Սերխիո Ռամոսը դարձավ այս խաղի առաջին գոլի հեղինակը, իսկ դրա ավարտից հետո կիսվեց իր տպավորություններով:
«Չնայած որ շատ դժվար կլինի հաղթել Լա Լիգայում, մենք այսօր հպարտ խաղացինք, ու որ ամենակարևորն է, ի սրտե: Մենք արեցինք ամեն ինչ, որ ևս 3 միավոր վաստակենք այս առաջնությունում: Ես խաղում եմ այս թիմի կազմում ու միշտ արել եմ ամեն հնարավոր բան նրա համար»:
«Սա իմ առաջին գոլն էր Սևիլիայում, ու ես այն չտոնեցի, քանի որ հարգում եմ տեղի երկրպագուներին: Մենք արժանի էինք հաղթանակին: Ֆուտբոլում երբեմն լինում է, որ հաղթում ես նման դժվարին մարզադաշտերում, բայց պարտվում ես «Սարագոսայի» կարգի թիմի: Անկախ մեր հնարավորություններին, պետք է շարունակենք նման կերպ աշխատել ու պահպանել այս դինամիկան»:
«Մենք աջակցում ենք մեր մարզչին ու հուսով ենք, որ նրա որակազրկումը կհանվի»:
«Ռոնալդուն ավելի շատ շանսեր ուներ գոլ խփելու համար, իսկ հիմա նա առաջնության լավագույն ռմբարկուն է: Ես շատ ուրախ եմ նրա ու նրա խփած 4 գոլերի համար»:
Գևոր, Realmadrid.am