«Մանչեսթեր Յունայթեդը» լուրեր է տարածել Մեսութ Օզիլի հետ պայմանագրի ստորագրման համար: Ինչպես գրում է իսպանական հայտնի Marca պարբերականը, անցած շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները կոչ են արել այն մասին, որ հնարավորության դեպքում բանակցություններ կվարեն Մեսութ Օզիլի տրանսֆերի համար: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է իր թիմում տեսնել «Մադրիդի Ռեալի» առաջատարնեից մեկին:
Պատասխանը չի ուշացել. այն եղել է շատ սրընթաց ու վճռական. «Շնորհակալություն, բայց «Մադրիդում» Օզիլը իրեն շատ ուրախ է զգում»: «Մադրիդի Ռեալի» ներկայացուցիչները այս լուրը տեղափոխել են «Մանչեսթեր Յունայթեդ»: Նույն հարցը տրվել է նաև Օզիլին: Վերջինս պատասխանել է նույն տողերը՝ «Ես Մադրիդից ոչ մի տեղ չեմ շարժվում»:
«Կարմիր» սատանաների փորձը ապարդյուն էր այս հարցում: «Մադրիդի Ռեալը» այս հիանալի ֆուտբոլիսիտին գնել է անցած ամառ՝ Բրեմենի Վերդերից 15 միլիոն եվրոյով:
Գոքոր 08, Realmadrid.am