Լա Լիգայի 15-րդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Թոնի Կրոսի համար։ Գերմանացին անցկացրեց իր 250-րդ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» կազմում։
Կրոսը արդեն 6-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում։ Կրոսի մասնակցությամբ 250 խաղերից 161-ում «Ռեալը» հաղթանակի է հասել։ Ամենից շատ հանդիպումներ Կրոսը անցկացրել է բնականաբար Լա Լիգայում (164 հանդիպում)։ ՉԼ-ում նա մասնակցել է 61 հանդիպման, Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ 11, ԱԱԱ-ում՝ 7, Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում՝ 4 և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում՝ 3 հանդիպման։
Այդ ընթացքում նա դարձել է 16 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այդ Կրոսի գլխավոր առավելությունը՝ փոխանցումների ճշգրտությունն է։ «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր Կրոսի փոխանցումների ճշգրտության միջին ցուցանիշը ոչ մի անգամ 90%-ից պակաս չի եղել։
Los Merengues, Realmadrid.am