HalaMadrid TV MOBILE

Ինչպես «Ռեալը» «Բարսելոնայի» քթի տակից տարավ ճապոնացի Կուբոյին
17:14:46 28.06.2019

Ճապոնացի 18-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» ապագա սերնդի ներկայացուցիչ է...

Տակեֆուսա Կուբոն «Բարսելոնայի» կազմը համալրեց, երբ 10 տարեկան էր: Չորս մրցաշրջան ճապոնացին կատալոնական ակումբի գույների ներքո անցկացնելուց հետո հեռացավ թիմի մարզադպրոցից: «Բարսան» հույս ուներ, որ «ճապոնացի Մեսին», ինչպես նրան շատերն են ճանաչում, մի փոքր ուշ կվերադառնար ավելի պատրաստված և որպես թիմի նոր աստղ: Կուբոն վերադարձավ Իսպանիա, սակայն ոչ թե «Բարսելոնա», այլ «Ռեալ Մադրիդ»:

2015 թվականին կատալոնական ակումբը ՖԻՖԱ-ի կողմից քննության էր ենթարկվում երիտասարդ ֆուտբոլիստների ձեռքբերման կանոնները խախտելու համար: «Բարսան» գլխավորապես այս պատճառով ստիպված եղավ բաց թողնել Կուբոյին, ով միացավ «Տոկիոյի» համակարգի երիտասարդական թևին: Կատալոնական ակումբը հույս ուներ, որ Կուբոյին կկարողանա վերադարձնել, երբ նրա տարիքը համապատասխանի չափանիշներին, սակայն Ֆլորենտինո Պերեսն իր անձնակազմի հետ մտավ խաղի մեջ, ինչը բարդացրեց իրավիճակը, առավել ևս, որ «Բարսելոնան» իրադարձությունների նման զարգացում չէր ակնկալում: «Ռեալը» պայմանագիր կնքեց «Տոկիոյի» հետ և 2 միլիոն եվրո վճարեց տրանսֆերի համար՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 1 միլիոն եվրո աշխատավարձի չափով: Առաջիկա մրցաշրջանը Կուբոն կանցկացնի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» կազմում, սակայն «Արքայական ակումբում» նախատեսում են ֆուտբոլիստին հիմնական թիմ ներգրավել հաջորդող մրցաշրջանից:

«Բարսելոնան» չէր ցանկանում բավարարել ֆուտբոլիստի պահանջները: Ճապոնացու տրանսֆերով հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ն: «Բարսայում» կարծում էին, որ ֆրանսիական կողմը ֆուտբոլիստի համար ընտրություն կատարելու հարցում լուրջ խոչընդոտ չի հանդիսանա, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ պայքարին միացավ «Ռեալը»: Չնայած նրան, որ «Ռեալը» կոնկրետ «Բարսելոնայից» չի գնել Կուբոյի տրանսֆերը, «Արքայական ակումբի» ձեռքբերումը համարվում է կատալոնացիների ձախողումը, քանի որ շատերն էին ակնկալում, որ ճապոնացին կվերադառնար այնտեղ, որտեղից սկսել էր՝ «Բարսելոնա»:

Կատալոնիայում հուսահատության գլխավոր պատճառն այն է, որ «Բարսելոնան» կորցրեց վերահսկողությունը տաղանդաշատ խաղացողի նկատմամբ, ֆուտբոլիստ, որ այժմ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Ճապոնիայի ընտրանում է ընդգրկված՝ լինելով ընդամենը 18 տարեկան: Կուբոն այն խաղացողներից էր, որի անունն ընդգրկված էր ՖԻՖԱ-ի կատարած նախնական քննության մեջ՝ առ այն, որ կատալոնական ակումբը խախտում է Կազմակերպության 19-րդ հոդվածը՝ Մ18 ֆուտբոլիստների ձեռքբերման կանոնների մասով: «Բարսելոնան», որքան էլ բողոքարկեց քննության արդյունքում կայացված որոշումը, ոչինչ չփոխվեց. կատալոնական ակումբը մեղավոր էր:

«Ես ՖԻՖԱ-ի ներկայացուցչի հետ խոսելիս ասացի նրան, որ այսպես չի կարելի: Նման կանոններով խախտում ենք մի շարք այլ կանոններ, քանի որ ֆուտբոլիստներին չենք թողնում ընտրություն կատարել: Երիտասարդները չեն կարողանում զարգանալ այնտեղ, որտեղ ուզում են: Ինչո՞ւ պետք է տարբերություն դրվի: Ես կարծում եմ նաև, որ այս կանոնը հակասում է երիտասարդ խաղացողների իրավունքներին. նրանց չի թույլատրվում կրթվել և զարգանալ ինչպես հարկն է»,- The Observer-ը փոխանցում է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի խոսքը:

