HalaMadrid TV MOBILE

RealMarcelo | «ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԱՅՍՏԵՂ ԼԻՆԵԼԸ»
13:36:23 09.04.2011

Մարսելո Ժունիորը RealmadridTV-ի Real հաղորդման հերթկան հյուրն էր: Բրազիլացի պաշտպանը մեծ առաջընթաց է գրանցել ու դարձել է աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը:


Այս հարցազրույցը ավելի շատ ռոմանտիկ է, քան նախորդները: Ես տեսնում եմ, որ դու պարում ես այս երգի տակ «Ռեալ Մադրիդ Սիթիում»: Հետևություն կարելի է անել, որ այն քո սիրելիներից է: Մարդիկ չեն ընդունում, որ դու շատ աշխույժ կյանք ես վարում խաղերից ու մարզումներից հետո: Գո՞հ ես այն կյանքից, որ վարում ես:
Այո: Երբ ես երեխա էի, հասկացա, որ պետք է անկախ դժվարություններին փորձես լինել երջանիկ, ու ես երջանիկ եմ հիմա: Ես փորձումեմ այդ երջանկությունը փոխանցել խաղընկերներիս հանդերձարանում, ու իմ խաղին հաղորդել այն խաղադաշտում:

2006 թվականը քո կյանքում որոշիչ պահ էր, երբ եկար «Ռեալ»: Ամեն ինչ կատարվեց անսպասելի: Ինչպե՞ս իմացար, որ ակումբը հետաքրքրվում է քեզանով:
Ես մի քանի տարբերակ ունեի: Խաղացել էի Բրազիլիայի հավաքականում ու գոլ էի խփել, ինչից հետո մի քանի ակումբներ հետաքրքրվում էին ինձանով:

Ո՞ր ակումբները:
Մոսկվայի «ԲԿՄԱ-ն», «Յուվենթուսը», «Սևիլիան»:

Եվ իհարկե «Ռեալը»...
Ես խոսեցի գործակալիս հետ, ով ինձ հարցրեց, թե որ ակումբում եմ ուզում խաղալ: Ես իհարկե ասացի «Ռեալ», բայց իմ ակումբը` «Ֆլումինենսեն», արդեն պայմանավորվել էր «Սևիլիայի» հետ: Ես դրա մասին չգիտեի, այց արդեն գրեթե «Սևիլիայի» խաղացող էի, սակայն ես չստորագրեցի պայմանագիրը, քանի որ ուզում էի խաղալ «Ռեալում»: Ես 18 տարեկան էի, իսկ երբ պայմանագիր կնքեցի, չէի կարողանում դրան հավատալ: Ես մեծ թեթևություն զգացի:

Ո՞վ էր առաջին մարդը, ում զանգեցիր, երբ ստորագրեցիր պայմանագիրը:
Զանգեցի կնոջս` Կլարիսեին:

Ի՞նչ է քո համար նշանակում «Ռեալ Մադրիդի» խաղացող լինելը:
Երբ Բրազիլիայում կամ աշխարհի ցանկացած անկյունում երեխաներին հարցնում ես, թե նրանք որ ակումբից են ուզում խաղալ, բոլորը ասում են «Ռեալ Մադրիդ»: Ես նույնպես այդպես եմ պատասխանել, ինչպես և իմ ընկերները: «Ռեալ Մադրիդի» շատ կարևոր հաստատություն է, ոչ միայն որպես մարզական ակումբ, այլ նաև որպես հիմնադրամ, որը օգնում է հազարավոր երեխաների:

Դու մեծացել ու կատարելագործվել ես հենց այստեղ, այնքան, որ արդեն հասցրել ես կրել թիմի ավագի թևկապը: Ի՞նչ է «Ռեալը» քեզ սովորեցրել:
Այն խաղաժամանակը, որ ես ունեցել եմ, շատ մեծ դեր է ունեցել իմ առաջընթացի վրա: 18 տարեկանում այստեղ գալուց հետո ես շատ շատ եմ աշխատել: Սկզբում ես մարզվում էի, բայց խաղերի չէի գնում: Դա ինձ շատ բան է սովորեցրել: Ես նաև շատ բան եմ սովորել հանդերձարանում ու խաղադաշտում խաղալիս, քանի որ կողքիս կանգնած էին աշխարհի լավագույն խաղացողները:

Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան այս թիմում, ցանկանու՞մ ես կարիերադ ավարտել այստեղ:
Իհարկե: Ինչ ես ու իմ ընտանիքը եկել ենք այստեղ, մարդիկ մեզ շատ լավ են վերաբերվում: Ոչ միայն ակումբը, այլև ամբողջ Իսպանիան շատ լավն է, իսկ Մադրիդը գեղեցկագույն քաղաք է:Ես ուզում եմ այստեղ շատ մրցանակներ նվաճել, ու եթե ինձ բախտ վիճակվի այստեղ ավարտել կարիերաս, ապա դա շատ մեծ պատիվ կլինի: Բայց դրա համար պետք է շատ աշխատել:

