HalaMadrid TV MOBILE

Հեղինակավոր AS-ի անդրադարձը Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբին
23:00:04 21.08.2019

Իսպանական հեղինակավոր AS պարբերականն անդրադարձ է կատարել Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբին: Լրագրող Սերխիո Սանտոս Չոզասը նյութ է պատրաստել Հայաստանում գործող մադրիդյան ֆան ակումբի՝ Realmadrid.am-ի մասին՝ իր ընթերցողին ներկայացնելով, թե ինչպես են վերաբերվում «Արքայական ակումբին» Հայաստանում: Հոդվածը հրապարակվել է ինչպես AS-ի էլեկտրոնային տարբերակում, այնպես էլ՝ թերթի համարում: Ստորև ներկայացնում ենք հեղինակավոր պարբերականի հրապարակման հայերեն թարգմանությունը:

Հայաստանը կլինի 84-րդ երկիրը, որ Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ֆան ակումբ կունենա

«Նրանք 13 տարի ակտիվ գործունեություն են ծավալել ու շուտով պաշտոնապես կդառնան Մադրիդի «Ռեալի» ֆան ակումբ ու կմիանան աշխարհի հինգ մայրցամաքներում սփռված 193 ֆան ակումբների շարքին:

Մադրիդի «Ռեալի» ֆան ակումբների զարգացումն ամբողջ աշխարհում շարունակական է: Փաստորեն Հայաստանում 13 տարի է՝ «Ռեալի» ֆան ակումբ գոյություն ունի, և այժմ բոլոր փաստաթղթերը մշակվել են, ու ֆան ակումբը սեպտեմբերին կստանա պաշտոնական կարգավիճակ:

«Տարի առ տարի երկրպագուներն ավելի են աճում: Մեզնից ոմանց համար Մադրիդի «Ռեալը» կիրք է, ու մենք ապրում ենք դա այնպես կամ գուցե ավելին, քան Իսպանիային ավելի մոտ գտնվողները»,- AS-ին պատմում է Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի նախագահ Ռոբերտ Մարկոսյանը:

Ներկայումս նրանք ունեն շուրջ 100 անդամ, ու եթե հաշվի առնենք, որ Հայաստանը մի երկիր է, որի բնակչությունը մոտ 3 միլիոն է, կարելի է ասել՝ շատերն արդեն ֆան ակումբի անդամ են: Նախորդ տարի Հայաստանում «Ռեալի» անդամաքարտ ունեցող 60 երկրպագու է եղել: Բացի այդ, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս ֆան ակումբին չանդամագրված մարդկանց, որոնք երկրի հեռավոր կետերում են, հետևել թիմի բոլոր նորություններին: Նրանք իրենց ֆեյսբուքյան էջում(RealMadrid.am) ունեն շուրջ 110,000 հավանում և ամեն օր թարմացնում են կայքը «Ռեալի» վերաբերյալ նորություններով:

Հայաստանի մայրաքաղաք Երևանում ֆան ակումբի անդամները սովորաբար հավաքվում են՝ թիմի խաղերը դիտելու, թեպետ հավաքատեղի որպես այդպիսին չունեն: «Այստեղ այնքան էլ տարածված չէ այն սովորույթը, որ սրճարաններում կամ բարերում հեռուստացույցներ լինեն, ու հնարավոր լինի նայել ֆուտբոլային հանդիպումներ, ինչպես Իսպանիայում է: Երբ «Ռեալը» խաղ է անցկացնում, մենք հավաքվում ենք մեկս մյուսի տանը կամ ինչ-որ այլ տեղ, որպեսզի դիտենք»,- ասում է Ռոբերտ Մարկոսյանը: Այնուամենայնիվ, երբ նրանք հնարավորություն են ունենում, մեկնում են թիմի խաղերին՝ «Ռեալին» աջակցելու: Ամենաթարմ դեպքը եղել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» մասնակցությամբ վերջին եզրափակիչը:

Մեկ այլ ավանդույթ, որը տարածված է վերջին տարիներին հայաստանյան ֆան ակումբում, Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» երկրպագուների միջև ֆուտբոլային հանդիպումների անցկացումն է: «Դա մեզ համար տարվա իրադարձությունն է: Շատ մարդիկ են գալիս մեզ տեսնելու, ու մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ միջոցառմանը: Ոչ ոք չի ցանկանում պարտվել այն թիմին, որը կրում է «Բարսելոնայի» մարզաշապիկը»,- բացատրում է Ռոբերտը:

Հուլիսին նրանք առանձնահատուկ հնարավորություն ստացան տեսնելու Մադրիդի «Ռեալի» ապագա սերնդին: ԵՎՐՈ Մ19-ին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Խուստը, Գուտյերեսը, Բլանկոն, Մոհան, ու «Ռեալի» երկրպագուների թիվը «Հանրապետական» մարզադաշտում քիչ չէր: Նրանք աջակցում էին «Ռեալի» խաղացողներին»:

AS-ի հրապարակումը թերթում՝

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ AS
Կարդացվել է 5811 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
21:57:11 07.04.2020
21:54:43 07.04.2020
16:29:11 29.03.2020
Ինչպես է խաղում «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը
11:05:19 17.03.2020
«Ռեալ» 4-3 «Ատլետիկո». Լա լիգա. 17.03.1963
11:05:16 16.03.2020
«Ռեալ» 2-0 «Ալբասետե. Լա լիգա. 16.03.1996
14:16:46 12.03.2020
«Ռեալ Մադրիդ» 5-0 «Ատլետիկ Բիլբաո». Լա լիգա. 12.03.1988

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33