ՖԻՖԱ-ի որոշման արդյունքում «Բարսելոնան» որակազրկվեց 2 տարով: Ֆուտբոլիստներն ստիպված եղան վերադառնալ տուն: Նրանց թվում էին ամերիկացի, կամերունցի, 2 հոլանդացի, վենեսուելացի, 2 ֆրանսիացի, 3 կորեացի ֆուտբոլիստներ և Կուբոն: Ճապոնացին պետք է վերադառնար «Բարսելոնա», երբ գար համապատասխան ժամանակը, սակայն նա ընտրեց «Ռեալը»:

Մայրաքաղաքում այս գործարքն ընդունվեց որպես հաղթանակ «Բարսելոնայի» նկատմամբ: «Ռեալի» նվաճումները հատկապես ավելի շոշափելի տեսք ունեն այն ժամանակ, երբ հաշվի ենք առնում, թե թիմը վերջին շրջանում ինչպիսի հաջողությամբ է պայմանագիր կնքում ապագա սերնդի խաղացողների հետ, որոնք թե՛ Իսպանիայից են, թե՛ այլ երկրներից: Առավել վառ օրինակը Մարտին Էդեգորի ձեռքբերումն էր: «Ռեալը» նրա հետ պայմանագիր կնքեց, երբ եվրոպական մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված էին նորվեգացի ֆուտբոլիստի ծառայություններով: Էդեգորը կնքեց վեց տարվա պայմանագիր: Հիմա նա «Արքայական ակումբի» ֆուտբոլիստ է, թեպետ վարձակալական հիմունքով ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս տարբեր թիմերում: Էդեգորի ժամանակը, սակայն, միանշանակ գալու է: Այս հուլիսին Էդեգորը վերադառնալու է, իսկ կմնա՞ «Ռեալում», թե՞ նորից վարձակվճարով այլ թիմ կտեղափոխվի՝ դեռ պարզ չէ:

Էդեգորը միայնակ չէ... 2013 թվականին «Ռեալը» պայմանագիր կնքեց Կազեմիրոյի հետ: Բրազիլացին այդ ժամանակ միացավ «Կաստիլյային», իսկ այժմ հիմնական թիմի հիմնական կազմի խաղացող է: Հունվարին «Ռեալը» պայմանագիր կնքեց 19-ամյա Բրահիմ Դիասի հետ, ով թիմին միացավ «Մանչեսթեր Սիթիից», իսկ ահա բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգո Գոեսն ընդամենը 18 տարեկան են: Վինիսիուսի հետ «Ռեալը» պայմանագիր կնքեց 2017 թվակաին՝ վճարելով 46 միլիոն եվրո: Նա թիմին միացավ 2018 թվականին: 2018 թվականին Ռոդրիգոյի տրանսֆերն արժեցավ 45 միլիոն եվրո, նա թիմին միացավ այս ամառ:

Մադրիդի «Ռեալի» վարած քաղաքականության տրամաբանության մեջ են մտնում նաև Թեո Էրնանդեսը(21 տարեկան), Խեսուս Վալյեխոն(22), Ալվարո Օդրիոսոլան(23) և Անդրեյ Լունինը(20): Իսկ այժմ էլ Տակեֆուսա Կուբոն է միացել Մադրիդի «Ռեալին»... Ոչ թե «Բարսելոնային»:

Fenomeno, Realmadrid.am

Աղբյուրը՝ Realmadrid.am
Կարդացվել է 4723 անգամ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՆԱԵՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տ

Թիմեր

Խ

Գոլեր

Մ

1

Բարսելոնա

27

63 : 31

58

2

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

27

49 : 19

56

3

Սևիլիա

27

39 : 29

47

4

Ռեալ Սոսյեդադ

27

45 : 33

46

5

Խետաֆե

27

37 : 25

46

6

Ատլետիկո Մադրիդ

27

31 : 21

45

7

Վալենսիա

27

38 : 39

42

8

Վիլյառեալ

27

44 : 38

38

9

Գրանադա

27

33 : 32

38

10

Ատլետիկ Բիլբաո

27

29 : 23

37

Ամբողջական աղյուսակը

ԼԱ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

Հետաձգված

Ատլետիկ Բիլբաո

 : 

Ատլետիկո Մադրիդ

Հետաձգված

Վալենսիա

 : 

Լևանտե

Հետաձգված

Գրանադա

 : 

Խետաֆե

Հետաձգված

Լեգանես

 : 

Վալյադոլիդ

Հետաձգված

Մալյորկա

 : 

Բարսելոնա

Հետաձգված

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

 : 

Էյբար

Հետաձգված

Ռեալ Սոսյեդադ

 : 

Օսասունա

Հետաձգված

Սևիլիա

 : 

Բետիս

Հետաձգված

Սելտա

 : 

Վիլյառեալ

Հետաձգված

Էսպանյոլ

 : 

Ալավես

Լա Լիգայի խաղացանկը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ - ԸՆԹԱՑԻԿ ՏՈՒՐ

11․03․20 00։00

Վալենսիա

3 : 4

Ատալանտա

11․03․20 00։00

Լեյպցիգ

3 : 0

Տոտենհեմ

12․03․20 00։00

Լիվերպուլ

1(1) : 0(3)

Ատլետիկո Մադրիդ

12․03․20 00։00

ՊՍԺ

2 : 0

Բորուսիա Դորտմունդ

Հետաձգված

Յուվենտուս

 : 

Լիոն

Հետաձգված

Մանչեսթեր Սիթի

 : 

ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ

Հետաձգված

Բավարիա

 : 

Չելսի

Հետաձգված

Բարսելոնա

 : 

Նապոլի

ՉԼ խաղացանկը և խմբային աղյուսակները

ՄԱՐԶԱԴԱՇՏ
A visual look at Di Stéfano!

ՀԱՐՑՈՒՄ
Կկարողանա՞ «Ռեալը» հաղթահարել «Սիթիի» արգելքը
Այո
Ոչ
Արդյունքներ

Հարցումների արխիվ

ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
WE ARE KINGS OF EUROPE!
ԶԱՐԿԵՐԱԿ
Աշխարհի առաջնություն 2018

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ / ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
23:57:50 14.05.2020
17:32:07 02.05.2020
16:19:13 24.04.2020
Ռաուլի՝ «Ռեալում» վերջին խաղից ու գոլից տասը տարի է անցել
16:04:47 10.04.2020
Կառլոսի 20 լավագույն գոլերը
21:57:11 07.04.2020
Կուրտուայի 30 լավագույն սեյվերը «Ռեալում»
21:54:43 07.04.2020
Հանգչի՛ր խաղաղությամբ, Ռադոմիր Անտիչ

Այլ տեսանյութեր

ՊԻՉԻՉԻ ԶԱՄՈՌԱ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՄԲԻ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
Ֆուտբոլիստ
Գ (11մ.)
Ֆուտբոլիստ
Գոր.
Գ
Խ
Ֆուտբոլիստ
Փոխ.
Ֆուտբոլիստ
Ընդ.
ԻԱ
ՉԼ
Գվ.
Մեսի
Բարսելոնա
19 (3)
Օբլակ
Ատլետիկո Մադրիդ
0.78
21
27
Մեսի
Բարսելոնա
12
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
19
14
4
1
Բենզեմա
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
14 (3)
Դավիդ Սորիա
Խետաֆե
0.93
25
27
Պորտու
Ռեալ Սոսյեդադ
8
Ռոդրիգո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
2
4
1
Սուարես
Բարսելոնա
11 (1)
Մասիպ
Վալյադոլիդ
1.22
33
27
Ռոդրիգո
Վալենսիա
7
Ռամոս
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
7
5
2
0
Լուկաս
Ալավես
11 (5)
Այտոր Ֆերնանդես
Լևանտե
1․48
40
27
Սուարես
Բարսելոնա
7
Մոդրիչ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
Ժերար Մորենո
Վիլյառեալ
11
Դիեգո Լոպես
Էսպանյոլ
1․70
46
27
Տորես
Օսասունա
7
Կազեմիրո
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
4
3
1
0
ՏԻՏՂՈՍՆԵՐ

20-րդ դարի լավագույն ակումբ
1

ՖԻՖԱ-ի ակումբային գավաթ
4

ՈՒԵՖԱ-ի
գավաթ
2

Եվրոպայի սուպերգավաթ
4

Միջմայրցամաքային գավաթ
3

Իսպանիայի սուպերգավաթ
11

Չեմպիոնների
լիգա
13

Արքայական
գավաթ
19

Իսպանիայի առաջնություն
33