսելոնային»: Իսկ ավելի ուշ առաջ է գալիս Սերիա Ա-ի սկանդալը: Պետք էր մոռանալ բոլոր ակումբային խնդիրները և մեկնել Գերմանիա՝ աշխարհի առաջնության գավաթը նվաճելու համար: Գերմանիայում ինչ-որ բան այն չի ստացվում. Պենտակամպիոնների անխոցելի պաշտպանությունը, հուսալի կիսապաշտպանությունը և գերարագ հարձակման գիծը այս անգամ չեն աշխատում ինչպես հարկն է: Եվ Բեռլին տանող ճանապարհին բրազիլացիները պարտվում են Ֆրանսիային: Սա ողբերգություն էր Բրազիլիայի համար:
Բայց կյանքը շարունակվում էր: Իտալական արդարադատությունը «Միլանին» թողնում է Սերիա Ա-ում և նույնիսկ թույլատրում է մասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը: Կական և «Միլանի» մյուս խաղացողները երազում են անմոռանալի մրցաշրջանի մասին: Շևչենկոյի տրանսֆերը խաղընկերոջ և ընկերոջ կորուստ է դառնում Կակայի համար: Սակայն շուտով մենք ականատես կլինենք նոր տանդեմի առաջացմանը, որտեղ Կական մեղմ ասած վատ չի հանդես գա: Չէ՞ որ կյանքում մեզ բոլորիս ինչ-որ մեկը օգնում է. իսկ Աստված Կակայի ամենամեծ օգնականն էր:

2006-2007 մրցաշրջանը ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է դառնում բրազիլացու կարիերայում: Միլանի հետ հաղթելով Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում՝  2007 թվականին Կական ստանում է «Ոսկե գնդակը» և հռչակվում Ֆիֆայի վարկածով ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ:

Այս վիդեոն դիտելու համար սեղմեք Watch on Youtube (Смотреть на Youtube) 

2009 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթին» առաջարկում է «Միլանին» ավելի քան 100 մլն ֆուտն ստեռլինգ Կակայի համար, սակայն բրազիլացին չի ցանկանում հեռանալ, և տրանսֆերը չի կայանում:
2009 թվականի հունիսի 8-ին «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարում է, որ Կական բուժզննում է անցել և 6 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ:

2002 թվականի աշխարհի առաջնությանը 20-ամյա Կական ընդամենը 18 րոպե էր խաղացել՝ փոխարինելով Ռիվալդոյին Կոստա-Ռիկայի դեմ հանդիպման ժամանակ (5:2):
2006 թվականի աշխարհի առաջնությանը բրազիլացին դարձել էր միակ գոլի հեղինակը՝ Բրազիլիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ և բոլոր 5 խաղերում ընդգրկված էր եղել Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմում:
2010 թվականի աշխարհի առաջնությանը Ռիկարդոն ընդգրկվում է թիմի կազմում և մեկնում ՀԱՀ: Խմբային փուլի Կոտ դը Իվուարի դեմ հանդիպման ժամանակ՝ 85-րդ և 88-րդ րոպեներին ֆուտբոլիստը երկու դեղին քարտ է ստանում և հեռացվում խաղադաշտից: Դրվագը, երբ Կական արմունկով հարվածում է Աբդուլ Կադեր Կեյտայի կրծքին, և ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լանուայի կողմից հեռացվում խաղադաշտից, ոչ միանշանակ ռեակցիա է առաջացնում: Մինչ հեռացումը Ռիկին հասցնում է 2 գոլային փոխանցում կատարել Լուիշ Ֆաբիանոյին և Էլանոյին (բրազիլացիներ հաղթեցին 3:1 հաշվով): 1/8-ում Կական օգնում է հաղթել Չիլիի ընտրանուն (3:0), սակայն 1/4-ում բրազիլացիները ցավալի պարտություն են կրում Հոլանդիայի հավաքականից (1:2):


Կակայի մտքերից և կյանքի օրենքները

-Ես չէի մտադրվել լքել «Միլանը», բայց ակումբի ֆինանսական վիճակը ստիպեց ինձ գնալ այդ քայլին: Դա իսկապես շահավետ առաջարկ էր իմ ակումբի համար, որը նրանք այդ պահին ի վիճակի չէին մերժել:
-Չեմպիոնների Լիգայի յուրաքանչյուր հաղթող ակամայից դառնում է համաշխարհային ֆուտբոլի պատմության մի մասնիկը: Ուրախությունը՝ այդպիսի մեծահամբավ մրցաշարում հաղթելուց հետո անհնար է նկարագրել բառերով. դրանք անկարագրելի էմոցիաներ են:
-Ես վստահում եմ մեր մարզչի «հոտառությանը»: Եթե նա մի բան ասել է, ուրեմն դա այդպես էլ կա:
-Իմ համար, ինչպես ամեն անգամ կրկնում եմ՝ ընտանիքը սրբություն է:
-Ես ինձ վատ չեմ զգում համաշխարհային ֆուտբոլի սուպերաստղի դերում: Կարծում եմ, որ իմ աշխատանքով և աշխատանքի հանդեպ վերաբերմունքով ստեղծել եմ այն՝ ինչ ունեմ:
-Իմ գլխավոր գաղտնիքը աշխատասիրություն է, և աշխատանքը ինքս ինձ վրա, որովհետև միայն տաղանդը հաջողության հասնելու համար բավարար չէ: Հպարտ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ, բայց միաժամանակ մեծ պատասխանապտվություն եմ զգում յուրաքանչյուր քայլիս համար:
-Ինձ դուր է գալիս ոչ միայն, երբ ես եմ խաղում էսթետիկ ֆուտբոլ, այլև հետևելը, երբ այլ ֆուտբոլիստներ են դա անում:
-Ես Բերլուսկոնիի հետ աշխատել եմ 6 տարի, և նա շատ կարևոր է իմ համար: նա բերեց ինձ «Սան-Պաուլուից», երբ ես դեռ փոքր տղա էի և օգնեց ինձ մեծանալ: Իսկ Ֆլորենտինո Պերեսը օգնում է ինձ ավելի ու ավելի զարգանալ:
-Ես միշտ մտածել եմ, որ մրցավարները միտումնավոր չեն ոչնչացնի  թիմին:
-«Կակա» անունը եղբայրս է տվել, երբ ես դեռ փոքր էի: Տանը կինս ինձ «սիրելիս» է կանչում: Բրազիլայում ինձ Կակա են կանչում, Իտալիայում՝ Ռիկի կամ Ռիկարդո:
-Միայն այն մարդիկ, որոնք ինձ հետ են ծնվածս օրվանից, հիանալի գիտեն, թե ինչպիսին եմ ես իրականում:
-Ես երիտասարդ եմ, սակայն նախընտրում եմ կյանքի հանգիստ բնույթը: Ես կին և երեխաներ ունեմ, այդ պատճառով էլ դիսկոտեկների սիրահարների շարքին չեմ դասվում:
-Հանգանակությունը պատվիրան է, որը Աստվածաշնչի մասն է կազմում: Այն ինչ ես ունեմ՝ Աստծո նվերն է, այլ ոչ  միայն իմ վաստակը. այդ պատճառով էլ ես պարտավոր  եմ իմ հերթին օգնել մարդկանց գործով կամ գումարով:
-Ամեն օր ես աղոթում եմ տղայիս, կնոջս և ընկերներիս հետ: Դա իմ կյանքի անբաժանելի մասն է կազմում:
-Ինձ դուր չի գալիս խաղադաշտում հայհոյելը, սակայն դրա չարաշահումը սովորական բան է, այնպիսի  էմոցիոնալ խաղում, ինչպիսին ֆուտբոլն է:
-Իմ մայրը ծանոթ էր կնոջս մոր հետ, իսկ մենք ծանոթացանք, երբ Կարոլինը 14 տարեկան էր, իսկ ես 19:
-Ինձ դուր են գալիս վճռորոշ խաղերը, երբ խաղաքարտին դրված է ամեն ինչ:
-Ռոնալդուն մեծագույն ֆուտբոլիստ է և սրամիտ մարդ: Մենք ընկերներ ենք և զրուցում ենք ամեն ինչի մասին:
-Աշխարհի առաջնությունում խաղալը աննկարագրելի հաճույք է: Դու ներկայացնում ես քո երկիրը, իսկ Բրազիլիայում հավաքականին երկրպագում են շատ կրքոտ:
