Խորխե Վալդանոն` «Ռեալի» գործադիր տնօրենը, խոսել է Ռոնալդուի մասին.«Սկսվել էին խոսակցություններ, քանի որ նա գոլեր չէր խփում: Կրիշտիանուին չեմ փոխի ոչ-ոքի հետ: Նա ավելի լավն է, քանի Մեսսին: Կարծում եմ Ռոնալդուն 21-րդ դարի Դի Ստեֆանոն է, ով նույնպես կրել է այս մարզաշապիկը»:
«Լիգայի վարկանիշը բարձրանում է, եթե այնտեղ կան այսպիսի ֆուտբոլիստներ»,- ասել է Վալդանոն Ռոնալդուի ու Մեսսիի պայքարի մասին:
Խաղի մասին նա ասել է.«Մենք կարևոր խաղ անցկացրեցինք: Արագ գոլը թույլ տվեց մեզ ավելի հանգիստ գործել: Սա լավ խաղ էր: Հաղթեցինք խոշոր հաշվով ինչը մեզ շատ էր պետք»,- ավելացրել է Վալդանոն:
Վալդանոն նաև նշել է.«Պարզ երևում է, որ ոչ սովորական ֆուտբոլիստները շատ օգուտ են տալիս թիմին: Ադեբայորի հետ մենք ավելի ուժող կդառնանք: Մենք պետք է սպասենք և շատ հնարավոր է ամռանը իրականացնենք ֆուտբոլիստի տրանսֆերը»:
Նա նաև խոսել է Օզիլի մասին.«Նա շատ սիրված է երկրպագուների կողմից: Օզիլը հնարամիտ է և անսահման տաղանդավոր: Շատ լավ է պատրաստված տեխնիկապես և նրա օգնությամբ մեր ֆուտբոլը դառնում է բավականին սահուն»:
Hovo Ronaldo, RealMadrid.am