Ցանկանալով լինել լավագույն մարզավիճակում առաջնության համար նախապատրաստական աշխատանքների սկսվելուց, Նուրի Շահինը որոշել է չանցկացնել իրեն հասանելիք ամառային արձակուրդը:
««Ռեալում» ուզում եմ լինել հնարավորինս լավ մարզավիճակում: Կիրակի օրվանից անմիջապես կսկսեմ աշխատանքներս: Իսպանիայի առաջնությունն սկսվում է հուլիսի 10-ին, ուզում եմ սկսել առաջնությունը ոտքիս ջլի հետ կապված վնասվածքը բուժելուց հետո»:
««Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելը նման է վիճակախաղի տոմս հաղթելուն: Մեծ պատիվ է Մոուրինյոյի կողմից ընտրված լինելը: Իմ նպատակն այս պահին սահուն իսպաներեն սովորելն է, որքան շուտ, այնքան լավ»:
«Ես բավականաչափ ձգտում ունեմ «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելու համար: Նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ ես հաջողակ լինելու տաղանդ ունեմ, հաջողությունների կհասնեմ «Ռեալի» կազմում»:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am