Խորխե Վալդանոն երեկ կայացած խաղից հետո մեկնաբանել է հանդիպումը և ասել, որ «Հերկուլեսի» դեմ խաղում թիմը մեծ աշխատանք է կատարել:
«Մենք կատարեցինք շատ լուրջ աշխատանք և ընդգրկվեցինք խաղի մեջ որպես հեղինակ: Հաշիվը կարող է չարտացոլել դա, սակայն խաղն ապացուցում է: «Հերկուլեսը» մեծ դժվարությամբ էր 2-րդ կեսում հասնում մեր դարպասների մոտ»:
«Բենզեման արդեն խփել է բազմաթիվ գոլեր: Նա շատ լուրջ հարձակվող է: Բենզեման երիտասարդ ու որակյալ հարձակվող է, ով կտա մեզ մեծ գոհունակություն հաջորդ տարիների ընթացքում»:
«Մենք կխաղանք շատ մեծ կարևորություն ունեցաղ խաղ չորեքշաբթի օրը, քանի որ մրցակիցն ունի լավ մարտավարություն և ուժեղ է պաշտպանական գծում: Մենք, հավանաբար դժվար խաղ կունենանք, բայց մենք հույս ունենք, որ կհաղթենք վերջում: Մեր աշխատանքը կարդարացվի, եթե մենք անցնենք հաջորդ փուլ»:
«Մենք մեծ հավատ ունենք մեր մարզադաշտում մեր ուժի նկատմամբ՝ ի շնորհիվ երկրպագուների: Չորեքշաբթի մենք լավ հնարավորություն ունենք սա ապացուցելու համար»:
«Չորեքշաբթի կայանալիք խաղը չափազանց մեծ խաղ է, և մենք դեռևս մտածում ենք այդ խաղի մասին, իսկ «Ատլետիկոյի» հետ դերբիի մասին, որը կայանալու է հաջորդ շաբաթ, դեռևս չենք մտածում: Եկեք թողենք ամեն ինչ իր ժամանակին»:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am