«Արքայական» ակումբը և Ինդոնեզական «Դուա Կելիսի» ընկերությունը գործարք են կնքել, որի համաձայն՝ Ընկերությունը հովանավորելու է «Ռեալին» Հարավարևելյան Ասիայի երկրներում: Ըստ պայմանագրի, «Դուա Կելիսի» ընկերությունը պաշտոնական իրավունք է ստանում օդտագործել «Ռեալի» իմիջը Ինդոնեզիայում: Հադի Սուտիոնոն՝ ընկերության նախագահը, պայմանագիրը ստորագրել է Մադրիդում:
Էմիլիո Բուտագենյո. «Այս գործարքը մեծ հնարավորություններ է առաջ քաշում մեր հովանավորների համար Ինդոնեզիայում: Այս գործարքը հնարավորություն կտա նրանց ստանալ միջազգային ճանաչում»:
Էդվին Սուտիոնո՝ Տնօրենի տեղակալ. «Այս քայլը ստրատեգիական քայլ էր ընկերության կողմից, որը կբարձրացնի ընկերության իմիջը: Դա մեծ կօգնի ընդլայնել մեր ապրանքանիշը միջազգային շուկայում»:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am