Երեկվա խաղում «Ռեալի» դարպասը ուղարկած միակ գոլի հեղինակ Բաֆե Գոմիսը 1-1-ը հաջող հաշիվ է համարում: Ըստ նրա, այս արդյունքը նրանց «Բեռնաբեուում» հաղթելու հնարավորություններ է տալու:
«Այս հաշիվը մեզ չի զրկում հյուրընկալվելիս հաջողության հասնելու տարբերակից: Բայց բնականաբար գիտակցում ենք պատասխան հանդիպման ամբողջ բարդությունը»,-բացատրեց «Լիոնի» ռմբարկուն, որը 84-րդ րոպեին դարձավ իր թիմի պատասխան գնդակի հեղինակը:
Հակամարտության ընթացքը վերլուծելիս Գոմիսը նշեց, որ առաջին կեսում առավելությունն իրենց կողմն էր: Երկրերդ կեսում այն փոփոխական կերպով անցնում էր թիմերից յուրաքանչյուրին: «Մենք վերահսկում էինք խաղը, պահեր էինք ստեղծում, բայց «Ռեալը» լավ էր պաշտպանվում մեծն Կասիլյասի գլխավորությամբ»:
«Խաղում էինք մի թիմի դեմ, որը Չեմպիոնների լիգան հաղթելու հավակնորդներից մեկն է: Լավ գիտակցում ենք, որ պետք է պայքարենք մինչև վերջին րոպեն: Սա է եվրոպական ֆուտբոլը: Հիմա պատրաստվելու ենք «Լիլի» հետ խաղին, իսկ հետո կենտրոնանալու ենք «Ռեալի» դեմ ևս մեկ անգամ ճակատամարտ տալու համար»:
Armin R.M., Realmadrid.am