HalaMadrid TV MOBILE

Խնդիրներ, որոնք դրված են «Ռեալի» առաջ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի համար
20:45:44 23.07.2020

Զինեդին Զիդանը իր ֆուտբոլիստներին մեկ շաբաթ է տրամադրել հանգստի համար։ Նրանց մեծ մասը ուղևորվել են Կոստա դել Սոլ, որպեսզի վերականգեն ուժերը։ Գարեթ Բեյլը, Էդեն Ազարը և Տիբո Կուրտուան արդեն այնտեղ են, իսկ մյուսները նրանց կմիանան ավելի ուշ, որպեսզի պատրաստվեն առաջիկա մեծ փորձությանը։ Զիդանը հասկացրել է, որ այդ շաբաթը արձակուրդ չէ, այլ փոքրիկ դադար, որպեսզի թիմը կարողանա 100%-ով պատրաստ լինել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։ 

«Ես չեմ կարող չմտածել ռեվանշի մասին։ Շատ բարդ է լինելու մեզ համար, քանի որ մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, իսկ մեզ չի գոհացնում նվազագույն հաշվով հաղթանակը». ասել է Զիդանը։ 

Թիմի առջև դրված են խնդիրներ, որոնք նրանք պետք է լուծեն մինչ այդ հանդիպումը։ 

Էդեն Ազարի վերականգնումը։ 

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում կարևոր դեր կարող է խաղալ Էդեն Ազարի լավ մարզավիճակը, որը մրցաշրջանի ընթացքում այդպես էլ չտեսանք։  Վնասվածքները թույլ չտվեցին բելգիացուն հանդես գալ լավագույնս, և անձամբ ֆուտբոլիստն էլ նշել էր, որ ավարտված մրցաշրջանը վատագույնն էր իր կարիերայի ընթացքում։ Զիդանը ակնկալում է տեսնել այն Ազարին, որին տեսանք «ՊՍԺ»-ի դեմ խաղում։ Այդ օրը Ազարը իր ցուցադրած խաղով ստիպեց երկրպագուներին ոտքի կանգնել մինչ այն պահը, երբ բախվեց Տոմա Մենյեի հետ։ 

Էդենը վերականգնման փուլում է, և եթե հասցնի մինչ այդ լավ մարզավիճակ հավաքել, ապա կլինի մեկնարկային կազմում։ Այժմ նա վնասվածք չունի, իսկ մարզչական անձնակազմը քաջ գիտակցում է, որ այդ խաղին թիմին անհրաժեշտ է լինելու Էդեն Ազարը իր ողջ փայլով։ 

Վարան-Միլիտաո զույգը։ 

«Ռեալը» փորձելու է հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը առանց Սերխիո Ռամոսի։ Բոլորն էլ գիտեն, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է իսպանացին «Սերուցքայինների» համար։ Բայց Զիդանը արդեն թերթել է այդ էջը ու այժմ մտածում է միայն մեկ բանի մասին՝ ինչպես անել, որ Միլիտաոն այդ խաղում ցուցադրի իր լավագույն որակները։ Մրցաշրջանի վերջնամասում բրազիլացին որոշակի խաղաժամանակ ստացավ և կարողացավ բավարարել մարզչի և երկրպագուների սպասելիքները։ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպումը շատ բան փոխեց նրա կարիերայում։ 

Միլիտաոն գիտի, որ այդ խաղը հերթական լուրջ փորձությունն է լինելու իր համար, բայց նաև գիտի, որ ունի ամեն ինչ պատվով հանդես գալու համար։ 

Պահպանել ֆուտբոլիստների ֆիզիկական լավ վիճակը։ 

Զինեդին Զիդանը նշել է, որ այս մեկշաբաթյա դադարը իրեն չի անհանգստացնում։ Նա վստահ է, որ իր ֆուտբոլիստները կկարողանան լավագույնս մոտենալ օգոստոսի 7-ին կայանալիք հանդիպմանը և այս դադարի ընթացքում չեն թուլանա։ 

Գրեգորի Դյուպոնը, ով զբաղվում է թիմի ֆիզիկական վիճակով և կարևոր դեր է խաղում «Ռեալում», պատրաստ է դադարից հետո ողջ ուժերով անցնել աշխատանքի։ 

Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը։ 

Ակնհայտ է, որ Զիդանը հույսեր չի կապում այս ֆուտբոլիստների հետ։ Երկուսն էլ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից, և ֆրանսիացի մասնագետը պետք է ամեն ինչ անի, որ նրանց տրամադրվածությունը չազդի թիմի մնացած ֆուտբոլիստների վրա։ Խամեսը մարզվում է ամեն օր, բայց չի խաղում իր իսկ ցանկությամբ։ Բեյլը թիմի վերջին 7 խաղերում ոչ մի րոպե խաղաժամանակ չի ստացել, իսկ «Լեգանեսի» դեմ խաղում Զիդանը որոշել էր, որ նա չի լինելու նույնիսկ տրիբունայում։ Հավանաբար Զիդանը այդ որոշումը կայացրել էր ուելսցու վատ պահվածքի համար։ 

Վստահել Մարկո Ասենսիոյին։ 

Մրցաշրջանի վերջնամասում Մարկո Ասենսիոն ապացուցեց, որ արժանի է հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։ Ֆուտբոլիստը ծանր վնասվածքից հետո կատարյալ ձևով նշեց իր վերադարձը՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Հատկանշական է այն, որ բացի Բենզեմայից «Ռեալի» կազմում չի եղել ոչ մի հարձակվող, որը Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանում խփել է երեք և ավելի գնդակ։ Այս թվերը խոսում են հարձակման գծում ունեցած խնդիրների և Մարկո Ասենսիոյի լավ մարզավիճակի մասին։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում «Ռեալին» գոլեր են անհրաժեշտ, ուստի պետք է վստահել Մարկո Ասենսիոյին։ 

Los Merengues, Realmadrid.am

Աղբյուրը՝ sports.ru
Կարդացվել է 5504 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

38

70 : 25

87

2

Բարսելոնա

38

86 : 38

82

3

Ատլետիկո Մադրիդ

38

51 : 27

70

4

Սևիլիա

38

54 : 34

70

5

Վիլյառեալ

38

63 : 49

60

6

Ռեալ Սոսյեդադ

38

56 : 48

56

7

Գրանադա

38

52 : 45

56

8

Խետաֆե

38

43 : 37

54

9

Վալենսիա

38

46 : 53

53

10

Օսասունա

38

46 : 54

52

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

19/07 19:00

Ալավես

0 : 5

Բարսելոնա

19/07 20:30

Վալյադոլիդ

2 : 0

Բետիս

19/07 20:30

Վիլյառեալ

4 : 0

Էյբար

19/07 23:00

Ատլետիկո Մադրիդ

1 : 1

Ռեալ Սոսյեդադ

19/07 23:00

Գրանադա

4 : 0

Ատլետիկ Բիլբաո

19/07 23:00

Լևանտե

1 : 0

Խետաֆե

19/07 23:00

Լեգանես

2 : 2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

19/07 23:00

Օսասունա

2 : 2

Մալյորկա

19/07 23:00

Սևիլիա

1 : 0

Վալենսիա

19/07 23:00

Էսպանյոլ

0 : 0

Սելտա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15:24:00 07.07.2020
18:09:23 05.07.2020
02:29:24 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 3-0․ Բենզեմա 86՛
02:28:25 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2-0․ Ասենսիո 74՛
01:27:59 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Բենզեմայի գոլը՝ 1-0 (61՛)
01:03:26 19.06.2020
«Ռեալ» - «Վալենսիա»․ Ռոդրիգոյի չարձանագրված գոլը(21՛)

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
25 (5)
Տիբո Կուրտուա
Ռեալ Մադրիդ
0,59
20
34
Մեսի
Բարսելոնա
21
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
26
21
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
21 (5)
Օբլակ
Ատլետիկո
0,71
27
38
Օյարսաբալ
Ռեալ Սոսյեդադ
11
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13
11
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
18 (1)
Ունայ Սիմոն
Ատլետիկ
0,88
29
33
Կասորլա
Վիլյառեալ
9
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Լուիս Սուարես
Բարսելոնա
16 (1)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0,97
37
38
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
8
Կրոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
5
4
1
0
Ռաուլ Գարսիա
Ատլետիկ Բիլբաո
15 (7)
Վացլիկ
Սևիլիա
0,97
31
32
Սուարես
Բարսելոնա
8
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33