Վնասվածքից լիովին ապաքինված Կրիշտիանու Ռոնալդուի ու կանտերանո Խուան Կառլոսի ներկայությունը գլխավոր փոփոխություններն են 21 հոգանոց այն հայտացուցակում, որը կազմել է Ժոզե Մոուրինյոն «Լիոնի» հետ խաղի համար: Հայտավորվել է նաև Կառվալյուն, ով վերջին խաղում բացակայում էր մարզչական որոշման համաձայն: Պեդրո Լեոնը, Իգուաինը, Կական ու Գագոն չեն ապաքինվել վնասվածքներից: