HalaMadrid TV MOBILE

Զիդան. «Ռոդրիգոն երջանիկ է, նրա խաղը դիտելն իսկական հաճույք էր»
16:43:42 07.11.2019

«Մենք լավ խաղ անցկացրինք, անառիկ պահեցինք սեփական դարպասն ու հարգեցինք մրցակցին մինչև վերջին պահը»,- ասել է Զինեդին Զիդանը:

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Գալաթասարայի» դեմ հետխաղյա ասուլիսի ընթացքում խոսել է հանդիպման մասին: «Ռոդրիգոն ընդամենը 18 տարեկան է։ Երբ նա խաղալու հնարավորություն է ստանում, մշտապես աչքի է ընկնում, սակայն այսօր նա աչքի ընկավ բոլոր տեսանկյուններից։ Նա շատ է աշխատում։ Մենք պետք է համբերատար լինենք ու չճնշենք նրան։ Ընդհանուր առմամբ ես զարմացած չեմ, քանի որ նա շատ տաղանդավոր է։ Թերևս զարմացնող էր այն, որ նա հեթ-տրիկ ձևակերպեց։ Նա երջանիկ է, նրա խաղը դիտելն ուղղակի հաճույք է։

Տրամաբանորեն մենք կարող ենք գոհ լինել, որ 6 գնդակ ենք խփել, սակայն ամենաշատը գոհ ենք նրանից, որ անառիկ ենք պահել սեփական դարպասը, հարգել ենք մրցակցին մինչև վերջին պահը։ Բանն այն է, որ առաջին կեսը 4-0 հաղթելուց հետո դեպքեր են լինում, որ երկրորդ կեսում կարծես հանգիստ լինի, սակայն այդպես չի կարելի։ Երբ կորցնում էինք գնդակը, արագորեն ճնշում էինք գործադրում ու վերադարձնում այն»։

Բենզեմայի մասին

«Նրա վիճակագրությունն ամեն ինչ ասում է։ Յուրաքանչյուր ոք, ով սիրում է ֆուտբոլը, հասկանում է, թե նա ինչպիսի որակներ ունի։ Մենք վերջերս խոսել ենք նրա գոլերի մասին, սակայն նա թիմի կարևոր ֆուտբոլիստ է խաղադաշտի ամբողջ երկայնքով։ Նա շատ չի փոխվել Ռոնալդուի հեռանալուց հետո, միայն կարելի է ասել, որ նա ավելի հասուն է դարձել։ Նա հայր է, կյանքում շատ բաների միջով է անցել, ու դա ցուցադրում է խաղադաշտում»։

Ռոդրիգոյի և Բուտրագենյոյի մասին

«Ռոդրիգոն բարձրակարգ ֆուտբոլիստ է, ու նա եկել է այստեղ անելու այն, ինչ անում է։ Սա միայն սկիզբն է, ու մենք հուսով ենք՝ նա նույն ոգով կշարունակի։ Պետք է հանգիստ լինել ու չճնշել նրան։ Բոլորս գիտենք, թե Բուտրագենյոն ինչպիսի կարիերա է անցկացրել այստեղ, սակայն ոչ 18 տարեկանում։ Ես տեսել եմ, որ նա խոսում է Ռոդրիգոյի մասին։ Բոլորն են հասկանում, որ Ռոդրիգոն ապագայի խաղացող Է։ Հուսով եմ՝ նա կշարունակի իր հիանալի ելույթներն ու «Ռեալում» կանցկացնի այնպիսի կարիերա, ինչպիսին ունեցել է Բուտրագենյոն։

Նա շատ արագ է սովորում, ուզում է զարգանալ ու անում է այդպես։ Տեխնիկապես նա գերազանց է, բայց երբ ֆիզիկական էլ կա, որը նրա մոտ պետք է բարելավվի, լինում է այն, ինչ եղավ։ Նա խելացի է։ Նա հասկանում է՝ ինչպես է պետք մտնել խաղի մեջ, երբ թիմը նրա կարիքն է զգում։ Նա գերազանց է վարվում գնդակի հետ»։

Վալվերդեի ու Մարսելոյի մասին

«Մենք գիտենք, որ Ֆեդեն հիանալի որակներ ունի։ Մենք ստիպված էինք նրան խաղալու շանս տալ, ու նա զարգանում է։ Ամենաշատը ես հավանում եմ այն, որ երբ նա խաղալու շանս է ստանում, լավ է գործում։ Երբ խաղավերջում փոխարինեցի Կազեմիրոյին, Վալվերդեն ավելի շատ սկսեց օգնել պաշտպաններին, բայց նա սովորաբար հարձակման գծին է օգնում, իսկ այսօր նա հիասքանչ արեց իր աշխատանքը։ Հուսով եմ՝ Մարսելոյի վնասվածքը լուրջ չէ։ Սպասենք, թե բժիշկներն ինչ կասեն վաղը»։

Կրոսի լավ մարզավիճակի մասին

«Ես ուզում եմ շեշտել նրա որակը, քանի որ նա ամենաշատն է աշխատում գնդակով։ Նա այն ֆուտբոլիստն է, որ գնդակ չի կորցնում ու սահունություն է հաղորդում մեր խաղին։ Նա հաճախ է այդպես խաղում, երբ լինում է Իսկոյի ու Մոդրիչի կողքին։ Մենք գոհ ենք նրանից։ Նա հիանալի է խաղում։ Սա թիմ է, ու կարող եմ ասել, որ այսօր ընդհանուր առմամբ բոլորը ցույց տվեցին իրենց լավագույն որակները»։

Խամեսի՝ Կոլումբիայի հավաքական հրավիրվելու մասին

«Տեսնենք։ Սա այսօրվա խաղն էր, տեսնենք, թե առաջիկա խաղերին այդ երկուսն ինչպես կլինեն։ Ինձ չի զարմացնում այն, որ Խամեսն ու Բեյլը հայտավորվել են իրենց հավաքականների խաղերին, սակայն պետք է սպասել՝ տեսնելու համար՝ արդյոք նրանք պատրա՞ստ են խաղալ, թե՞ ոչ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.com
Կարդացվել է 1638 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

12

33 : 15

25

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

12

25 : 9

25

3

Ատլետիկո Մադրիդ

13

15 : 8

24

4

Սևիլիա

13

17 : 14

24

5

Ռեալ Սոսյեդադ

13

21 : 14

23

6

Ատլետիկ Բիլբաո

13

13 : 8

20

7

Խետաֆե

13

18 : 15

20

8

Գրանադա

13

19 : 17

20

9

Վալենսիա

13

19 : 18

20

10

Օսասունա

13

16 : 13

19

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

09/11 00:00

Ռեալ Սոսյեդադ

1 : 1

Լեգանես

09/11 16:00

Ալավես

3 : 0

Վալյադոլիդ

09/11 19:00

Վալենսիա

2 : 0

Գրանադա

09/11 21:30

Էյբար

0 : 4

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

10/11 00:00

Բարսելոնա

4 : 1

Սելտա

10/11 15:00

Մալյորկա

3 : 1

Վիլյառեալ

10/11 17:00

Ատլետիկ Բիլբաո

2 : 1

Լևանտե

10/11 19:00

Ատլետիկո Մադրիդ

3 : 1

Էսպանյոլ

10/11 21:30

Խետաֆե

0 : 0

Օսասունա

11/11 00:00

Բետիս

1 : 2

Սևիլիա

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

07/11 00:00

ՊՍԺ

1 : 0

Բրյուգե

07/11 00:00

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

6 : 0

Գալաթասարայ

06/11 21:55

Բավարիա

2 : 0

Օլիմպիակոս

07/11 00:00

Ցրվենա Զվեզդա

0 : 4

Տոտենհեմ

07/11 00:00

Դինամո Զագրեբ

3 : 3

Շախտյոր

07/11 00:00

Ատալանտա

1 : 1

Մանչեսթեր Սիթի

06/11 21:55

Լոկոմոտիվ Մոսկվա

1 : 2

Յուվենտուս

07/11 00:00

Բայեր Լևերկուզեն

2 : 1

Ատլետիկո Մադրիդ

06/11 00:00

Նապոլի

1 : 1

Զալցբուրգ

06/11 00:00

Լիվերպուլ

2 : 1

Գենկ

05/11 21:55

Բարսելոնա

0 : 0

Սլավիա Պրահա

06/11 00:00

Բորուսիա Դորտմունդ

3 : 2

Ինտեր

05/11 21:55

Զենիթ

0 : 2

Լեյպցիգ

06/11 00:00

Լիոն

3 : 1

Բենֆիկա

06/11 00:00

Չելսի

4 : 4

Այաքս

06/11 00:00

Վալենսիա

4 : 1

Լիլ

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Վինիսիո՞ւս, թե՞ Ռոդրիգո․ ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում
Վինիսիուս
Ռոդրիգո
Երկուսն էլ
Ոչ ոք
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:45:32 13.11.2019
02:46:07 13.11.2019
02:43:37 13.11.2019
Մոդրիչն արժանացավ «Ոսկե ոտք» մրցանակին
20:25:06 12.11.2019
Բենզեմա՝ Լա լիգայի լավագույն ռմբարկուն
00:19:17 12.11.2019
Զիդանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի՝ էլիտար ակումբների մարզիչների ֆորումին
19:32:54 11.11.2019
Բենզեմա՝ դուբլ երկու խաղում անընդմեջ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
9 (2)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.62
8
13
Կապա
Ատլետիկ Բիլբաո
4
Բենզեմա
Ռեալ Մադրիդ
11
9
2
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
8
Վացլիկ
Սևիլիա
1,08
14
13
Օրելյանա
Էյբար
4
Ռոդրիգո
Ռեալ Մադրիդ
5
2
3
0
Լորեն
Բետիս
8
Դավիդ Սորիա
Խետաֆե
1,15
15
13
Օյարզաբալ
Ռեալ Սոսյեդադ
4
Ռամոս
Ռեալ Մադրիդ
4
2
2
0
Մեսի
Բարսելոնա
8 (2)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1,23
16
13
Ռոդրիգո
Վալենսիա
4
Կրոս
Ռեալ Մադրիդ
3
2
1
0
Լուկաս
Ալավես
7 (3)
Ռուի Սիլվա
Գրանադա
1,31
17
13
Կասորլա
Վիլյառեալ
4
Բեյլ
Ռեալ Մադրիդ
2
2
0
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
10

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33