Նախորդ մրցաշրջանում «Կաստիլիան» հիանալի հանդես եկավ և մոտ էր Սեկունդայի ուղեգիր նվաճելուն, սակայն մարչական որոշումների արդյուքնում դուրս մնաց հետագա պայքարից, և հենց այդ պատճառով էլ հաջորդ մրցաշրջանից ակումբը կգլխավորի Ռաուլը։
Նախորդ մրցաշրջանում իրենց խաղով մեծապես տպավորեցին Կրիստոն, Խավի Սանչեսը, Խորխե դե Ֆրուտոսը, Ֆրան Գարսիան, Ֆիդալգոն և Ջոյմի Սեոնը։ Այս ֆուտբոլիստները մեծ կարևորություն են ունենալու նաև հաջորդ մրցաշրջանում։
Մարտին Կալդերոնը ևս մեկ փայլուն ֆուտբոլիստ է, ով նախորդ մրցաշրջանում բազմիցս անհանգստացրել է մրցակիսցներին։ Սեկունդայի մի շարք ակումբներ ցանկանում են իրենց թիմում տեսնել այս ֆուտբոլիստին։
Նախորդ մրցաշրջանի 25 խաղերում նա դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, սակայն իր խաղով մեծ օգուտ է տվել թիմին։
Մեծ է հավանականությունը, որ նա հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ այլ ակումբում։
Los Merengues, Realmadrid.am