Դու Ֆլորենտինո Պերեսի սիրելի խաղացողներից մեկն ես: Նախագահը ասել է, որ դու կարող ես լինել աշխարհի լավագույն ձախ պաշտպանը:
Ես շատ շնորհակալ եմ նրանից, բայց պետք է շարունակեմ շատ աշխատել, որ լինեմ լավագույն ձախ պաշտպանը ոչ միայն այս ակումբում, այլ ամբողջ աշխարհում: Ես արդեն իսկ շատ խաղային որակներով կատարելագործվել եմ, ու կարծում եմ, որ նորմալ է, որ խաղացողը իր առաջ մեծ նպատակներ է դնում:

Այս կազմում քո լավագույն ընկերներն են Ռոնալդուն ու Պեպեն: Հասկանու՞մ ես, թե ինչու են նրանց երբեմն քննադատում, ու գիտե՞ս, թե նրանք իրականում ինչ են սիրում:
Շատ մարդիկ են խոսում նրանց մասին` չիմանալով նրանց իրականում: Նրանք մարզման կամ խաղերի ժամանակ տարատեսակ բաներ են լսում, բայց դա նրանց չի անհանգստացնում: Այդ մարդիկ Ռոնալդուի ու Պեպեի հետ չեն շփվում ամեն օր ու իրականում չեն կարող կարծիք կազմել նրանց մասին: Պեպեն ու Ռոնալդուն ինձ համար եղբոր պես են, նրանք միշտ ուրախ են ու սիրում են կատակել:

Ի՞նչ կարող ես ասել երկու ավագների` Կասիլյասի ու Ռամոսի, մասին:
Ես արդեն մեկ անգամ ասել եմ, որ Իկերը ինձ համար ավագ եղբոր պես է: Նա պարզապես խիստ ավագ չէ: Նա այստեղ է քո համար, օգնում է թիմին ու միշտ գտնվում է գերազանց վիճակում: Նա արդեն իսկ «Ռեալի» խորհրդանիշն է: Սերխիո Ռամոսը շատ երիտասարդ է, բայց արդեն իսկ ունի շատ մեծ փորձ ու թիմին շատ բան է տալիս: Նա միշտ հանդերձարանում մի քանի խոսք է ասում, որոնք մեզ շատ են օգնում:

Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Թիմը լիովին համախմբված է:
Ճիշտ է: Հանդերձարանում չկա մեկը, ում հետ չխոսեմ: Ամեն մեկը իր դերը ունի, ինչը մեզ շատ է օգնում խաղադաշտում: Եթե մենք ունենք խաղ, ապա այն ավարտվում է միայն եզրափակիչ սուլիչից հետո, մինչև այդ թիմը պայքարում է, ինչը մեր միասնականության ապացույցն է:

Հիմա ամենակարևոր մասն է եկել: Առջևում առաջնության որոշիչ հատվածն է:
Մրցաշրջանի մեկնարկից սկսած մենք շատ ենք աշխատել, որ այս իրավիճակում լինենք ներկա պահին: Կարծում եմ, մենք լավ ենք աշխատում: Մենք պետք է շատ աշխատենք, քանի որ առջևում շատ դժվար ամիս է սպասվում, բայց մենք վստահ ենք ու մեզ շատ լավ ենք զգում: Մենք ուզում ենք հաղթել ու կհաղթենք:

Նույնիսկ Մոուրինյոն է քեզ շատ գովաբանում: Նա ասել է, որ դու օրինակ կարող ես ծառայել մյուսների համար քո պրոֆեսիոնալիզմի, կատարելագործվելու ձգտման ու աշխատասիրության շնորհիվ: Նա նաև ասել է, որ դու բարելավել ես քո պաշտպանողական հատկությունները, բացի այդ էլ դարձել ես ֆանտաստիկ հարձակվող: Կարևո՞ր է քո համար լսել այս ամբողջ գովաբանությունները Մոուրինյոյից:
Այո, նա աշխարհի լավագույն մարզիչն է, ու երբ նրա պես մարզիչը քո մասին նման բաներ է ասում, ապա դա շատ կարևոր է: Այս թիմ գալու պահից ի վեր ես միայն մեկ բան եմ ուզել` օգնել թիմին: Մոուրինյոն ինձ օգնեց դառնալ ավելի ագրեսիվ, եվ ամենակարևորը, նա ինձ օգնեց կատարելագործվել տակտիկապես:

