Կական անցկացրեց իր առաջին հանդիպումը` մի քանի ամիսների բացակայությունից հետո:
«Ես ունեցել եմ շատ տհաճ պահեր և մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անենք միասին, պետք է մարզվել միմյանց հետ և իմ վարկանգումն ավելի շուտ կլինի, քանի որ այդ հարցում կօգնեն ինձ իմ ընկերները: Ես հաճույք եմ ստանում խաղալուց: Իսկապես ամեն ինչ անելու եմ, որպեսզի լավագույնս դրսևորեմ ինձ` իմ հարազատ ակումբում և ամեն ինչ անելու եմ, որպեսզի կրկին հաճույք ստանամ այստեղ խաղալուց»:
«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա խաղալու այս խաղում: Վերադառնալ և հաղթանակներ տանելը լավագույն բանն է, որ կարող է պատահել ինձ հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կնոջիցս, իմ ընտանիքից, իմ ընկերներից և այն մարդկանցից ովքեր գիտեն թե ինչի միջով եմ անցել: Երբեմն, ես վախենում էի, երբ մտածում էի վերադառնալու մասին, բայց նաև վախենում էի, որ հնարավոր է չվերադառնամ: Հիմա ես պետք է մրցանակ նվաճեմ, քանի որ թիմը լավ մարզավիճակում է: Միշտ կարևոր է լինել լավ մարզավիճակում»:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոուրինյոյին, որ ինձ օգնել է և ինձ տվել է այս ժամանակը: Նա վստահություն ներշնչեց ինձ` նորից իմ օջախում խաղալու համար»:
«Ես իմ Twitter-ին բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել` օգնության նպատակով: Սա շատ կարևոր է ինձ համար` զգալ մարդկանց մտերմությունն ու անհանգստությունն ուղղված ինձ: Ստացել եմ նաև հեռախոսային բազմաթիվ հաղորդագրություններ և այդ ամենը կրկին ինձ օգնելու նպատակով էր: Շատ նամակներ եմ ստացել, իմ նախկին խաղընկերներից, ովքեր ուրախ էին իմ վերադարձի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորից, որոնցից պետք է հայտնեմ»:
«Շատ դժվար է ցավալի վնասվածքից ապաքինվել միայնակ, և վատ է, երբ այդ վնասվածքից ապաքինվելու ընթացքում օգնող չունես: Մենք պետք է լինենք Իգուաինի կողքին: Նա մեծ խաղացող է և անհրաժեշտ է մեզ հենց այսօր: Հուսով եմ, նա շատ շուտ կվերադառնա»:
«Ես խնդիր չեմ ունենա, եթե խաղամ ու գոլ չխփեմ: Մենք պետք է սպասենք ու տեսնենք թե ինչպես են մարզիչները կառուցում թիմը: Ես կգտնեմ իմ տեղը: Թիմն անցկացնում է շատ լավ մրցաշրջան, ինչը դրական է: «Խետաֆեի» հետ հանդիպումը շատ դժվար էր, բայց մենք հաղթեցինք: Շատ կարևոր էր ինձ համար խաղալ այդ 20 րոպեն»:
DE LIMA RONALDO, ©Realmadrid.am