-Ես չվերցրեցի «5» համարը ոչ այն բանի համար, որ դա նախկինում պատկանել է Զիդանին, այլ այն բանի համար, որ բրազիլացիների համար այն պաշտպանության խաղացողի համար է: Արգենտինացիների համար էլ է դա այդպես:
-Ինձ շատ հաճելի էր տեսնել այն երկրպագուներին, որոնք ըմբոստանում էին «Միլանից» հեռանալուս ժամանակ: Նրանք կանգնած էին իմ տան դարպասների մոտ և խնդրում էին չհեռանալ: Ես տարբեր էմոցիներ ապրեցի այդ օրերին, սակայն գիտակցում էի, որ պետք է վճռական գտնվեմ:
-Ես միշտ ցանկացել եմ խաղալ հարձակման գծում. հենց այդտեղ էլ խաղացել եմ կարիերայիս սկզբում: Սակայն մարզիչը տեղափոխեց ինձ խաղադաշտի կենտրոն, ֆիզիկական խնդիրներիս պատճառով. այդ ժամանակ ես սկսեցի խաղալ այն դիրքում, որում մինչև այժմ խաղում եմ:
-Իմ ծնողները շատ են օգնել ինձ: Նրանք միշտ ասել են. «Արա այն, ինչ հարկավոր է: Դու կանցնես շատ դժվարությունների միջով և եթե ուզում ես ֆուտբոլ խաղալ, պետք է հաղթահարես դրանք, հակառակ դեպքում քո մոտ միշտ կծագեն այդ դժվարությունները»: 
-Եթե ես ֆուտբոլ չխաղայի, ապա կշարունակեի հորս գործը: Ես ինժեներ կդառնայի:
Հայրս իմ լավագույն խորհրդատուն է: Այն ինչ ես անում եմ, նախապես իմանում եմ հորս կարծիքը այդ մասին:
-Երբ ես դեռ «Սան-Պաուլուի» ֆիլիալում էի խաղում, լողավազան ցատկելիս ես գլուխս հարվածեցի և վնասեցի պարանոցս: Այդ պահին ես ցավ զգացի, սակայն կարողացա դուրս գալ լողավազանից: Ես ինձ վատ զգացի և պառկեցի գետնին: Ձեռքս գլխիս դրեցի և տեսա, որ արյուն է գալիս: Ինձ տեղափոխեցին հիվանդանոց և տարբեր թեստեր ու ռեյնտգենյան ստուգումներ կատարեցին: Ավելի ուշ ինձ ասեցին՝ հրաշք է տեղի ունեցել, որ հաշմանդամ չեմ մնացել, քանի որ ողս էի կոտրել:
-Իմ ծնողները ինձ Աստվածաշնչով են դաստիարակել: Ինձ համար Հիսուսը կյանքիս հիմքն է: Նա իմ առօրյա կյանքի մասն է:
-Ռաուլը «Ռեալն» է մի մարդու մեջ: Նա սիմվոլ է:
-Իմ շնորհանդեսը անմոռանալի էր: Երբ ես դուրս եկա հանդերձարաններից և կուլիսների հետևից տեսա այդքան մարդու…Ես չէի կարող դրան հավատալ: Դա անհավատալի անակնկալ էր: «Սանտիագո Բեռնաբեուի» վերաբերմունքը այնքան տպավորիչ էր, որ ես մի կերպ զսպեցի արցունքներս:
-Ես մարդ եմ, ով ապրում է նրա համար, որպեսզի ֆուտբոլ խաղա: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը պետք է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինի ամեն օր, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ խաղադաշտ է դուրս գալիս:
-Խաղերից առաջ ես միշտ խոսում եմ Աստծո հետ, և դա մի մասն է կազմում այն խաղերի, որոնց ես մասնակցում եմ:
-Եթե «Ռեալը» որոշեց այդպիսի գումարներ վճարել մեզ համար, դա միայն այն բանի համար, որ մենք արժանի ենք…այդպես չէ՞, որովհետև մենք դա ցույց ենք տվել այն ֆուտբոլով, որը վերջին տարիներին ցուցադրել ենք:
Ես պատրաստ եմ փոխել իմ «Ոսկե գնդակը» «Ռեալի» հետ ցանկացած հաջողության հետ: Այն զգացումը, երբ քեզ գրկում է խաղընկերդ հաղթանակի հասնելուց հետո, ոչնչի հետ չես փոխի:


Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել մի բան. ևս մեկ ակնթարթ մադրիդյան Կակայից.
Հրաժեշտ տուր «աշխարհին», որտեղ քեզ թվում էր՝ ապրում ես…

Fanat, realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 3974 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

38

90 : 36

87

2

Ատլետիկո Մադրիդ

38

55 : 29

76

3

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

63 : 46

68

4

Վալենսիա

38

51 : 35

61

5

Սևիլիա

38

61 : 45

59

6

Խետաֆե

38

48 : 35

59

7

Էսպանյոլ

38

48 : 50

53

8

Ատլետիկ Բիլբաո

38

41 : 44

53

9

Ռեալ Սոսյեդադ

38

45 : 46

50

10

Բետիս

38

44 : 52

50

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

18/05 22:00

Ալավես

2 : 1

Ժիրոնա

18/05 22:00

Սելտա

2 : 2

Ռայո Վալեկանո

18/05 22:00

Էսպանյոլ

2 : 0

Ռեալ Սոսյեդադ

18/05 22:00

Խետաֆե

2 : 2

Վիլյառեալ

18/05 22:00

Հուեսկա

2 : 1

Լեգանես

18/05 22:00

Սևիլիա

2 : 0

Ատլետիկ Բիլբաո

18/05 22:00

Լևանտե

2 : 2

Ատլետիկո Մադրիդ

18/05 22:00

Վալյադոլիդ

0 : 2

Վալենսիա

19/05 14:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

0 : 2

Բետիս

19/05 18:15

Էյբար

2 : 2

Բարսելոնա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

01.06 23:00

Տոտենհեմ

0 : 2

Լիվերպուլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կո՞ղմ եք, որ Անդրեյ Լունինն առաջիկա մրցաշրջանում լինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:56:53 16.07.2019
23:54:59 16.07.2019
20:30:42 09.07.2019
Նավասի 33 հիասքանչ սեյվերը 2018/2019 մրցաշրջանում
20:27:00 09.07.2019
«Ռեալը» գալիս է
16:51:07 02.07.2019
«Ռեալի» ֆուտբոլիստների 50 լավագույն հնարքներն ավարտված մրցաշրջանում
00:56:09 27.06.2019
«Ռեալի» լեգենդ Ռաուլը 42 տարեկան է

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսսի
Բարսելոնա
36 (4)
Օբլակ
Աթլետիկո
0,73
27
37
Մեսսի
Բարսելոնա
13
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
29
21
3
5
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
21 (3)
Տեր Շտեգեն
Բարսելոնա
0,91
32
35
Սարաբիա
Սեւիլյա
13
Բեյլ
Ռեալ Մադրիդ
13
10
3
0
Սուարես
Բարսելոնա
21 (4)
Սորիա
Խետաֆե
0,92
34
37
Ջոնի
Ալավես
10
Ռամոս
Ռեալ Մադրիդ
8
6
0
2
Ասպաս
Սելտա
20 (5)
Նետու
Վալենսիա
1
34
34
Բեն Յեդեր
Սևիլյա
10
Իսկո
Ռեալ Մադրիդ
6
3
1
2
Ստուանի
Ժիրոնա
19 (5)
Էրերին
Աթլետիկ
1,03
32
31
Գրիզման
Աթլետիկո
9
Ասենսիո
Ռեալ Մադրիդ
4
1
0
3
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33