Մարսելոյի կարծիքով «Սևիլայի» հետ հանդիպումը մրցակցի հարկի տակ բավականին բարդ է ստացվելու. «Սևիլյայում խաղերը սովորաբար դժվար են ստացվում, և չեմ կարծում, որ այս մեկը բացառություն է լինելու: Պետք է հարձակվողական ֆուտբոլ խաղանք: Չպիտի սպասենք մինչև գնդակ ընդունենք սեփական դարպասը, և այդ ժամանակ միայն առաջ նետվենք: Լավագույն ելքը առաջինը գոլի խփելն է»:
Խոսելով հերթական մրցակից «Սևիլյայի» մասին` Մարսելոն նշեց. «Այս թիմը լավ ֆուտբոլիստներ ունի իր կազմում: Նրանք պայքարում են Ոեֆայի խաղարկությանը մասնակցելու համար, ինչը ավելի է դժվարացնում մեր գործը: Նրանց երկրպագունրը շատ լավն են ու մեծ աջակցություն են ցույց տալսի թիմին: Եզրերում «Սևիլյան» բավականին վտանգավոր է, քանի որ չգիտես`որ կողմից են պատրաստվում գրոհել ու ինչպես կտօրինեն գնդակը: Սակայն ես հանգիստ եմ ու պատրաստ կանգնեցնելու նրանց գրոհները»:
Այն հարցին, թե ինչ արդյունք է կանխագուշակում առաջիկա հանդիպման համար, Մարսելոն պատասխանեց. «Ես միշտ հավատում եմ մեր հաղթանակին: Պարտավոր ենք հաղթել ու լավ կատարել մեր աշխատանքը»:
Մարսելոն հավաստիացնում է, որ իրենք չեն մտածում կատալոնական դերբիի մասին, որում հաղթելուց հետո «Բարսելոնը» կարող է ապահովել չեմպիոնական տիտղոսը: «Մենք մեկնում ենք Սևիլյա միայն հաղթելու համար: Մինչդեռ մաթեմատիկորեն շանսեր ունենք, պայքարելու ենք Լա լիգայի համար»:
«Ռեալում» իր հինգերորդ մրցաշրջանն անցկացնող բրազիլացին նշում է, որ ինքը դեռ շատ գործեր ունի «արքայական» ակումբում: «Դեռ քիչ նվաճումների եմ հասել այս ակումբում: Ուզում են նոր հաղթանակներ տոնել, նոր նվաճումների հասնել, միշտ օգտակար լինել իմ թիմին: Դեռ շատ անելիք ունեմ «Ռեալում»:
Armin R.M., Realmadrid.am