Դու ինքդ էլ գիտես, որ «Սանտիագո Բեռնաբեուն» շատ բարդ մարզադաշտ է, չէ որ այստեղ սուլել են նույնիսկ քո հասցեին: Բայց վերջին խաղերի ընթացքում լսում եմ, որ մարզադաշտը վանկարկում է քո անունը: Դա պետք է որ քեզ ստիպի ավելի հպարտ զգալ:
Այո, իհարկե: Ինձ մեկ-երկու անգամ սուլել են, բայց դրանից ես դրական հետևություններ եմ արել:

«Լիոնի» հետ երկրորդ խաղում ու «Տոտենհեմի» հետ խաղում դուք անհավանական խաղ ցուցադրեցիք: Դա քո ու թիմի համար հիանալի պահեր էին...
Այո, թիմը շատ լավ է խաղում: Ես կարծում եմ, որ այսպես շարունակելու դեպքում ամեն մի խաղացող ավելի ու ավելի լավ կսկսի խաղալ: Կարծում եմ, դա շատ կարևոր է խաղացողի համար:

Դու ինձ ասեցիր, որ «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ մթնոլորտը մարզադաշտում անհավանական էր: Մարզադաշտը առաջ էր մղում խաղացողներին, և հենց սա էին շատերը հիշում հանդերձարանում` խաղից հետո:
Նույնիսկ խաղից առաջ երկրպագուները մեզ ծափահարում էին: Արդեն իսկ նախավարժանքի ժամանակ մենք զգում էինք նրանց մեծ էներգիան: Նրանք մեզ առաջ մղեցին ու դարձան թիմի  12-րդ խաղացողը, ինչպես և այսպիսի խաղերում պետք է լինի:

Հիմնական թիմի խաղացողներից մի քանիսը ու թիմի գլխավոր մարզիչը երկրպագուներին խնդրել էին աջակցել թիմին այս դժվարին ամսվա ընթացքում: Երբ «Սանտիագո Բեռնաբեուն» իր տարերքի մեջ է, ոչ մի այլ մարզադաշտում երկրպագուները նման մթնոլորտ չեն կարող ստեղծել:
Դա մենք զգացինք ՉԼ-ի վերջին երկու խաղերում: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է, որ երկրպագուները մեզ աջակցում են ու առաջ են մղում, քանի որ եթե մենք զգում ենք այդ դրական իմպուլսը ու այդ էներգիան, պարտավորվում ենք հաղթել:

Ի՞նչ կարծիք ունես Չեմպիոնների լիգայի այս խաղարկության մասին: Կարծու՞մ ես, որ մնացել է ընդամենը 3 խաղ չեմպիոնական գավաթը բարձրացնելու համար:
Ես ամեն մի խաղը առանձին եմ վերցնում: Այս խաղարկությունը շատ հատուկ է մեզ համար, քանի որ երկար ժամանակ չէինք կարողանում դուրս գալ եզրափակիչ, իսկ հիմա շատ լավ դրությունում ենք ու մոտ ենք կիսաեզրափակիչ դուրս գալուն: Մեզ միայն պետք  է միասնական լինել ու հավատալ, որ կհաղթենք: Դժվար կլինի, բայց կարծում եմ, որ կարող ենք հաղթել:

Պատկերացնու՞մ ես, թե ինչպես եք տոնում հաղթանակը Սիբելեսի շատրվանների մոտ:
Դժվար է ասել, բայց հուսով եմ, որ կտոնենք հաղթանակը այնտեղ:

Գիտեմ, որ չես ուզենա, որ քեզ համեմատեմ Ռոբերտո Կառլոսի հետ, քանի որ նա քո համար ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ձախ պաշտպանն է: Ասեմ, որ դուք երկուսդ էլ մարդկային առումով շատ նման եք, քանի որ երկուսդ էլ շատ լավ մարդ եք, ու դու դեռ շատ տարիներ ունես «Ռեալում» անցկացնելու ու նրա մակարդակին հասնելու համար: Շնորհակալ եմ, որ այսօր RealmadridTV-ի եթերում պատասխանեցիր մեր հարցերին:
Շնորհակալ եմ և ես:


 

ՀԱՂՈՐԴՄԱՆ ԲՈԼՈՐ ՆԿԱՐՆԵՐԸ ԱՅՍՏԵՂ ԵՆ:


Գևոր, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 4258 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19:08:11 19.11.2019
19:33:25 18.11.2019
12:43:40 17.11.2019
Ազարի դուբլն ու գոլային փոխանցումը Ռուսաստանի հետ խաղում
12:29:34 17.11.2019
Թոնի Կրոսի երկրորդ գոլը Բելառուսի դարպասը
12:14:18 17.11.2019
Կրոսը խոցում է Բելառուսի դարպասը
11:34:36 16.11.2019
Բրազիլիա 0-1 Արգենտինա

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33